AM
22 July 2002 • 16:33
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Կողմերը կքննարկեն Ջավախքի խնդիրները, ինչպես նաեւ Վրաստանի այդ շրջանի եւ Հայաստանի Շիրակի մարզի միջեւ ուղիղ կապերի հաստատման հարցը:

22 July 2002 • 16:22
ՄՈՍԿՎԱՅԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ

Բացի դրանից, տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ են ստացել եւս երեք ադրբեջանցի եւ չորս տեղի բնակիչ:

22 July 2002 • 15:26
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀ է ՌԴ ՀԱՆԴԵՊ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏՈՎ

ՌԴ Ֆինանսների նախարարության արտաքին դեպարտամենտի նախկին ղեկավար Անդրեյ Չերեպանովի կարծիքով, պարտքի մարման նման եղանակը ձեռնտու է նաեւ Հայաստանին:

22 July 2002 • 00:00
20 July 2002 • 16:12
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԻ` ԱՆԿԱԽ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` բացատրելով ասվածը նրանով, որ դրանք մշակվել են ժողովրդի կողմից:

20 July 2002 • 15:56
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

Այդպիսի որոշում են կայացրել Մոսկվայի վեց կազմակերպությունների ղեկավարներ` իրենց ժողովի ընթացքում, որտեղ քննարկվել են վերջերս Ռուսաստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունները, ինչի արդյունքում տուժել են հայ համայնքների ներկայացուցիչներ:

20 July 2002 • 15:20
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Իրավիճակը Կովկասում շարունակում է մնալ Եվրախորհրդի օրակարգի կարեւորագույն քաղաքական հարցերից մեկը:

20 July 2002 • 15:19
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԻՆ` ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՄՆ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Ամերիկայի Հայկական համագումարը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին, որում կոչ է արել երկարացնել Արտոնությունների ընդհանուր համակարգը:

20 July 2002 • 14:41
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ԱՅՆՏԵՂ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կոչ են արել Բաքվում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի զեկուցողներ Անդրեաս Գրոսին եւ Մարտինես Կասանին պաշտոնանկ անել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրայության ղեկավար` Ադրբեջանի նախագահի որդուն Իլհամ Ալիեւին:

20 July 2002 • 14:19
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար:

19 July 2002 • 17:42
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՐԱՑԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Թբիլիսիում մեդալները վետերաններին է հանձնել Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեվը:

19 July 2002 • 17:39
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԳՐԱՎՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ

Հայաստանի ԱԳՆ-ն ստացել է իր հարցման պատասխանը` Երուսաղեմի Հայկական պատրիարքարանին պատկանող հողերը իսրայելական բանակի կողմից գրավելու վերաբերյալ:

19 July 2002 • 16:57
ԵՐԵՎԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԿՍՎԱԾ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով վերջին փոփոխությունները թուրքական կառավարությունում:

19 July 2002 • 15:39
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԽԹԱՆ ԿՀԱՆԴԻՍԱՆԱ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամներ են, եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններից է»,- Երեւանում հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Լիդի Պոլֆերը:

19 July 2002 • 15:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Հանդիպման ընթացքում կողմերրը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր:

19 July 2002 • 14:42
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԱՀԿ-Ի ՄԻՋԵՎ

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` մի շարք հարցեր են քննարկվել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպան Ռոյ Րիվի հանդիպման ընթացքում:

19 July 2002 • 14:37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Պետությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են ռուսաստանյան եւ հայկական ձեռնարկությունների կոոպերացիայի հետագա խորացման հարցերը:

19 July 2002 • 14:36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Պառլամենտսկայա գազետա» թերթը, փակ դռների ետեւում կայացած զրույցի ընթացքում նրանք քննարկել են նաեւ երկու պետությունների խորհրդարանների շփումների զարգացման որոշ ասպեքտներ:

19 July 2002 • 14:25
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այդ մասին է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը:

19 July 2002 • 00:00
18 July 2002 • 19:11
ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՍՏԱՏԵՑ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտեն կոչ է արել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը եւ ուսումնասիրել թուրքական Ղարս եւ հայկական Գյումրի քաղաքների միջեւ երկաթուղային կապի հաստատման հնարավորությունը:

18 July 2002 • 17:45
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ

Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Լիդի Պոլֆերի հետ հանդիպման ժամանակ:

18 July 2002 • 15:52
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի ստորագրմանը նախորդող հանդիպման ընթացքում Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերին եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը քննարկել են երկկողմ տնտեսական եւ մշակութային համագործակցությունն ընդլայնելու հարցեր, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը ամբողջացնելու հնարավորությունները:

18 July 2002 • 15:41
ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՋ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Բոնիվերին նշել է Հայաստանի նկատմամբ Իտալիայի ջերմ վերաբերմունքը եւ Հայաստանին օգտակար լինելու պատրաստակամությունը:

18 July 2002 • 14:39
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ ԱՆԱՉԱՌ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՔՐԸ

Մինչ Ադրբեջանում քաղբանտարկյալների հիմնախնդրի վերջնական լուծումը ԵԽ անկախ փորձագետները եւ ղեկավարությունը չեն կարող բավարարված լինել այդ ոլորտում առկա իրավիճակով, նշել է Վալթեր Շվիմերը:

18 July 2002 • 14:03
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԿՐՈՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Համաժողովին մասնակցում են Վրաստանի Ուղղափառ եկեղեցու, Կովկասի մահմեդականների վարչության, Հայ Առաքելական Եկեղեցու, Ռուս Ուղղափառ եկեղեցու, Կովկասի հուդայական համայնքի, Կովկասի Կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

18 July 2002 • 13:55
ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԻՐԱՎԱԳԵՏԸ

Բոսնիայի եւ Հերցոգովինայի Գերագույն կոմիսարիատի մարդու իրավունքների կոմիտեի ղեկավար Քրիստոֆեր Հարլանդը նշել է, որ հենց այդ կերպ կարելի է պատասխանատվության ենթարկել Թուրքիային, որպես ցեղասպանություն իրականացրած պետության:

18 July 2002 • 00:00
ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է

Իսրայելի գերագույն իրավական դատարանը քննության է վերցրել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի գահի առաջնորդի հայցը` կապված իսրայելական զորքերի կողմից հայկական պատրիարքարանին պատկանող հողերի զավթման հետ: Վերջին տաս տարիների ընթացքում պաշտոնական Թել-Ավիվն անընդմեջ փորձել է Պատրարքարանից անջատել եկեղացական հողերը: Սակայն ոչ մի անգամ նման գործողությունները չեն ուղեկցվել ուժային միջամտություններով: Այս անգամ կեղտոտ առաքելությունը հանձնարարված է բանակին: Արեւմտյան թեւի զորքերի հրամանատար Իցհակ Էյթանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Ամոս Յարոնի տրված հրամանով առանց առաքելական եկեղեցու ղեկավարության եւ Իսրայելի կարգավիճակի երաշխիքն ապահովող երկրների համաձայնության, հայկական մասի տարածքում սկսվել է քաղաքի իսրայելական հատվածը Պաղեստինին մոտ գտնվող տարածքից անջատող պատի շինարարությունը:

17 July 2002 • 18:57
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՆՖԵՐԱՆՍ «ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԼՂՀ պաշտոնական անձինք, տարածաշրջանի հասարակական եւ Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչները:

17 July 2002 • 18:46
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑԵԼ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Եվրոպայի քաղաքական հիմնարկությունների եւ հայկական համայնքների միջեւ կապող օղակ հանդիսանալով` Եվրոպայի հայկական դաշնությունն իր գործունեությունն ուղորդում է եվրոպական քաղաքական գործիչների աջակցությամբ Եվրոպայի հայկական համայնքների խնդիրների լուծմանը: