AM
21 November 2002 • 17:30
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

Այդ գործընթացի մասնակիցները մտադիր են ապահովել հսկողությունը չմշակված ալմաստների եւ ադամանդների առեւտրի համակարգի նկատմամբ:

21 November 2002 • 17:29
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ

Վարդան Օսկանյանը հերքել է Բաքվի մի շարք ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե ներկայումս Հայաստանը եւ Ադրբեջանը մի փաստաթուղթ են մշակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

21 November 2002 • 14:54
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕԳՏԻՆ

Այդ մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտգործնախարար Անտոնիո Մարտինես դա Քրուզի հետ խորհրդատվությունների ավարտից հետո:

21 November 2002 • 14:30
ԱՅՍՕՐ ԺՆԵՎՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԻՍՏԸ, ՈՐՏԵՂ ԿԼՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Երկօրյա նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Շվեյցարիա է մեկնել Հայաստանի պատվիրակությունը Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ:

21 November 2002 • 14:29
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ

Նախնական տվյալների համաձայն, հրդեհի պատճառ է դարձել էլեկտրական հոսանքագծերի անսարքությունը:

21 November 2002 • 14:28
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ԱՆԴԱՄ

ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, զուգորդված անդամակցությունը Վեհաժողովին Հայաստանին հնարավորություն կընձեռի նոր ասպարեզում ներկայացնելու պաշտոնական Երեւանի դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների եւ անվտանգության խնդիրների առնչությամբ:

21 November 2002 • 14:27
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԳԻՆ ՈՒՆԵՆ

Նախօրեին Լոնդոնի «Սոթբիս» աճուրդում ավելի քան 500 հազար ֆունտ սթերլինգով վաճառվել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու երեք նկարները:

21 November 2002 • 14:25
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ջոն Օրդուեյը միեւնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը հիմնված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առողջ տնտեսական համագործակցության սկզբունքով բնականոն հարաբերություններ ձեւավորելու անհրաժեշտության վրա:

20 November 2002 • 18:48
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հրանտ Բագրատյանը նշել է, որ Եվրոպայից հեռանալով Թուրքիան իր հարաբերություններն ավելի ակտիվ կզարգացնի արեւելքի հետ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա:

20 November 2002 • 18:45
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԱՏՎԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Լատվիայի սեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեն եւ Լատվիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը քննարկել են երկու երկրների համագործակցությանը եւ Եվրոպային ինտեգրվելուն առնչվող հարցեր:

20 November 2002 • 18:44
ԻՍՊԱՆԻԱՆ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳՆ Եվրոպայի գլխավոր վարչության տնօրեն Ռիկարդո Դիեզ-Հոխլայտները` ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը:

20 November 2002 • 18:43
ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Նրանք ընդգծել են, որ «ԱՊՀ պետությունների ազգային անվտանգության ապահովումը պահանջում է ռազմական համագործակցության հետագա կատարելագործում եւ ռազմական ինտեգրման զարգացում»:

20 November 2002 • 18:41
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, խոսքը գնում է ԿԱՊ-ի զինվորական կազմակերպության ստեղծման նախագծի մասին, այդ թվում նաեւ շտաբի` համապատասխան որոշումների նախապատրաստման համար, եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում համատեղ ներուժի ուժեղացման վերաբերյալ:

20 November 2002 • 18:03
ԵԱՀԿ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Մասնավորապես, նախատեսվում են «Ռուսթավի-2» անկախ հեռուստակայանով երեկոյան տեղեկատվական թողարկումների հեռարձակում հայերեն լեզվով, հայկական ռադիոկայանի գործում, ինչպես նաեւ վրացերեն լեզվի դասախոսությունների կազմակերպում Ջավախքում:

20 November 2002 • 18:02
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ

Այդ մասին գերմանական «Tagesspiegel» թերթին հայտարարել է Եվրամիության ընդլայնման համար պատասխանատու Գյունտեր Վերհոյգենը:

20 November 2002 • 15:33
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

ԱՊՀ գործադիր կոմիտեի ազատ առեւտրի գոտու բաժանմունքի փոխտնօրեն Վասիլի Գրինչիայի խոսքերով` նիստում Համագործակցության երկրների ներկայացուցիչները փոխանակվելու են առաջարկություններով, որոնք առնչվում են տնտեսական ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացմանը եւ փոխգործակցությանը:

20 November 2002 • 15:31
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Նոյեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնելու է Պրահա` Եվրատլատյան գործընկերության խորհրդի գագաթաժողովին մասնակցելու համար:

20 November 2002 • 15:30
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺՆԵՎՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆԴԱՄ

Հայաստանի հետ միասին Կենտրոնի կազմում ընդգրկվել են նաեւ Ադրբեջանը, Բելառուսը, Հունաստանը, Դանիան եւ Նորվեգիան:

20 November 2002 • 15:29
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼ ԴԱՌՆԱԼ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ, ԵՊՀ-ի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանի խոսքերով` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից կազմավորված Թուրքիայի նոր կառավաթյունը կարող է դիմել այդ քայլին, հիանալի գիտակցելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը շահավետ է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանային կայունության ապահովման համար:

20 November 2002 • 00:00
19 November 2002 • 17:54
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԱՅԴ ԵՐԿՐԻ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը:

19 November 2002 • 17:52
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Հայրենիք վերադարձան մեկ հայ եւ մեկ ադրբեջանցի ռազմագերի:

19 November 2002 • 17:51
ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Վաշինգտոնի հիմնական դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին աջակցելն է ամուր եւ հաստատուն խաղաղության հասնելու համար:

19 November 2002 • 17:50
19 November 2002 • 15:08
ՊԱՐՏՔԵՐԻ ՉՎՃԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆ

Սահմանափակումները կիրառվում են այն պատճառով, քանի որ այդ երկրներ գազի տեղափոխման ծառայությունների դիմաց «ԻՏԵՌԱ»-ն «Գազպրոմին» պարտք է շուրջ 110 մլն դոլար

19 November 2002 • 14:38
ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՋԱՎԱԽՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ Գերագույն հանձնակատար Ռոլֆ Եկեուսը այսօր ժամանելու է Թբիլիսի` Վրաստանի, մեծամասամբ հայերով բնակեցված, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի զարգացմանը նվիրված կոնֆերանսին մասնակցելու համար:

19 November 2002 • 14:37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա:

19 November 2002 • 14:35
ՈՉ ՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՓՈԽԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանն առնչվող մի շարք նախագծերի քննարկմանը` Չեւիքեզը նշել է, որ նման ծրագրերի առկայությունը բնական է:

19 November 2002 • 14:34
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ

Սլավյանսկ- նա-Կուբանի քաղաքում օրերս տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:

19 November 2002 • 14:33
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՅԱԿԻՍ ՅԱՇԱՐԸ

Նշենք, որ հատկապես Յակիս Յաշարն ընտրություններից հետո հայտարարեց, որ «Արդարության եւ զարգացման» կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին եւ մտադիր է նախաձեռնություն ցուցաբերել այդ հարցում: