ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հարցերով ենթակոմիտեի անդամների մեծամասնությունը արտահայտվել է 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու դեմ:
Վաղը Հոլիվուդի հայտնի «Սեմյուել Գոլդվին» կինոդահլիճում կկայանա «Օսկար» մրցանակի հայցման ներկայացված հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լրության սիմֆոնիա» ֆիլմի նախնական ցուցադրումը:
Միլլի մեջլիսի պատգամավոր Վահիֆ Սամեդօղլուն հայտարարեց, որ ադրբեջանական խորհրդարանականները չեն մասնակցի Հայաստանում անցկացվող որեւիցե նիստին:
Այս մասին այսօր Հայաստանի Ազգային Ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը:
Նամակում ընդգծվում է, որ 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելը բացասաբար կազդի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա եւ կհանգեցնի առկա հավասարակշռության խախտմանը:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Չինաստան է մեկնել արդյունաբերության ու առեւտրի նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Այսպիսով օրենսդիրները առհամարեցին իրենց իսկ կողմից ընդունված կանոնակարգի պահանջները, որոնցում ասվում է, որ պատգամավորը զրկվում է լիազորություններից, եթե անհարգելի պատճառով բաց է թողնում խորհրդարանի նստաշրջանի նիստերի կեսից ավելին:
Մոսկվայում լույս է տեսել «Եվրասիան այսօր» հասարակական-քաղաքական ամսագրի առաջին համարը, որի հիմնադիրն ու հրատարակիչը Եվրասիական մեդիախումբն է:
Հայաստանի Ազգային Ժողովում վերսկսվել է ստորագրությունների հավաքը` բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքները անօրինական ճանաչելու մասին հարցը քննարկելու նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար:
Ինչպես հայտնի է, վրացական ու չեչենական միավորումների կողմից աբխազական գյուղերը զավթելու արդյունքում սպաանվել է մի քանի հայազգի քաղաքացի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Իրանին փոխարինել Մինսկի խմբում իր ներկայացուցիչ Ֆարհադ Քոլեյնիին «ավելի չեզոք անձով»:
Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը պնդում է, որ Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտում, իբրեւ թե, ոչնչացվում են ադրբեջանական հուշարձանները:
Ամն-ում հակաահաբեկչական գործողությունների սկիզբը բողոքի ցույց առաջացրեց Թուրքիայում:
Այդ կապակցությամբ հանրապետության քաղաքացիներին է դիմել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Աբխազիայի փոխնախագհ Վալերի Արշբայի խոսքերով, գրոհայինները գյուղ են մտել երեկ ու երեկոյան գնդակահարել են 14 խաղաղ բնակիչ:
Արդեն Երեւան է ժամանել Հայաստանում Բելոռուսի գործերում ժամանակավոր հավատարմատար Վալերի Սիսոեւը:
Ամերիկայի Հայկական համագումարը դիմել է Եվրոպական խորհրդարանի ղեկավարությանը պահանջելով պայմանավորել Թուրքիայի Եվրամիության կազմում ընդունելը 1915 թվականի հայոց ցեղասպանության փաստի ճանաչումով:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կատեգորիկ հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումները, որ իբրեւ հանրապետության տարածքը օգտագործվում է թմրադեղերի փոխադրման համար:
Հայաստանի Ազգային ժողովի վեց պատգամավորներ հետ են վերցրել իրենց ստորագրությունները Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումից, որում պահանջում են անվավեր ճանաչել բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման վերաբերյալ քվեարկությունը:
Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, Հռոմում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, սրբերի դասին է դասել հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մանոյանին, որը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերից է:
Սպասվում է, որ Հայաստանի նկատմամբ բացասական տրամադրված ենթակոմիտեի անդամները կփորձեն օգտագործել այդ լսումները 907-րդ ուղղումը վերացնելու գաղափարի պրոպագանդման եւ այլ հակահայկական նախաձեռնությունների աջակցման համար:
Ներկայումս շրջանին էլեկտրաէներգիա տրվում է օրական միայն 4-5 ժամ:
Երեկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունել է Ղարաբաղում գտնվող ադրբեջանական լրագրողների խմբին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիմում է տարածել, որտեղ հաստատում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու Երեւանի վճռականությունը: