AM
09 August 2002 • 18:33
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մերձդնեստրովյեի ղեկավար Իգոր Սմիրնովի անունից հյուրերը մաղթել են ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանին հաջողություններ օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

09 August 2002 • 18:31
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՅԱՑԵԼ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

«Այսօր ես կարող եմ ասել, որ դրանք մարտունակ են եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,- ասել է նախարարը:

09 August 2002 • 18:21
ՄԻՆՉԵՒ ԱՄՍՎԱ ՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԵՐԿԿՈՂՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այդ մասին հայտարարել է Իգդիր քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Թայար Օրալը «Կովկասի Գյումրի կենտրոնի» հասարակական ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում:

09 August 2002 • 16:12
ԲԱՔՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈՅԿՈՏԵԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ այն ժամանակ, երբ շարունակվում են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ բանակցությունները, «Ղարաբաղի անօրինական իշխանությունների ընտրությունների անցկացումը» գնահատվում է, որպես մարտահրավեր` միջազգային իրավական նորմերին եւ կազմակերպություններին:

09 August 2002 • 16:01
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱՅ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ

Իր կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ ռուս դիվանագետը չի խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլ միայն նշել է Մոսկվայի կողմից այդ սկզբունքը պաշտպանելու մասին:

09 August 2002 • 16:01
ԹԵԼ-ԱՎԻՎԸ ՄՏԱԴԻՐ ՉԻ ՎԻՃԱՐԿԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Դանիել Այալոնը` ի պատասխան միջազգային շարժման ընդդեմ իսրայելական բանակի կողմից Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի հողերի զավթման:

09 August 2002 • 14:25
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԿՀԵՏԵՒԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղ է ժամանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը:

09 August 2002 • 14:24
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զորավարժություններին ներկա կլինեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ` Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի եւ այլ երկրների դեսպանությունների ռազմական կցորդները:

08 August 2002 • 18:15
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Թուրքական մամուլի տեղեկատվությամբ, Հայկական հարցից բացի Թուրքիայի միջնակարգ դպրոցների պատմության ծրագրերում կընդգրկվեն նաեւ Պոնտոսի հույների եւ սիրիացիների ցեղասպանության թեմաները:

08 August 2002 • 18:14
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՒԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԼՆ-ՆԵՐԻ ՇՈՒՐՋ 100 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Ինչպես հաղորդել են Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում, սպասվում է ԱՄՆ-ից դիտորդների մեծ խմբի, այդ թվում` կոնգրեսականների, ինչպես նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից պատվիրակությունների ժամանումը Ստեփանակերտ:

08 August 2002 • 18:13
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԲԱՔՎՈՒՄ

Հրավերներ կուղարկվեն Համագործակցության բոլոր 12 պետություններին, այդ թվում` նաեւ Հայաստանին:

08 August 2002 • 18:12
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԴԵՄ

Հայկական պատրիարքության հողերը բռնագրավելու փաստը հետաքննելու կոչով Իսրայելի պաշտոնական իշխանություններին են դիմել նաեւ տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչները:

08 August 2002 • 15:04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԿԱՆԱԴԱ

Ինչպես տեղեկացրել է Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սարգիս Ասատուրյանը, հայ պատգամավորները պատասխան այցով կայցելեն Մոնրեալ, Կվեբեկ, Օտտավա եւ Տորոնտո:

08 August 2002 • 14:54
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՏՆԵՐԻ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ

Վրաստանի Մառնեուլի շրջանի իրավապահ մարմինները հետաքննում են շրջանի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Մահմուդ Մամեդովի տան վրա կատարված զինված հարձակման փաստը:

08 August 2002 • 14:23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՅԵՏՆԱՄԻ ՄԻՋԵՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Վյետնամում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Վյետնամի արտաքին գործերի նախարար Նգուեն Դի Նիենի հետ հանդիպման ընթացքում:

08 August 2002 • 14:22
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՅԼ ՉԷ

Ադրբեջանի ղեկավարը կոչ է արել Իրանին այդ հարցում ազդեցություն գործել Հայաստանի վրա, որի հետ Թեհրանը պահպանում է բավականին ակտիվ տնտեսական հարաբերություններ:

08 August 2002 • 13:36
08 August 2002 • 13:32
ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՕԳՏՎԵԼ` ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վրաստանի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Մերաբ Ադեիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կարող է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանին, «որն արդեն մի քանի օր է, ինչ արգելքներ է ստեղծում դեպի Մոսկվա չվերթներ կատարող վրացական ավիաընկերություններին` թույլատրելով նրանց թռչել միայն գիշերային ժամերին»:

08 August 2002 • 00:00
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԴԱՐՁԱՎ

Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը չվերացրեց Եվրոպական Միություն Անկարայի մուտք գործելու խոչընդոտները: Այդ կազմակերպության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, դեմ արտահայտվեց Եվրոպական ժողովրդների ընտանիքում Թուրքիայի անդամակցելու հարցի արագացմանը: Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գյունտեր Ֆերհոլգենը նշեց, որ չնայած ընդունված փոփոխություններին, մինչ Եվրախորհրդին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը քննարկելը, անհրաժեշտ է հետեւել քրդերի իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը:

07 August 2002 • 18:46
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, նախագահական ընտրությունները հանրապետությունում կկայանան 2003 թվականի փետրվարի 19-ին, իսկ խորհրդարանականները` 2003 թվականի մայիսի 25-ին:

07 August 2002 • 18:36
ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ԱՎԵՐՄԱՆ ԳՈՐԾՈՎ

Դատը ընթանում է առանց մամուլի ներկայացուցիչների, ինչը պատճառաբանվել է «դահլիճի փոքրությամբ եւ տուժվածների մեծ քանակով»:

07 August 2002 • 18:32
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՊԵԿԻՆ

Ինչպես հաղորդել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական կցորդ Յույ Սյաոյույը, ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ զարգանում է, մասնավորապես, երկու ուղղությամբ. շփումներ ռազմաքաղաքական բնագավառում եւ զինվորական կադրերի պատրաստում:

07 August 2002 • 17:29
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Հեյդար Ալիեւը կոչ է արել Իրանին ազդեցություն գործել Երեւանի վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

07 August 2002 • 17:25
ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԽՎԱԾ ԼԻՆԵԼ ԱՅՆՏԵՂ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը «պետք է որոշվի առանց ուժի կիրառման` ԵԱՀԿ Մինսկի գործընթացում ընդգրկված կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում», հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Բորիս Մալախովը:

07 August 2002 • 15:14
ԵԹԵ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԱՊԱ 10 ՏԱՐԻ ԱՆՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԸ

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Քոնին նշել է, որ նախկին ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմի «Նոր Թուրքիա» կուսակցության իշխանության գալու դեպքում մեկ տարի անց կբացվի Կարս-Գյումրի երկաթուղին:

07 August 2002 • 15:10
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ենթադրվում է, որ եթե այդ համաձայնագրերը հավանության արժանանան սեպտեմբերին կայանալիք ՄԱՀ-ի Տնօրենների խորհրդի նիստում, Հայաստանը կարող է ակնկալել 27 միլիոն դոլար ծավալով բաժնեմասեր:

07 August 2002 • 15:09
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման վերաբերյալ:

07 August 2002 • 13:53
ՂՐԻՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ

Ռուսաստանի ԶԼՄ-ների համաձայն, քննության արդյունքում ձերբակալվել է 65-ամյա պահակը, որը կասկածվում է վանքում ինքնաշեն պայթուցիչ սարք տեղադրելու մեջ:

06 August 2002 • 18:43
ԹԱՅՎԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՁԻԱՀ-Ի ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄՈՎ»

Հայաստանը եւ Թայլանդը համատեղ հայտարություն են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների 10-ամյակի կապակցությամբ:

06 August 2002 • 18:10
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ

Հանդիպումը կընթանա Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում , որը կկայանա հոկտեմբերի 7-ին Մոլդովայի մայրաքաղաքում: