AM
17 July 2002 • 18:28
ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 45 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Այդ մասին է հայտնել Հայաստանի կառավարությանը կից Փախստականների եւ միգրացիայի հարցերի վարչության աշխատակազմի ղեկավար Վարդան Գեւորգյանը:

17 July 2002 • 17:55
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ

Ինչպես հաղորդել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը, որը գլխավորում էր հայկական պատվիրակությունը նիստի ընթացքում, ադրբեջանական կողմը ինչպես միշտ բարձրացրել է «գրավյալ տարածքների եւ փախստականների» մասին հարցը:

17 July 2002 • 17:27
ՄԻՆՍԿՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Չորս օրվա ընթացքում` մինչեւ հուլիսի 19-ը, փորձագետները կքննարկեն թմրանյութերի եւ պսիխոտրոպ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգի նախագիծը:

17 July 2002 • 14:42
ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Այդ մասին Բաքվում հայտարարել է Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերին:

17 July 2002 • 13:52
ՊԵՆՏԱԳՈՆՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԱՆՆՇԱՆ Է

Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված Պենտագոնի հաշվետվության մեջ:

17 July 2002 • 13:51
ԵՐԵՎԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Պատվիրակության անդամները, որի կազմում ընդգրկված են նաեւ Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Արտյուշ Համբարձումյանը եւ Նինոծմինդայի շրջանի վարչության նախագահ Րաֆիկ Արզումանյանը, հանդիպում կունենան Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ:

17 July 2002 • 13:46
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես հայտարարել է Երեւանում գտնվող հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, համաձայնագիրը ընդգրկում է արարողակարգային հարցեր, եւ նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կկայանա ունեցվածքի ակտերի փոխանակում:

17 July 2002 • 00:00
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակը հաստատվել է: Նախընտրական արշավին է ներգրավվել չորս թեկնածու` պետության գործող ղեկավար Արկադի Ղուկասյանը, երկրի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալբերտ Ղազարյանը եւ «Միասնություն» շարժման ղեկավար Գրիգոր Աֆանասյանը: Հատկանշական է այն, որ թեկնածուներից մեկն հաղթելու առավել մեծ հավանականություն ունի մյուսներից: Սակայն նախընտրական արշավի մասնակիցների կազմը եւ հայեցակարգերը կասկած չեն հարուցում, որ օգոստոսի 12-ին Ղարաբաղում ոչ թե ձեւական միջոցառում կընթանա, այլ` երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերի լուրջ հակամարտություն:

16 July 2002 • 18:56
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ՁԵՒԱՉԱՓՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Սանկտ Պետերբուրգում` փակ դռների ետեւում տեղի ունեցավ «Կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպումը:

16 July 2002 • 17:48
ՎԱՂԸ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ ԱԳՆ-ում հանդիպմանը նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:

16 July 2002 • 17:19
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից, ԱՄՆ պետական քարտուղարությանը կից կրթության եւ մշակույթի հարցերով բյուրոյի հովանու ներքո:

16 July 2002 • 16:59
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հուլիսի 18-ին Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի ՀՀ նախագահին, արտաքին գործերի նախարարին:

16 July 2002 • 16:55
ՍՈՉԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ ԵՆ 300-ԻՑ ԱՎԵԼ ԱԴԱՄԱՆԴ

Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի Հարավային մաքսային վարչության մամուլի ծառայությունում, մշակված քարերը հայտնաբերվել են Երեւանի չվերթով ժամանած մի ուղեւորի պայուսակում:

16 July 2002 • 16:33
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ՈՉ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ` ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

16 July 2002 • 16:10
ՎԱՂԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այդ մասին այսօր հայտարարել է Երեւան ժամանած հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյհա Կլեբանովը:

16 July 2002 • 15:45
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՒ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այդպիսի եզրակացության են եկել Իսպանիայի Սեն Լորենցո քաղաքում օրերս ավարտված, մարդկության դեմ կատարած հանցագործություններին նվիրված միջազգային խորհրդաժողովի մասնակիցները:

16 July 2002 • 00:00
ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՊԱՐՏՔ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Երեկ Երեւանում սկսվել է պետական պարտքի մարման դիմաց հայաստանյան մի քանի ձեռնարկությունների բաժնետոմսերը Ռուսաստանին տրամադրելու բանակցությունների ավարտական փուլը: Եղած տեղեկությունների համաձայն` բոլոր մանրամասներն արդեն ճշտված են եւ այսօր եւեթ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը:

15 July 2002 • 18:29
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ

Ադրբեջանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբին ընդունելու որոշումը բացատրվում է նրանով, որ Բաքուն չի ցանկանում «լարվածություն» Եվրախորհրդի հետ հարաբերություններում:

15 July 2002 • 18:10
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԵԼՈՌԵՉԵՆՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎԵՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ

Հանցագործության բացահայտման աշխատանքները գտնվում են հատուկ հսկողության տակ:

15 July 2002 • 17:41
ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՔՎԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Ինչպես օրերս լրագրողներին հայտարարել է Մոսկվայի կառավարության միգրացիայի կոմիտեի ղեկավար Սերգեյ Սմիդովիչը, Մոսկվայի իշխանությունները պաշտպանում են ամերիկյան կողմից նման փաստաթղթի նախապատրաստումը եւ կցանկանաին անմիջականորեն մասնակցել այդ աշխատանքին:

15 July 2002 • 17:36
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԿԲԱՑԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿԵՏԵՐ

Արտահոսքի հաշվառման շնորհիվ հնարավոր կլինի ավելի ճշգրիտ պատկերացում կազմել բնակչության փաստացի թվաքանակի մասին, ինչը շատ կարեւոր է հանրապետությունում ընտրությունների կազմակերպման եւ տնտեսական քաղաքականության իրագործման հարցերում:

15 July 2002 • 17:28
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Հուլիսի 16-ին սպասվում է հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլիա Կլեբանովի այցը Երեւան:

15 July 2002 • 15:18
ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԶԱՎԹԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ

Իսրայելի զինվորական ղեկավարությունն այդ տարածքում մտդիր է կանգնեցնել պատ, որը Պաղեստինը կբաժանի Իսրայելից:

15 July 2002 • 14:00
ԱՅՍՕՐ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Կքննարկվեն տարածաշրջանի խնդիրները, մասնավորապես, ռուս-վրացական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

15 July 2002 • 13:59
ԱԼԻԵՒԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ալիեւը չի նշել առաջիկա հանդիպման վայրն ու ստույգ ժամկետը, սակայն ասել է, թե «որոշակի արդյունք» է ակնկալում այդ հանդիպումից:

15 July 2002 • 13:46
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Հուլիսի վերջին hայկական պատվիրակությունը կմեկնի Ժն-` Առ-տրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցի շուրջ ոչ պաշտոնական բանակցությունների ավարտական փուլին մասնակցելու նպատակով:

15 July 2002 • 00:00
ԵԽԽՎ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԿԺԱՄԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ` ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ՆՐԱՆ ԾԵԾԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին հայտարարած պատերազմում իրեն պարտված համարեց: Անձնատուր լինելու համաձայնագիր կարելի է համարել Խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւի նամակն` ուղղված ԵԽԽՎ-ի գլխավոր քարտութղար Բրունո Խալլերային: Չնայած ԵԽԽՎ-ի մոնիտորինգային կոմիտեի Ադրբեջանի գծով զեկուցող, Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրեյ Գրոսսի հետ կապերից հրաժարվելու մասին նախկինում արված հայտարարություններին` երկրի ղեկավարները նրան պաշտոնապես հրավիրել են Բաքու` ծանոթանալու ստանձնած պարտականությունների իրականացման գործընթացներին: