Oրերս Բաքվում ձերբակալված «Եգիպտոսի ջիխադ» ահաբեկչական կազմակերպության անդամը «ոչ միայն կապ ունի Ուսամա բեն Լադենի «Ալ-Գաէդա» խմբաբավորմանը, այլ նաեւ մեծ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի տարածքում իսլամիստների ահաբեկչական ցանցի ստեղծմանը»:
Ուկրաինան բազմիցս հայտարարել է իր շահագրգռվածության մասին մասնակցելու Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը:
Ղարաբաղյան կողմը պատասխան կրակ չի բացել:
Նոյեմբերի սկզբին համանախագահները մտադիր են հանդիպել Լիսաբոնում` հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար:
Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսաստանյան գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովի այցը Երեւան հետաձգվում է անորոշ ժամանակով` «Կուրսկ» սուզանավի բարձրացման գործողությունների պատճառով:
Ռոբերտ Քոչարյանի այցի ընթացքում մյուս խնդիրների հետ մեկտեղ կքննարկվի Իրան-Հայաստան գազատարի շինարարության հարցը:
Ռուսաստանյան գազը շարունակում է ներմուծվել Հայաստան, չնայած, «Իտեռա» ընկերության այն հայտարարությանը, որ հնարավոր է երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցում կուտակված պարտքերի կապակցությամբ:
Այսօր Երեւան է ժամանել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մանիտորինգի խումբը, որը կծանոթանա, ԵԽ ընդունվելուց առաջ, Հայաստանի կողմից վերցրած պարտականությունների կատարման ընթացքին:
ԱՄՆ-ի կոնգրեսի հետազոտական ծառայությունը տարածել է հաշվետվություն, որից բխում է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ֆինանսավորել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը:
Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2001 թվականի դեկտեմբերի 4-ին:
Հայկական «Նաիրիտ» ձեռնարկության ղեկավարությունը եւ չինական Շանսի գավառի ռեզինատեխնիկական գործարանը ստորագրել են համատեղ «ՉինԱրմՊրեն» ձեռնարկության ստեղծման մասին արձանագրություն, որը պետք է արտադրի քլորոպրենային կաուչուկ:
«Մեդիամաքս» գործակալությունը ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հնարավոր հակաահաբեկչական գործողություն անցկացնելու վերաբերյալ:
Նա ամերիկյան հայերի շահերը պաշտպանող խմբի 106-րդ անդամը դարձավ:
Թուրքական խորհրդարանի անդամ Բյուլենտ Ակաչալին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Անկարան պատրաստ է սկսել «հակաահաբեկչական գործողություններ Ղարաբաղում, եթե Բաքուն կարողանա ապացուցել, որ Հայաստանը մասնակից է Ադրբեջանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին»:
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամլո-քարտուղար Ռիչարդ Բոուշերը, Վաշինգտոնում հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ աշխարհի տասը երկրներում ամերիկյան դեսպանատները աշխատում են սահմանափակ ռեժիմով` զգուշանալով ահաբեկչական գործողություններից:
Հոկտեմբերի 13-ի գիշերը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Հայաստանի ՆԳՆ քրեական պատիժների իրագործման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը:
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորադզեն Վրաստանի իրավապահ մարմիններից պահանջել է մանրակրկիտ հետաքննել Աբխազիայում 14 հայազգի խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները:
Այդ մասին հայտնել է Բաքվում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոսս Ուիլսը:
Համագումարի աշխատանքներին կմասնակցի շուրջ 500 մարդ, որոնցից 164-ը Ռուսաստանից են:
Այն իրենից ներկայացնում է հայկական այբուբենի մեծատառ «Դ» տառը երկու լայնակի գծիկներով:
Աբել Աղանբեկայնը խոստացավ, որ հետագայում կաշխատի ավելի հաճախ այցելել Լեռնային Ղարաբաղ եւ իր լուման ներդնել Լեռնային Ղարաբաղի սոցիալտնտեսական զարգացման մեջ:
«Ադրբեջանական կառավարությունը չի կապում 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելը Ադրբեջանի` ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողություններին աջակցելու հետ»,- հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության մամուլի քարտուղար Էլինա Սուլեյմանովան:
Այս մասին հայտնել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության խորհրդական Գերորգի Թերզաձեն:
նախագիծը լիազորում է ԱՄՆ-ի նախագահին ժամանակավորապես կասեցնել 907-րդ ուղղման ուժը, եթե այդ միջոցը անհրաժեշտ լինի ազգային անվտանգությունը ապահովելու համար:
Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ էլ միջազգային միջնորդները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կկողմնորոշվեն հակամարտության գոտի այցելելու ժամկետների ընտրության հարցում:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ռիչմոնդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Էրիկ Քանթորը:
Այդ առաջարկությունը քննարկվել է սեպտեմբերի 25-ին Բելգիայում տեղի ունեցած ադրբեջանական ու հայկական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Նրանց թվում են շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովը, դերասան Դմիտրի Խարատյանը, կինոռեժիսորներ Արմեն Մեդվեդեվը, Տիգրան ու Դավիթ Քեոսայանները:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով սպասվում է Հայաստանի արտաքին ակտիվների շահութաբերության իջեցում 4-ից մինչեւ 2,5 տոկոս: