Այսօր Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել գովազդի մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու մասին նախագծին:
«Հայաստան-Սփյուռք» երկրորդ համահայկական համաժողովի ընթացքում նախանշված` յոթ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 50-100 միլիոն դոլար:
Այսօր հայկական պատվիրակությունը, որի կազմում են կառավարության ներկայացուցիչներ եւ Ազգային ժողովի պատվիրակներ, ժամանել է Կրասնոդար` պարզաբանելու համար այն իրավիճակը, որը ստեղծվել է երկրամասից հայերի բռնագաղթի վտանգի ներքո:
Տրանսպորտի նախարարին ուղղված նամակում նաեւ հաղորդվում է, որ ամռանը վրացի երեխաներին կհատկացվի «Գուգարք» հանգստյան տան 50 անվճար ուղեգիր եւ «Արզնի» առողջարանի 150 ուղեգիր:
հանդիպման ժամկետների հետձգման պատճառները կապված են, այսօր Իսլամաբադում իր աշխատանքը սկսող, Պակիստանի, Աֆղանստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների խորհրդակցության հետ, որի ընթացքում կքննարկվեն Տրանսաֆղանական գազամուղի շինարարության հարցեր:
Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի «Տեղեկատվություն եւ զանգվածային լրատվության միջոցներ» հանձնախումբը երկօրյա քննարկումների ընթացքում առանձնահատուկ տեղ հատկացրեց Ինտերնետին` որպես Հայաստանը աշխարհին ներկայացնելու եւ Ինտերնետի ներուժը համազգային շահերի պաշտպանմանն ուղղված միջոցի:
Արեւմտյան Հայաստանի հայերի երրորդ համագումարի անցկացման կազմկոմիտեն հանդես է եկել Արեւմտյան Հայաստանի հայերի ներկայացուցչությունը աքսորում ստեղծելու նախաձեռնությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել երկրի Ազգային բանկում նպատակային ներդրումներ կատարելու մասին` ընտանիքում յուրաքանչյուր երրորդ կամ հաջորդ ծնված երեխայի անունով 700-2000 դոլարի չափով:
Պաշտոնական Երեւանը, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը նվիրված վաղվա հանդիպման ժամանակ, կներկայացնեն էներգետիկայի նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը:
համաժողովի աշխատանքներին մասնակցել են գրեթե երեք հազար պատվիրակներ, որոնցից 1600-ը ներկայացնում էին հայկական սփյուռքը աշխարհի 48 երկրներից:
«Մենք` հայ ժողովրդի բոլոր հատվածների ներկայացուցիչներս, ասված է նրանում, այսօր ՀՀ մայրաքաղաք Երեւանում միասնաբար քննարկեցինք արդի պատմական, աշխարհաքաղաքական իրողություններում հայության առջեւ
ծառացած համազգային առաջնահերթություններն ու մարտահրավերները եւ
նախանշեցինք դրանք համատեղ ջանքերով լուծելու ուղիներն ու
միջոցները»:
Իր ընտրությունը նա բացատրում է հետույալ կերպ. «Դա շատ թեթեւ ծխախոտ է, ըստ այնմ, յուրաքանչյուր ծխագլանակ դրված է յուրօրինակ մուշտուկի մեջ, եւ տուփի դիզայնը ոչնչով չի զիջում թանկարժեք արտասահմանյան տուփերին»:
Շարունակվում է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի այցը Հայաստան:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Երեւան ժամանած Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
Ադրբեջանցիներն առանձնահատուկ անբարյացկամություն են տածում Սահակաշվիլու հանդեպ, որի հայկական ծագումը նրանց անհանգստացնում է, քանզի հայտնի է, որ այդ քաղաքական գործիչը վստահորեն հավակնում է նախագահի աթոռին:
Աշխաբադում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի փորձագետների հանդիպումը, որոնք կքննարկեն Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանն առնչվող հարցեր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն արժանացել է Ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկի կոչմանը:
Հայաստան-Սփյուռք Երկրորդ Համահայկական համաժողովի շրջանակներում այսօր Երեւանում բացվել է «Made in Armenia» արդյունաբերական ցուցահանդեսը, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացրել 90 հայկական ընկերություններ:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների նիստին, որը կկայանա հունիսի 25-ին Ստամբուլում:
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը մտադիր է այցելել Երեւան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Աշոտ Դանելյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել:
Երկօրյա այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:
Վերջերս Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը այցելել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին նրա մոսկովյան նստավայրում: Այս շաբաթվա սկզբում Աբրահամյանը այցելեց Տկաչովին:
Ամերիկյան Նյու Յորք նահանգի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են Օսմանյան Թուրքիայում իրականացված պոնտիացի հույների ցեղասպանության փաստը:
Պատվիրակներին ողջունել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, համաժողովի կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելայնը, արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը հանդիպել են Ամերիկայի Հայկական Վեհաժողովի գործադիր տնօրեն Ջոն Ջամյանի եւ տնօրենների խորհրդի նախագահ Պիտեր Ոսպիկյանի հետ: