Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ, որոնք նախատեսում են էներգաարտադրող ձեռնարկությունների սեփականաշնորհումը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ԼՂՀ-ում կկայանան սեպտեմբերի 5-ին:
Այսօր Երեւանում կայացավ Հայաստանում առաջին «Վիասֆերա» տեխնոպարկի բացումը: Տեխնոպարկը դա մի համալիր է, որը ծառայելու է բարձր տեխնալոգիաների ոլորտում աշխատող ձեռնարկությունների զարգացմանը:
Երեկ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում` ՀՀՇ-ի Վանաձորի տարածքային գրասենյակում հայտնաբերվել է եւ առգրավվել է մեծ քանակության զինամթերք:
Երեկ պաշտոնապես դադարեցվել են «Երկնագույն հեղեղ» գազամուղի շինարարական աշխատանքները, որը պետք է ապահովեր ռուսական գազի մատակարարումը Թուրքիա Սեւ ծովի հատակով:
Կառավարությունը, որը ներկայացրել է օրինագիծը խորհրդարանի քննարկմանը, հավաստիացնում է, որ այդ նախագիծը կարող է հիմք հանդիսանալ որակապես նոր, հիմնված թափանցիկության սկզբունքների վրա, կադրային քաղաքականության անցնելու համար:
2002թ.-ի մայիսին սպասվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Բաքու:
Ազգային-ժողովրդավարական դաշինքը, որը ղեկավարում է ԱԺՄ շարքերից հեռացած Արշակ Սադոյանը, պատրաստվում է անցկացնել բողոքի ակցիա քաղաքային հեռախոսներից օգտվելիս րոպեավճարի կիրառման դեմ:
Խմբի ղեկավար ընտրվեց Հմայակ Հովհաննիսյանը:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր` Վարդան Այվազյանին էկոլոգիայի նախարար նշանակելու մասին:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովը հայտնեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական ինտեգրացման վերաբերյալ մի շարք փաստաթուղթ:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը համաձայն` հուլիսի 21-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց ՀՀ էկոլոգիայի նախարարի պաշտոնից Մուրադ Մուրադյանին ազատելու մասին:
«Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի ստեղծումը Թուրքիայի կողմից կատարված յուրահատուկ մի հակահարված է Հայկական ցեղասպանության փաստի ճանաչման համաշխարհային հաղթարշավին», – հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Պրոմեթեւս» հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» ծրագրին տված հարցազրույցում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները պետք է քննարկվեն ինչպես Գենուեում` «մեծ ությակի» հանդիպման ժամանակ, այնպես էլ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 1-3-ին: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` հինգշաբթի օրը ընդունելով Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովին:
Համաշխարհային բանկը ընթացիկ տարվա աշնանը Հայաստանին կտրամադրի SAC-4 վարկի երկրորդ չափաբաշինը 15մլն. դոլարի չափով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրանական Ասիայի մասնաճյուղերի փոխնախագահ Յոհաննես Լիննը:
Այսօր Երեւանում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի մասին իր գոհունակությունը հայտնեց Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Միջին Ասիայի մասնաճյուղերի փոխնախագահ Յոհանես Լինն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երեւանում է գտնվում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Ռուսաստանի Ֆեդերացիայի Խորհուրդն այսօր վավերացրեց ձեւավորվող ուժերի կարգավիճակի եւ կոլեկտիվ անվտանգության միջոցների համակարգի մասին եղած համաձայնագիրը, որը վավերացվել էր այս տարվա ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային Ժողովի կողմից:
Երեկ, փակ դռների ետեւում, տեղի ունեցավ Ժողովրդական Կուսակցության
խորհրդի նիստը, որը նվիրված էր կուսակցության շարքերում առաջացած ճգնաժամին:
Ինչպես հայտարարեց ԺԱՄ կազմակերպության ղեկավար Ա. Ղուլյանը, կազմակերպությունը ձգտում է միավորել բոլոր շահագրգիռ ուժերին, ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով:
Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանը այսօր տված հարցազրույցում ասել է, որ պաշտոնական Թեհրանը քաղաքական կամք է դրսեւորել Իրան-Հայաստան գազատարի իր հատվածի կառուցման հարցում:
Այսօր լրագրողների հետ հանդւպման ժամանակ Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը հայտնեց, որ մի քանի օրից «Կովկաս» նավահանգստում տեղի կունենա լաստանավային փոխադրումների «Կովկաս» նախագծին նվիրված խորհրդակցություն, որին կմասնակցեն հայկական, վրացական եւ ռուսական կողմերը:
Հայաստանի էներգաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհման տենդերի մասնակիցների նախնական որակավորումը կհայտարարվի 2001 թվականի հուլիսի վերջերին: Դրա մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը:
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Յոհաննես Լիննի գլխավորությամբ:
Այսոր եռօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանում Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսական միջպետական հանջնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը: