AM
18 July 2001 • 17:42
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է ՊԱՌԱԿՏՄԱՆԸ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց Ժողովրդական կուսակցության շարքերից դուրս գալու մասին:

18 July 2001 • 16:40
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՏՐՈՀՈՒՄԸ

«Եթե իմ` նախարարի պաշտոնին նշանակվելը կհանգեցնի «Կայունություն» պատգամավորական խմբի վերացմանը, ապա ես կհրաժարվեմ պաշտոնից»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց խմբի ղեկավար Վարդան Այվազյանը:

18 July 2001 • 14:30
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի սեպտեմբերի 28-ի վրա նշանակված ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Աշխաբադում:

17 July 2001 • 18:45
«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԱԶԱՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ

«Գազպրոմ»-ի որոշումը «Իրան-Հայաստան» գազատարի անցկացման նախագծում իր մասնակցությն վերաբերյալ վերջնական է` չնայած Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանի վերջերս արված հայտարարությանը նրա մասին, որ ռուսական գազային հսկայի այդ որոշումը կարող է վերջնականը չլինել:

17 July 2001 • 18:11
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

Հուլիսի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Իլյա Կլեբանովը:

17 July 2001 • 17:46
հայկական ցեղասպանության ճանաչման հարցը կրկին կքննարկվի Կանադայի խորհարդարանում

«Սեպտեմբերին հայկական ցեղասպանության ճանաչման հարցը կրկին կքննարկվի Կանադայի խորհարդարանում», – հայտարարեց Կանադայում ՀՀ Արտակարգ – Լիազոր Դեսպան Արա Պապյանը

17 July 2001 • 17:45
17 July 2001 • 17:44
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԽՈՐՀՐԴՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանրապետական կուսակցությունից անջատված «Հանրապետություն» նորաստեղծ կուսակցության ղեկավարները խորհրդատվություններ են անցկացնում մի շարք ընդդիմադիր քաղաքական կառույցների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ:

17 July 2001 • 16:23
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի անդամները ախտաբանական կազմախոսական լավագույն փորձագետների հետ կատարում են ահաբեկչության գործով մեղադրվող Նորայր Եղիազարյանի ներքին գործերի նախարարության նախաքննական մեկուսարանում մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձագետների եզրահանգման վերլուծություն:

17 July 2001 • 16:00
17 July 2001 • 15:59
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎՔԶԵՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Ներդրումները Ադրբեջանի նավթագազային բնագավառ ամենամոտ ժամանակներս կարող են խիստ նվազել»,- այսօր CNA թղթակցին հայտնեց Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեկսեյ Մալաշենկոն:

17 July 2001 • 13:59
ԻՐԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԴԵՐԸ ԱՆՎԱՆԵԼ Է ԱՆՀԱՋՈՂ

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Րովհանին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ անհաջող է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ղարաբաղյան
հակամարտության կարգավորման գործընթացում:

17 July 2001 • 13:29
ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԱՊՀ ՄԵԴԻԱՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

GazetaSNG.ru-ի տեղեկատվական-վերլուծական պորտալը եւ նոր անկախ պետությունների ուսումնասիրման Հիմնադրամը անց են կացրել ԱՊՀ մեդիատարածության առաջին մասնագիտացված հետազոտությունը` նրա իրական առաջատարների` Համագործակցության տեղեկատվական դաշտի առավել ազդեցիկ դեմքերի բացահայտման համար:

16 July 2001 • 17:53
ՇԵՒԱՐԴՆԱՁԵՆ ԿՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը իր վրաց գործընկեր Էդուարդ Շեւարդնաձեին պաշտոնապես հրավիրել է Բաքու Կասպից ծովի Շահ Դենիզ հանքավայրի բնական գազի արտահանմանը վերաբերող միջկառավարական համաձայնագրի ստորագրման համար:

16 July 2001 • 17:11
ԲԱՔՎՈՒՄ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանի պաշտոնական շրջաններն ըմբռնումով են վերաբերվում Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը, որն ընդունված էր ղարաբաղյան հակամարտության կողմեր հանդիսացող պետությունների մայրաքաղաքներ կատարած այցից հետո:

16 July 2001 • 16:13
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Շաբաթ օրը Մոսկվայում կայացած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի արտահերթ նիստում լուծվեց կադրային հարցը: Վարչության նախագահ եւ միաժամանակ գլխավոր տնօրեն նշանակվեց տնօրենների խորհրդի անդամ, Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Կարեն Կարապետյանը:

16 July 2001 • 15:40
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գործակցությունը արդյունավետության լավ օրինակ է »:

16 July 2001 • 15:30
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ռուսաստանը պատրաստ է ստանձնել Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման կազմակերպումը, եթե կողմերն դիմեն այդպիսի խնդրանքով:

16 July 2001 • 15:00
16 July 2001 • 15:00
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Այսօր պաշտոնական այցով Երեւան ժամանեց Սիրիայի Ազգային Ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Աբդուլ Քադեր Քադդուրայի գլխավորությամբ:

14 July 2001 • 13:27
14 July 2001 • 13:10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄԱՍՆԱԿԻՑ Է «ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ՍՏԵՂԾՄԱՆԸ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է եղել «հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման նախաձեռնության մասին:

14 July 2001 • 12:55
ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐՈՒՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Դաշնակցություն կուսակցության բյուրոն տարածել է հայտարարություն Ժնեւում այսպես կոչված «հայ-թուրքակքն հաշտության հանձնաշողովի» ստեղծման կապակցությամբ:

14 July 2001 • 12:55
13 July 2001 • 19:08
13 July 2001 • 19:08
13 July 2001 • 18:37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ
«ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՀՔՆԵՐԻ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո-ծառայության ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ պարզաբանեց, թե հատկապես ինչ է ենթադրվում ղարաբաղյան կարգավորման «փարիզյան սկզբունքների» տակ:

13 July 2001 • 17:42
ՎԱՂԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԸ

Հուլիսի 13-ին Մոսկվայում կկայանա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ խորհրդի նիստը, որի ընթացքում ենթադրվում է լուծել կադրային հարց:

13 July 2001 • 17:18
13 July 2001 • 14:02
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-Ի ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավարտելով հերթական այցը տարածաշրջան, հայտարարել են հուլիսի 20-23-ին Գենուայում հանդիպելու իրենց մտադրության մասին: