Օգնությունը ներառում է երկրի իրավապահ մարմինների տեխնիկական աջակցություն եւ դասախոսությունների կազմակերպում:
Թերի Դեւիսը հանդիպմներ է ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ:
Ապրիլի 25-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ- պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:
ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեւը հրավեր է ստացել Հայաստանի վարչապետի կողմից այցելելու հանրապետություն` տնտեսական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի անտեսումը Հայաստանի կողմից մարտահրավեր է հանդիսանում միջազգային իրավակարգին եւ իրական սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի ժամանակ:
Վիլայաթ Գուլիեւը հանդիպել է Բաքու ժամանած Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսին:
Մայիսի 7-9-ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրավերով կկայանա Ամենյան վրաց պատրիարք Իլիա II այցը Հայաստան:
Երեկ Բաքվում կայացել է Ընդդիմության համակարգող կենտրոնում միավորված Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր աջ կուսակցությունների բազմահազարանոց երթ-հանրահավաքը:
Մայիսի առաջին տասնօրյակին տեղի կունենա ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եւ մարշալ Բաղրամյանի հուշարձանների բացումը:
Կալիֆորնիայի բարձրագույն օրենսդիր մարմինը` նահանգի Վեհաժողովը հավանություն է տվել այն օրինագծին, համաձայն որի ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր:
Այդ առնչությամբ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը ընդգծել է, որ նման խնդիրները չեն անդրադառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «ամուր ռազմավարական կապերի» վրա:
Անկարան մտավախություն ունի, որ եթե փաստաթղթից չհանվի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ապա, «հայկական հարցի» գաղափարները պաշտոնապես կընդունվեն ԱՄՆ Կոնգրեսի արձանագրություններում»:
Այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնի հանդիպման ընթացքում:
Նրա կարծիքով, Հայաստանի շրջափակված լինելը, ինչպես նաեւ «պատերազմող երկրի» կարգավիճակը թույլ չեն տալիս հանրապետություն ներդրումներ ներգրավել, ինչն իր հերթին ապակայունացնում է երկրի ներքաղաքական իրավիճակը:
Հեյդար Ալիեւը հանդիպել է Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Ռոսս Ուիլսոնի, Ռիչարդ Մայլսի եւ Ջոն Օրդուեյի հետ, որոնք Բաքվում անց են կացնում Հարավային Կովկասի երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հանդիպումը:
Հայաստանի խոշոր ավիաընկերություններից մեկը` «Հայկական ավիաուղիները» ապրիլի 15-ից դադարեցնում է իր գործունեությունը:
Երեւանը բազմիցս առաջարկել է ադրբեջանական կողմին համոզվել, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ասել է նա:
Նրա խոսքերով, սպասվում է նաեւ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իրակլի Մենաղարիշվիլիի այցը Հայաստան:
Հայկական առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանի խոսքերով` վերջին տասն օրվա ընթացքում անհնար է եղել կապվել Իրաքի հայ համայնքի կենտրոնների հետ:
Ապրիլի 14-17-ը Երեւանում տեղի կունենա «Cooperative Best Effort 2003» բազմազգ զորավարժությունների պլանավորման եզրափակիչ համաժողովը, որոնք կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա հունիսի երկրորդ կեսին Հայաստանում:
Ապրիլի 24-ին ամերիկյան Գլենդեյլ քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 88-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչներին են միացել Կոնգրեսի ավելի քան 50 անդամներ:
Կարեւոր խնդիրներից մեկը, որը դեռ պետք է քննարկվի նախարարների կողմից` դա ԱՊՀ մասնակից-երկրների ծրագրերն են միջազգային ահաբեկչության եւ այլ ծայրահեղականության դրսեւորումների դեմ պայքարի վերաբերյալ:
Նախատեսվում են հանդիպումներ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՌԴ Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի, Ռուսաստանի կառավարության անդամների, ինչպես նաեւ հոգեւորականության ներկայացուցիչների հետ:
Թերրի Դեւիսը կժամանի հակամարտության տարածաշրջան ապրիլի 13-ին:
Դա թույլ կտա զարգացնել առեւտուրը երկու երկրների միջեւ, կխթանի Հայաստանի եւ Արեւելյան Թուրքիայի տնտեսական զարգացումը եւ վերջնական արդյունքում դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաշվետվության մեջ:
Օրերս շնորհավորանք է ստացվել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերից: