Դուշանբեյում Վարդան Օսկանյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ երկրների ապրիլի 11-ին կայանալիք ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին:
Ավտոմեքենան, որի մեջ ԿԽՄԿ այլ անդամների հետ գտնվում էր Արսլանյանը, հայտնվել է խաչաձեւ գնդակոծության տակ:
Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի խոսքերով, համաժողովը նվիրված կլինի Հայաստանի տնտեսություն ռուսական կապիտալի ներգրավման հարցերին:
1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակը հարգելը զգալի ավանդ կլինի ցեղասպանության դեմ պայքարի ընդհանուր գործում եւ կնպաստի ապագայում նման հանցագործությունների կանխարգելմանը»,- գտնում է Հանձնախումբը:
Հայաստանի անկախության ձեռքբերումից ի վեր «ԱՄՆ-ն եղել է մեր մշտական գործընկերը ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման գործում», հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանի խոսքերով, այցի ընթացքում կճշտվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների անձնական ներկայացուցիչների հերթական հանդիպման հետ կապված հարցեր:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, հանդես գալով Վաշինգտոնում ի պատիվ ԱՄՆ կոնգրեսի անդամների Ամերիկայի Հայկական Համագումարի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:
Տվյալ օրինագիծը, ներկայացված սենատոր Չաք Փուչիգյանի կողմից, արժանացել է ամերիկացի սենատորների միաձայն հավանությանը:
Ադրբեջանական կողմը դիմում է նման գործողությունների` փորձելով առավելագույնս մոտենալ Լեռնային Ղարաբաղի բանակի պաշտպանական բնագծերին եւ ամրապնդվել նոր դիրքերում:
Սերժ Սարգսյանը հերքել է լուրերն այն մասին, որ այդ այցը նպատակ ուներ ձեռք բերել Մոսկվայի աջակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակում առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Ապրիլի11-12-ը Բաքվում կկայանա Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ԱՄՆ դեսպանների ամենամյա հանդիպումը:
Այսօր Հայաստանի Կառավարության տանը տեղի է ունեցել երկրորդ ժամկետով վերընտրված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնադրման արարողությունը:
Հանրապետության հրապարակի մոտ, որտեղ գտնվում է Կառավարության շենքը, երթը կանգնեցրել է ոստիկանական պատնեշը:
ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքերով, Հայաստանն իրաքյան խնդրի առնչությամբ զբաղեցրել է հավասարակշռված դիրք, ավելին` անցած ժամանակաշրջանում Երեւանը եւ Վաշինգտոնը ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել:
Ինչպես նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, թմրանյութերի տարածման ուղիները ԼՂՀ տարծքով չեն անցնում, ինչի մասին իրենց զեկույցներում հաստատում են միջազգային կազմակերպությունները:
Երթին նախորդող հանրահավաքի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը կարդացել է ՀՀ պատգամավորներին ուղղված դիմում` չմասնակցել «կեղծարարությունների հետեւանքով ընտրված» նախագահի պաշտոնադրմանը:
Այնպիսի փոքրիկ երկրի համար ինչպիսին Հայաստանն է, շատ կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ փաստորեն բոլոր երկրների հետ` նկատի ունենալով մեծ սփյուռքի առկայությունն արտասհմանում, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը:
Իրաքի հյուսիսում անկախ Քրդստանի ստեղծմանը, մանավորապես, հավանություն չեն տա Սիրիան, Թուրքիան, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը, ասել է Իրաքի ազգային կոնգրեսի ղեկավարություն անդամ Մուվաֆֆակ Ֆաթուհին:
Եվրախորհրդարանում կազմակերպվել է խորհրդաժողով` նվիրված Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի շրջափակման 10-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդել են ԼՂՀ պաշտպանության նախարարությունում, այդ հաղորդագրությունը ադրբեջանական կողմի հերթական դեզինֆորմացիան է, որը հետապնդում է քարոզչական նպատակներ:
Իր առաջին տարածաշրջանային ուղեւորության ընթացքում զեկուցողը կսահմանափակվի միայն Երեւան եւ Բաքու այցերով:
ՌԼԴԿ առաջնորդն առաջարկել է խստացնել Կովկասյան տարածաշրջանի երկրների հետ վիզային ռեժիմը:
Ապրիլի 10-ին Դուշամբեում ԱՊՀ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կքննարկվի իրավիճակն Իրաքում:
Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքը հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Հայ եկեղեցու ղեկավարության հետ:
Այսօր Երեւանում սկսվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տնտեսական համագործակցության հարցերով ենթակոմիտեի երրորդ նիստը:
Ապրիլի 24-ին ԱՄՆ Բոստոն քաղաքի Հայկական կենտրոնում կկայանա Հայոց ցեղասպանության 88-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Քննարկումը տեղի կունենա Հայաստանում վերջերս կայացած նախագահական ընտրությունների շուրջ լորդ Ռասսել-Ջոնսթոնի հետ ապրիլի 4-ին կայացած կարծիքների փոխանակության հիման վրա: