Ադրբեջանի ներկա նախագահի որդին հայտնեց, որ «Ենի Ադրբեջան» կուսասկցությունը նախագահական ընտրություններին ներկայացնելու է Հեյդար Ալիեւը:
Հայոց ցեղասպանության` որպես պատմական փաստի ճանաչման հարցը Բուլղարիայի կառավարության կողմից չի քննարկվում: դրա մասին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած դասախոսության ժամանակ հայտնել է Հայաստանում Բուլղարիայի գործերում ժամանակավոր հավատարմատար Իվան Իվանչեւը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օդային միջանցք տրամադրելու ժամկետներն ու պայմանները խիստ որոշակիորեն նախանշվելու են:
Ավարտվեց Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի արձանագրային այցը Երեւան:
Ավարտվեց Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի արձանագրային այցը Երեւան:
Երեկ Թուրքիյի արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Վատիկանի դեսպանը, որտեղ նրան դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ Երեւան այցի ընթացքում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը շոշափել է Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության թեման:
Այցի ընթացքում կստորագրվի Հայաստանի ու Ռուսաստանի Կենտրանական ընտրական հանձնաժողովների միջեւ համագործակցության մասին արձանագրության :
1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական ակտ կատարած խմբի առաջնորդին տրամադրված է նոր փաստաբան:
Անտյե Ֆոլմերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ ծաղկեպսակ կդնի անմար կրակի մոտ:
Ասքերովի խոսքերով` Ադրբեջանի նպատակն է «հասնել Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը»:
CBS ընկերության փոխնախագահ Մերսի ՄկԳինիսը ընդունել է, որ Հայաստանը սխալմամբ է հիշատակվել «թիվ 1 ահաբեկչի» հետ կապեր ունեցող երկրների ցուցակում:
Ամերիկյան օրենսդիրները հայտնել են, որ ժամանակն է փոխելու հարաբերությունները Թուրքիայի հետ, որը հանդիսանում է Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը ահաբեկության դեմ գլոբալ պատերազմում:
Նա համարում է, որ ահաբեկությանը կրոնական երանգ տալը կարող է ծառայել միայն միջկրոնական դիմակայության ստեղծմանը:
Ռուսական հատուկ ծառայությունները նույնպես բավականին տեղեկություններ ունեն, որոնք հաստատում են, որ Ադրբեջանի տարածքով իրականացվել է Պակիստանից ու Աֆղանստանից Չեչնյա կենդանի ուժի ու տեխնիկայի փոխադրում:
Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ուղեւորվեց Կանադա` տեղի հայկական համայնքում Հայաստանի Հանրապետության տասնամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով:
Ռամկավար-ազատական կուսակցությունը դարձավ առաջին քաղաքական կազմակերպությունը, որն արձագանքեց Քոչարյանի` իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու մասին հայտարարությանը:
Այսօր առավոտյան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական հենակայանում կայացավ Ռուսաստանի ու Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի մշտական համատեղ ռազմական հերթապահության ստանձման արարողությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Պյոտր Սուլիմկոն նշանակվել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս:
Մանուկյանը Հայաստան կժամանի ընթացիկ տարվա վերջին` գործնական այցով:
«Նաիրիտ» ձեռնարկությունում քլորոպրենային կաուչուկի արտադրության ծավալը կարող է ավելանալ երեք անգամ, «Ինտերկոնտակտ» ուկրաինական ընկերության կողմից ձեռնարկության 51%արժեթղթերի ձեռք բերման համաձայնագրի ստորագրումից հետո:
Ուղղումը, ինչպես հայտն է, արգելում Ադրբեջանին ԱՄՆ- ի վարչակազմի ուղղակի օգնության ցուցաբերումը, քանի նա չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
Ազգային Ժողովի ութ պատգամավորներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում պահանջում են հեռացնել հանրապետության զինվորական դատախազին զբաղեցրած պաշտոնից:
Այդ մասին հայտնել է ՀԱԷԿ-ի մամլո-քարտուղար Վաչագան Ղազարյանը:
Ընկերության փորձագետները ներկայումս հետազոտություններ են կատարում ձեռնարկությունում:
Այցի ընթացքում Կվաշնինը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:
Ըստ «Արմենտելի» տնօրենի, սեպտեմբեր ամսվա ընթացքում մեր բնակչությունը արդեն կրճատել է խոսակցությունների քանակը 20 տոկոսով:
Ադրբեջանական պատվիրակությունը արդեն 50 ստորագրութ յուն է հավաքել քաղաքական հանձնաժողովում ղարաբաղյան խնդրի քննարկման իր առաջարկության օգտին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԿՄԵԿՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ