Գրոսսմեյստեր Լիլիթ Մկրտչյանը, Վառնայում կայացած շախմատի Եվրոպայի առաջնությունում, արժանացելէ ոսկե մեդալի:
Այսօր կստորագրվի, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանին 30 տարով հավատարմագրային կառավարման փոխանցման, ընդունման եւ հանձնման փաստաթուղթը:
Երեկոյան կայացել է չնախատեսված հանդիպում Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը օդանավակայան էր ժամանել շնորհավորելու Ռոբերտ Քոչարյանին այցի հաջող ավարտի կապակցությամբ:
Հայաստանի արատքին գործերի նախարարության մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հերքել է որոշ ադրբեջանական եւ ռուսաստանյան ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը այն մասին, թե, իբր, օրերս Սթրասբուրգում կայացած բանակցությունների արդյունքում արտաքին քաղաքականության ոլորտի ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է` Ադրբեջանին դաշտային Ղրարաբաղի չորս շրջանները հանձնելու հայկական կողմի պատրաստակամության մասին:
Ինչպես հաղորդել են Իրանի դեսպանատան մամլո ծառայությունում, թուրքական թերթի հրապարակումը այն մասին, թե, իբր, Իրանի հատուկ ծառայությունները համաձայնել են աջակցել քրդերին Լաչինի տարածքում Քրդական հանրապետության ստեղծման գործում, հարյուր տոկոսանոց սուտ է:
Հաղորդվում է, որ դրա փոխարեն պաշտոնական Երեւանը ակնկալում է հասնել Նախիջեւանի վրայով երկաթուղային երթեւեկության ապաշրջափակմանը:
Ընդունված փաստաթղթում ասվում է նաեւ, որ Ադրբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ուսումնասիրում է Հայաստան թառափի եւ սեւ խավիարի առաքումներին, ձկնեղենի դելիկատեսների վերամշակման եւ արտահանման մենաշնորհ ունեցող,«Կասպիան ֆիշ Ազերբայջան» ընկերության առնչության հարցը:
ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոունը եւ Ջո Քնոլենբերգը դիմել են նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ներկայացնել օրենսդիրներին Ադրբեջանին վարչակազմի կողմից տրամադրվող, ռազմական օգնության մանրամասն ծրագիրը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների մտահոգությունն է հարուցել, մասնավորապես, Ստեփանակերտում Իրանի գործարարների կողմից հիմնված, գազամուղների, ջրատարների եւ ոռոգման համակարգերի շինարարության ժամանակ կիրառվող, պոլիէթիլենային խողովակների արտադրության մասին տեղեկությունները:
Ախալքալաքի քաղաքային ժողովի ընտրություններում նախնական տվյալների համաձայն պարտություն կրած` թեկնածուի ներկայացուցիչները հանդես են եկել մեղադրանքներով շրջանային ընտրական հանձնաժողովի հասցեին, որը, իրենց կարծիքով, կեղծիքներ է թույլ տվել:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության ծրագրի բացման շնորհահանդեսին:
Անցած ձմեռն Ադրբեջանի համար ավելի մեղմ եղավ, քան նախորդը: Էներգետիկ ճգնաժամն այնքան լրջորեն չանդրադարձավ երկրի տնտեսության եւ սոցիալական կյանքի վրա, որքան նախորդ երկու տարիներին: Այնուհանդերձ, բնակարաններում հովհարային անջատումները մասսայական բնույթ էին կրում: Նույնիսկ Բաքվում ծայրամասերի բնակիչները օրերով էլեկտրական լույս չէին տեսնում: Տեղական թերթերը գրում էին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին: Ընդդիմության կանխատեսած սոցիալական պայթյունից հնարավոր եղավ խուսափել մեծ ջանքեր գործադրելով: Եվ այս ամենը մի երկրում, որը փորձում է աշխարհին համոզել, թե ածխաջրածնային վառելիքի հումքի անհատնելի պաշարներ ունի:
Այսօր կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ձեռներեց Ռուբեն Հայրապետյանը:
Այսօրվա դրությամբ Վրաստանի առավել ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներ Միխայիլ Սահակաշվիլու եւ Զուրաբ Ժվանիայի դեմ օգտագործվող գլխավոր փաստարկը նրանց հայկական ծագումն է:
Մելիքյանը մեղավոր է ճանաչվել այն բանում, որ հանցավոր դավադրության մեջ է ներքաշել ներկայումս այդ նույն գործով անցնող զինծառայողներին եւ նրանցից ձեռք է բերել 19 հրթիռ:
«Միացյալ Նահանգները Ադրբեջանում իր ռազմական բազաները տեղակայելու մտադրություն չունի»:,- այս մասին երեկ հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռոսս Ուիլսոնը:
Բանակցությունների արդյունքներում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում եւ արձանագրություն ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ, համաձայնագիր առանց վիզայի ռեժիմի մասին, պայմանագիր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադրաձ առաքումների վերաբերյալ:
Երեւան կատարելիք առաջիկա այցի ընթացքում մարդու իրավունքների հարցերով լիազոր Օլեգ Միրոնովը այլ հիմնախնդիրների շարքում կքննարկի Կրասնոդարի երկրամասի հայ բնակչության իրավական պաշտպանվածության հարցը:
Վաղը պաշտոնական այցով Երեւան կժամանի Չինաստանի ժողովրդական հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը, որը գլխավորում է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թիմուր Դավամատը:
Ադրբեջանի միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեիդովը պնդում է, որ Եվրոպայի Խորհրդում գործում է հզոր հայկական լոբբի, որը ջանքեր է գործադրում Երեւանի շահերը պաշտպանելու ուղղությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով զեկուցողի նշանակման հարցում:
Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» երկու պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:
Աջարիայի ղեկավարը հավաստիացնում է, որ Ռուսաստանի ռազմական բազաների դուրս բերումը Բաթումիից եւ Ախալքալաքից թույլ կտա Հայաստանին «մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա ստանալ»:
Վերջին ամիսներին նա կատարում էր տնօրենի պարտականությունները:
Այժմ ֆիլմը գտնվում է մոնտաժման փուլում:
Նախնական տվյալներով այրվել է մակերեսի մոտ հազար մետրը, որտեղ տեղադրված էին առեւտրի տաղավարները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը հերքել է ադրբեջանական աղբյուրների հաղորդագրությունը` մոտ օրերս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Հարավային Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյհ ուլ-իսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի կայանալիք հանդիպման մասին:
Ինչպես հայտնի է, որոշ քաղաքական ուժեր նախաձեռնել են համամասնական տեղերի կրճատման հաշվին մեծամասնական տեղերի ավելացման նպատակահարմարության մասին հարցի քննարկումը:
Սթրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եվրոպայի Խորհրդի ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների եւ ԵԽ-ի կազմում ընդգրկվելուց առաջ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը: