AM
21 April 2003 • 19:14
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Հայաստանի ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը կկայանա ապրիլի 28-30-ը Թբիլիսիում:

21 April 2003 • 18:01
ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ԿՀԱՐԳԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Ապրիլի 24-ին Նյու-Յորքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 88-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է Նարեկացու անվան արվեստի ինստիտուտը:

21 April 2003 • 18:00
ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՓԱԶԱՆՑ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԵՐԿՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Նրա խոսքերով, հայկական զորքերը «սովորելու բան ունեն Հյուսիսատլանտյան դաշինքից»:

21 April 2003 • 17:58
ՆԱՏՕ-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ՄԱՅԻՍԻՆ ՎԱՇԻՆԳՈՆՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի Վաշինգթոն այցի ընթացքում, որը կկայանա Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի հրավերով, տեղի կունենան երկկողմ խորհրդատվություններ:

21 April 2003 • 17:55
ԲԱՔՎՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ստեփանակերտում ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովի շրջանակներում ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ Էլդար Զեյնալովն նշել է, որ Լեռնային Ղարաբաղն աստիճանաբար յուրացնում է եվրոպական չափանիշները, զարգացնում քաղաքացիական հասարակությունը:

21 April 2003 • 17:54
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Հայ-լիտվական ռազմական համագործակցությունը չի հետանդում չափազանց պատվախնդիր նպատակներ, այսօր լրագրողներին է հայտարարել Լինաս Լինկեվիչյուսը:

21 April 2003 • 15:29
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ես լավատեղյակ եմ լարվածության գոտիների եւ մարդկանց ազատության վրա հարձակումների մասին երկրագնդի ինձ համար հավասարապես թանկ մասերում` Կովկասում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում, հայտարարել է Հռոմի Պապը` դիմելով հավատացյալներին Զատիկի տոնի կապակցությամբ:

21 April 2003 • 15:28
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՂ ԱՆՁԱՆՑ

Առաջարկվող փոփոխության համաձյան,Oսմանյան Թուրքիայի տիրապետության տակ եղած տարածքներում Հայոց ցեղասպանության փաստի հերքումը կամ արդարացումը, պետք է պատժվեն տուգանքով կամ մեկ տարի ազատազրկմամբ:

21 April 2003 • 14:55
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

Միջոցառումները կեզրափակվեն մայիսի 6-ին Ֆլորենցիայում` Իտալիայում ՀՀ դեսպանության եւ Տոսկանայի իշխանությունների կողմից կազմակերպվող «Հիշողության իրավունքը» գիտաժողովով:

21 April 2003 • 14:36
ՄԱՅԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ-2003» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ցուցահանդեսին կմասնակցեն առեւտրային ընկերություններ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Բելառուսից եւ Մոլդովայից:

21 April 2003 • 14:35
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԿՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ

Խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են մայիսի 25-ին:

21 April 2003 • 00:00
19 April 2003 • 15:52
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ

Հուլիսի 1-ից Հայաստանի զինված ուժերի մի զորամաս` հունական խաղաղարար գումարտակի կազմում ձեռնամուխ կլինի Բալկաններում` Կոսովոյում իր առաքելության կատարմանը:

19 April 2003 • 15:51
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Լիտվայի նախարարը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

19 April 2003 • 15:24
ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՄԵնք առանց ավելորդ աղմուկի անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք այդ գործընթացը»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

19 April 2003 • 14:36
ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՏԵՂԱՑԻ ՀԱՅԵՐ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով` զգալի կորուստներ հայկական համայնքը չի կրել:

19 April 2003 • 14:12
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը կասկած է հայտնել հակամարտության կարգավորման առումով միջնորդների նոր առաջարկություններով հանդես գալու վերաբերյալ:

19 April 2003 • 14:11
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՁԵՌՆՊԱՀ Է ՄՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ

Թերրի Դեւիսը հայտարարել է, որ ցանկացած հայտարարություն միջամտություն կլինի այդ երկրների ներքին քաղաքական կյանքին:

19 April 2003 • 14:08
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Քրեական oրենսգրքի նոր նախագիծ, ըստ որի երկրում վերանում է մահապատիժը:

18 April 2003 • 19:03
ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՍԻԲԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԵՄ

Բողոքողները դիմել են Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն` պահանջելով պաշտպանել իրենց շահերը:

18 April 2003 • 18:58
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՍԾՏՀԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Քոֆի Աննանը ուղերձ է հղել այսօր Երեւանում բացված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարների խորհրդի ութերորդ նիստի մասնակիցներին:

18 April 2003 • 18:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒԳՈՒՄ

Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը մտադիր են մասնակցել ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական վեհաժողովին, որը նախատեսվում է անցկացնել մայիսի 29-31-ը Սանկտ-Պետերբուրգում:

18 April 2003 • 18:09
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Այցի նպատակն անհետ կորած ադրբեջանցիների որոնումն է:

18 April 2003 • 18:09
ԵՎՐԱՍՏՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Ամբողջությամբ նախագահների քննարկմանն է առաջադրվելու ինտեգրման փոխգործողություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնց քննարկմանը կմասնակցի նաեւ ԵվրԱսՏՀ-ի գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան:

18 April 2003 • 16:02
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԾ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏ

ԱՄՆ նախագահը հաստատել է Ռենո Հարնիշի թեկնածությունը Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի պաշտոնում:

18 April 2003 • 16:01
ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 21-ին ամերիկյան Գլենդել քաղաքի Կենտրոնական գրադարանում կկայանա «Մարդու անգթությունը մարդու նկատմամբ» թեմայով գիտաժողով, որտեղ հիմնականում կքննարկվեն հայերի, հրեաների եւ ռուանդացիների նկատմամբ իրականացված ոճրագործությունները:

18 April 2003 • 15:06
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ՀԱՋՈՐԴ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Թերրի Դեւիսը նշել է նաեւ, որ այդ այցի շրջանակներում նա կհանդիպի ԼՂՀ ներկայացուցիչների եւ Ադրբեջանից փախստականների հետ:

18 April 2003 • 15:03
ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԾԱՆՈԹԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Ապրիլի 23-ին Հայաստան կժամանի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակությունը` ծանոթանալու մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքին:

18 April 2003 • 15:02
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ

Ինչպես ընդգծել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, նման հանդիպում կարող է կայանալ միայն զեկուցողի Լեռնային Ղարաբաղ այցելության ժամանակ:

18 April 2003 • 00:00