Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական բանակցությունները Ժնեւում Ադրբեջանը պայմանավորում է մի քանի հարցերի լուծմամբ:
Ավարտվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատանքային այցը Երեւան:
Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին 2000թ. երաշտի կապակցությամբ:
Հուլիսի 11-ին ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի ղեկավար Յահայա Մոհամադ Զադեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովը, որը այս օրերին գտնվում է Անկարայում, հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նշմարվող բարելավումը «հիասթափեցնում է» պաշտոնական Բաքվին:
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է ձգձգվել:
Համաշխարհային բանկը պատրաստականություն հայտնեց 2001-2003 թթ-ին հայաստանին տրամադրել շուրջ 620 միլիոն դոլար:
Երեկ Երեւանից Բաքու մեկնած Պորտուգալիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման այսօր հանդիպեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ:
Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձգտումը հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «փարիզյան սկզբունքներին»:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 100 մլն դոլար:
Հայաստանը «մարդու կարողության զարգացման ցուցանիշով» 72-րդ տեղում է աշխարհում եւ երրորդ տեղում է ԱՊՀ երկրների մեջ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի զեկուցման մեջ:
Ամենայն հավանականությամբ, այցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների քննարկումը, որոնք արվել են տարածքաշրջան կատարած ուղեւորության ժամանակ:
Ղարաբաղյան հակամարտության ցանկացած տարբերակ հակամարտության բոլոր կողմերի համար պետք է ընդունելի լինի: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպման ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տռուբնիկովը:
Շուտով Ադրբեջանի Կասպյան նավթի եւ գազի արդյունաբերության կենտրոն լինելը հարցական կլինի: Վկայակոչելով իրանական «ԻՌՆԱ» գործակալությանը, ռուսական «CNA» գործակալությունը հայտնում է, որ դա տեղի կունենա ամերիկյան «Շեվրոն» ընկերության կողմից Կասպից ծովի Ապշերոնի գոտում անցկացված հորատման արդյունքների հրապարակումից հետո:
Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունների առաջնորդ Թորգոմ Պատրիարքը եւ Պոլսի Մեսրոպ Պատրիարքը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հուլիսի վերջին կժամանեն Սուրբ Էջմիածին:
Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը իր թուրքմենական գործընկերոջից ուղերձ է ստացել, որում բավականին սուր դրվում է էներգակիրների մատակարարման համար Աշխաբադին տրվելիք Բաքվի պարտքի հարցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդիպեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ու պատգամավորական խմբերի ղեկավարների հետ:
Իրանի հյուսիսային նահանգների թյուրքալեզու բնակիչների ազգայնական շարժման առաջնորդ Մահմուդալի Չահրագանին Բաքվի «Թուրան» տեղեկատվական գործակալության թղթակցին տված հեռախոսային հարցազրույցում հայտնեց, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Թավրիզ այցելելու մտադրությունը դժգոհություն հարուցեց տեղի բնակչության մոտ:
Այդ հարցը կքննարկվի կոնցեռնի ղեկավարության կողմից հայտամրցույթի պայմանները հայտարարելուց հետո:
Պլանային-նախապահպանական աշխատանքների անցկացման կապակցությամբ հայկական ատոմակայանը այսօր 45 օրով դադարեցրել է իր գործունեությունը:
Ավարտին են մոտենում աշխատանքները Ադրբեջանի տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիների եւ Ռուսաստանի տարածքւմ մշտապես բնակվող Ադրբեջանի քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին ռուս-ադրբեջանական համաձայնագրի նախագծի վրա:
Երեկ գիշերը Հայաստան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովը, Քերի Քավանոն եւ Ֆիլիպ դը Սուրեմեյնը: Դրանից մի քանի ժամ առաջ Երեւան ժամանեց Ռուսատանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, որի այցը անցնում է Մինսկի խմբի համանախագահ-երկրների դիվանագետների տարածաշրջանի պետություններով ուղեվորության շրջանակներում:
PanArmenian Network-ի համակարգային անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից անցկացված հետազոտությունները թույլ տվեցին որոշել մի շարք զանգվածային տեղեկատվության միջոցների խմբագրություններին ուղարկած արդեն աղմուկ հանած հաղորդագրության անանուն աղբյուրի մոտավոր ծագումը: