Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Կլաուս Գրեւլիխի խոսքերով, օտարերկրյա գործարարները լուրջ խնդիրների են բախվում, կապված լիցենզիա ստանալու, ինչպես նաեւ արտասահմանից մատակարարվող նյութերը մաքսատնով անցկացնելու հետ:
Անկախ Ադրբեջանի ամբողջ պատմության ընթացքում ԿԸՀ-ն դեռեւս չէր գրանցել նախագահական աթոռի թեկանծուների նման քանակ` դրանք արդեն 19 հոգի են, եւ բացառված չէ, որ այդ թիվը կավելանա:
Կազմակերպության ղեկավարների կարծիքով, առաջին հերթին հարկավոր է ցանկացողներին ծանոթացնել տարբեր արտոնություններին, որոնք, ԼՂՀ կառավարության որոշմամբ, տրամադրվում են վերաբնակների ընտանիքներին:
Հայաստանը 3,2 մլն դոլար կստանա ԶԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամից` ԶԻԱՀ-ի դեմ պայքարի Ազգային ծրագիրն իրականացնելու համար:
Այսօր երկօրյա այցով Երեւան են ժամանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Ստրոհալը եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ջովաննի Քեսլերը:
Թուրքական ԶԼՄ-ները գտել են նոր փաստեր` հասարակության մեջ հակաամերիկյան տրամադրությունները բորբոքելու համար: Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է Անկարային ուղղորդել Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ բանակցություններին: Սենսիացոն էր Անկարայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Պիրսոնի հայտարարությունը, որն իր դիվանագիտական առաքելության ավարտին խոստովանել է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն իրոք բանակցություններ են վարում Թուրքիայի իշխանությունների հետ` ուղղված ՔԲԿ-ի հետ համագործակցության արդյունավետ տարբերակներ գտնելուն: Խոսքը գնում է ոչ միայն Իրաքի քաղաքական կառուցվածքում քրդերի մասնակցության ապահովման մասին, այլ նաեւ` Թուրքիայի քաղաքական կյանքում Աբդուլա Օջալանի ղեկավարած կազմակերպության ներգրավմանը:
Հարցի բողոքարկման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանության ստամբուլյան ընկերությունը դիմել է Թուրքիայի դատական մարմիններին:
Ինչպես հաղորդում են վստահելի աղբյուրները, Ռ.Միրզախանյանի հրաժարականի պատճառը վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կուսակցության կրած պարտությունն է:
Նրա փաստաբանների խոսքերով, Էռնեկյանը այդ ժամանակ գտնվում էր Իտալիայում եւ մոտ ժամանակներս մտադիր է ժամանել Բուենոս Այրես:
Ինչպես հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ փոխհրաձգության եւ ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում:
Բաքվում Ֆրանսիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի առաջարկությունը հետաքրքրություն է ներկայացնում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Կրեմլը Բաքվից չի ստացել վստահումներ, որ նախագահ Հեյդար Ալիեւը հուլիսի 22-ին կվերադառնա Անկարայի «Գյուլհանե» զինվորական հոսպիտալից, որտեղ նա հուլիսի 8-ին շտապ մեկնել էր հերթական բժշկական ստուգման:
Այդ մասին Բաքվում ընթացող «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի գիտաժողովին հայտարարել է «Հայաստանի երկաթգծի» դեպարտամենտի պետի տեղակալ Վահագ Ղարագյոզյանը:
Այս շաբաթ ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւի աջակցության օգտին են հանդես եկել 40-ից ավելի ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններ, կրոնական եւ էթնիկ խմբեր:
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի խոսքերով` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանական համակարգերը աշխատելու են միասնական պլաններով, որը կնշանակի ստանդարտացում, ինչպես նաեւ միասնական պաշտպանական-արդյունաբերական տնտեսական ներուժ:
Արա Աբրահամյանի խոսքերով, ընթացիկ տարվա դեկտեմբերին նախատեսվող բանակցություններում կքննարկվի, մասնավորապես, Հայերի համաշխարհային միության ստեղծման գաղափարը:
Ֆրանսիայի նախագահը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել խնդրի լուծմանը սեղմ ժամկետներում հասնելու համար, ասել է Վարդան Օսկանյանը:
Թուրքմենստանի ԱԳՆ հայտարարության համաձայն, իրականում Թոյլի Կուրբանովը դիմում է ներկայացրել Թուրքմենստանի նախագահին` իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով, որպեսզի «զբաղվի գիտական գործունեությամբ»:
Եթե եվրոպական երկրները Ֆրանսիայի գլխավորությամբ Թուրքիայի դիմաց ավելի ագրեսիվորեն դնեն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցը, ապա կարելի է որոշակի առաջընթացի հասնել, հայտարարել է Վարդան Օսկանյանը` Հայաստանի պատվիրակության Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին:
Ըստ հավաստի աղբյուրի, դեսպանի այդ քայլի պատճառներն առնչվում են Թուրքմենստանի իշխանությունների հետ նրա հարաբերություններին:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռիչարդ Բաուչերը նշել է, որ Վաշինգտոնում չափազանց «կարեւորում են» Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները:
Այդ մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի հետ այսօր Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:
ԱՄՆ վարչակազմը չի հաստատել 8,5 միլիարդ դոլար գումարով վարկի վճարման ժամկետները, որոնք ամերիկացիները խոստացել էին թուրքական իշխանություններին Իրաքում Միացյալ Նահանգների գործողություններին Անկարայի աջակցության փոխարեն:
Նիկոլայ Գրիբկովի խոսքերով, դա բացատրվում է նրանով, որ չի հաջողվել համաձայնեցնել որոշ մանրամասներ, որոնց մասին նա գերադասեց չխոսել` տեղեկության գաղտնիության պատճառով:
Թուրքական կառավարության վերջին հայտարարությունները կտրուկ տարբերվում են թուրք դիվանագետ Էջվեթ Թեզջանի հետ մեր զրույցների բովանդակությունից, ընդգծել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավառությունը:
ԵԿԳ գլխավոր տնօրեն Պյեռ Լառեչի խոսքերով, դա արվում է աշխարհում հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման, նրա իրացման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ կոնյակ արտադրողների միջեւ ազնիվ մրցակցության ապահովման նպատակով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են իրադրության սրմամբ հայ-ադրբեջանակն սահմանում, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի Ռուսաստանի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը:
Ականատեսների վկայությամբ, ամեն ինչ սկսվել է վեճից եւ ավարտվել ծեծկռտուքով, գործի են դրվել երկաթյա շղթաներ, հրազեն: