AM
14 August 2002 • 13:48
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՏ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ինչպես հայտարարել է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, այդ միջոցները` 541 միլիոն իեն չափով կուղղվեն ճանապարհային շինարարության համար տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու վրա:

14 August 2002 • 00:00
13 August 2002 • 18:35
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Մինչ դեռ, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանը մինչ այդ հայտարարել էր, որ դոլարի անկումը եվրոյի նկատմամբ կարող է հանգեցնել եվրոպական երկրներից Հայաստան ներմուծվող եւ արտահանվող արտադրանքի թանկացում, որի արդյունքում տեղի կունենա ներմուծման ծավալների կրճատում:

13 August 2002 • 17:46
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ

Համաժողովը նաեւ կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը շարունակել Հայաստանի հետ ռազմական բախումից խուսափելուն ուղղված քաղաքականությունը:

13 August 2002 • 17:45
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Այդ մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը` ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի հետ հանդիպման ժամանակ:

13 August 2002 • 17:19
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «ԽԵՂԴՄԱՆԸ», ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Քանի որ, գտնում է Արամ Սարգսյանը, տեղական արտադրությունը ի վիճակի չի մրցել թուրքական ավելի էժան արտադրանքի հետ:

13 August 2002 • 17:17
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Ինչպես տեղեկացրել է Հայ-իրանական առեւտրային պալատի ղեկավար Լեւոն Ահարոնյանը, ավարտման փուլում են Հայ-իրանական առեւտրային պալատի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հանրապետությունում շաքարի գործարանի կառուցման շուրջ բանակցությունները:

13 August 2002 • 15:40
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը եւ դրա հնարավոր զարգացումն այսօր քննարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնեի եւ Լլոյդ Դուգետի հետ:

13 August 2002 • 15:40
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐՄՈՒԾՎԵԼ 4,1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վիճակագրության ծառայությունից տեղեկացրել են, որ օգնության համարյա կեսը տրամադրվել է քիմիական արդյունաբերությանը եւ նրա հետ կապված արտադրանքին:

13 August 2002 • 14:54
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԱՐՑԵՐԻՆ

«Ռուսաստանի հայերի միությունը» մտադիր է Մոսկվայում կազմակերպել միջազգային խորհրդաժողով` նվիրված «Աշխարհի հայերը դարերի սահմանագծին – միջազգային հարաբերությունների խնդիրները» թեմային:

13 August 2002 • 14:53
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

«Բոլորն էլ նախապես գիտեին, որ այնտեղ ընտրություններ են անցկացվելու: Եվ թե այնտեղ ով կհաղթի` դա իրենց գործն է», – ասել է Ադրբեջանի ղեկավարը:

13 August 2002 • 14:11
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ

«Լեռնային Ղարաբաղն արդեն լուծել է իր անկախության հարցը եւ նրան Ադրբեջանին միավորելը` դեպի պատերազմը տանող ճանապարհ է»,- ընդգծել է Ղուկասյանը:

13 August 2002 • 00:00
12 August 2002 • 18:14
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԻՐԱՔԻ ՆԱՎԹԻ ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ԲԱՐԵԼԻ ՔՎՈՏԱ

Ինչպես հաղորդել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Իրաք բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը, Հայաստանն Իրաքի նավթը ձեռքբերելու հնարավորություն կստանա «Պարենամթերք նավթի փոխարեն» ծրագրի շրջանակներում:

12 August 2002 • 18:11
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՈՉ ՇՈՒՏ

Մինչ այդ, ԵԽ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, սեպտեմբերի սկզբին Հայաստանի պատվիրակությունը մտադիր է առանձին հանդիպում անցկացնել Դեւիսի հետ եվրոպական քաղաքներից մեկում:

12 August 2002 • 18:04
ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ԿԿԱՅԱՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

Մոնիտորինգը տեղի կունենա Աղդամի շրջանի Ղարաբաղլի գյուղի շրջակայքում:

12 August 2002 • 16:49
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍՏԻՊՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆԴԱՄԸ

Նա նշել է, որ եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն ցանկանում ոչ մի կերպ ազդել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցություններին:

12 August 2002 • 15:18
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

Ինչպես Ստեփանակերտում այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ամերիկացի դիտորդների խմբի ղեկավար, ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Ջեյմս Հուպերը, Լեռնային Ղարաբաղը ցուցադրել է «մեծ առաջընթաց ժողովրդավարական գործընթացների զարգացման ասպարեզում»:

12 August 2002 • 14:53
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽ-ՈՒՄ ՀԱՅԱԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Լավ անցկացված ընտրությունները կապացուցեն, որ Ղարաբաղի ժողովուրդը հետեւում է ժողովրդավարական զարգացմանը»,- ասել է Հովհաննիսյանը` ընդգծելով, որ ի տարբերություն այլ չճանաչված հանրապետուիթյունների, «ԼՂՀ-ը միակ պետությունն է, որի վերաբերյալ 12 տարվա ընթացքում ոչ մի միջազգային կազմակերպություն կամ դիտորդ չեն ունեցել լուրջ դիտողություններ»:

12 August 2002 • 14:28
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵՋ

«Արդեն 9 տարի է, որ ես զբաղեցնում եմ Ադրբեջանի նախագահի պաշտոնը, եւ Աստծո օգնությամբ դեռ շատ տարիներ կզբաղեցնեմ այդ պաշտոնը», – հայտարարել է Հեյդար Ալիեւը Նախիջեւանում:

12 August 2002 • 14:21
ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ Ի ՎԵՐՋՈ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՆ ԱՆԿԱԽ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎՍՏԱՀ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ

«Ես գտնում եմ, որ ոչ ոք, բացի Լեռնային Ղարաբաղի ժողովրդից, իրավունք չունի որոշումներ ընդունել նրա անունից` լինի դա Բաքվում, Վաշինգտոնում, թե Մոսկվայում»,- նշել է նա` այդ ընտրությունների հանդեպ բացասաբական վերաբերմունք ցուցաբերած Եվրախորհրդի եւ այլ միջազգային կառույցների հայտարարության կապակցությամբ:

12 August 2002 • 14:13
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

Այդ մասին այսօր տեղեկացրել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` վկայակոչելով ընտրությունների արդյունքները:

12 August 2002 • 00:00
10 August 2002 • 15:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ

Նախագահների միջեւ բանակցությունների թեմայի վերաբերյալ, Ալիեւն ասել է. «մենք շատ բան ունենք քննարկելու»:

10 August 2002 • 15:16
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԲ ՆՈՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԴՈՆՆԱ ԴՈՈՒՍԵԹ ՔՈՅՐՈԼՈՆ

Քոյրոլոի զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է Լատինական Ամերիկայի երկրների ՀԲ տարածաշրջանային տնօրեն:

10 August 2002 • 15:08
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ԺԱՄԱՆԵԼ ԱՐԴԵՆ ՇՈՒՐՋ ԵՐԵՍՈՒՆ ԴԻՏՈՐԴ

Այսօր կժամանեն պատվիրակություններ Հայաստանից եւ Ֆրանսիայից:

10 August 2002 • 14:17
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ Ի ՎԵՐՋՈ ԿՍՏԻՊԻ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ` ՈՐՊԵՍ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Պալոնեն, որը մտադիր է հետեւել ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների ընթացքին:

10 August 2002 • 14:06
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ

Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուդի Սալը` ՀՀ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում:

09 August 2002 • 18:34
ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերով` 2003 թվականի ծրագիրը «գործնականում նման է անցյալ տարվա ծրագրին»: