AM
17 April 2003 • 18:03
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԴ-ԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Վերջնական ժամկետը 2003 թվականի ապրիլի 5-ից տեղափոխվել է 2003 թվականի սեպտեմբերի 5-ը:

17 April 2003 • 17:55
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏԻԺ ԿՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմի խոքերով, «երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու համար հարկավոր է ընդունել պատմական ճշմարտությունը»:

17 April 2003 • 17:44
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Կողմերը անդրադարձել են նաեւ իրաքյան հիմնախնդրին, մասնավորապես, ՄԱԿ-ի հնարավոր մասնակցությանը Իրաքի ետպատերազմյան վերականգնմանը:

17 April 2003 • 17:25
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՃ

2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ադրբեջանի բնակչության թիվը կազմել է 8 միլիոն 218 հազար մարդ:

17 April 2003 • 17:10
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՀԱՆԴԻՊԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այսօր այցով Երեւան ժամանած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսը հայտարարել է Հայաստանի մայրաքաղաքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպելու մտադրության մասին:

17 April 2003 • 17:07
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐ

Ադրբեջանցի դիվանագետի խոսքերով, նա գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում բացառապես Սեւծովյան Տնտեսական Համագործակցության երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

17 April 2003 • 15:03
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ «MILEX-2003» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Հայաստանը կմասնակցի ռազմական տեխնիկայի «MILEX-2003» ցուցահանդեսին, որը կկայանա մայիսի 13-16-ը Մինսկում` Ռուսաստանի ռազմական տեխնիկայի հիմնական արտահանող` «Ռոսոբորոնէքսպորտ»-ի հովանու ներքո:

17 April 2003 • 14:36
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՀԱԲԵԿԻՉ

Որեւէ հանցավոր խմբավորմանը կալանավորվածի մասնակից լինելու մասին չի հաղորդվում:

17 April 2003 • 14:35
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԹՈՂԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ԱՄՆ փոստային ծառայությանը կոչ է արել թողարկելնամականիշ` նվիրված անցյալ դարասկզբի հայերի ցեղասպանությանը:

17 April 2003 • 14:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Միեւնույն ժամանակ ՍԴ առաջարկել է մի շարք փոփոխություններ մտցնել ՀՀ Ընտրական Օրենսգրքի մեջ, ինչպես նաեւ մի տարվա ընթացքում հանրաքվե անցկացնել Հայաստանի գործող նախագահին վստահություն արտահայտելու վերաբերյալ:

17 April 2003 • 14:34
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովին հանձնարարված է օտարերկրյա հետազոտողների համար փակ Օսմանյան արխիվների բացման գործընթացի իրագործումը:

17 April 2003 • 00:00
16 April 2003 • 19:09
ԱՄՆ-Ն ԴԺՎԱՐ ԹԵ ՊԱՇՏՊԱՆԻ ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Վաֆա Գուլուզադեի խոսքերով, պաշտոնական Վաշինգտոնը կգերադասի լավ հարաբերություններ պահպանել հայկական լոբբիի հետ:

16 April 2003 • 19:00
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՖԱ-ԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Տվյալ միջոցը ձեռնարկվել է ադրբեջանական ակումբային ֆուտբոլում առաջացած ճգնաժամի առնչությամբ, որը շարունակվում է արդեն մի քանի տարի:

16 April 2003 • 18:59
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԵՎ ԾՈՎԻ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համաժողովի մասնակիցները, մասնավորապես, ընդգծել են հայ-թուրքական առեւտրային հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը:

16 April 2003 • 17:49
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահի խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը այդպես էլ չի արձագանքել առանց նախապայմանների երկկողմ տնտեսական համագործակցություն սկսելու հայկական կողմի նախաձեռնությանը»:

16 April 2003 • 17:45
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՆ ԴԻՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի բանաձեւը, որը դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումը Իսրայելի կողմից վերահսկվող արաբական տարածքներում եւ հաստատում է իսրայելական օկուպացիային դիմադրելու պաղեստինյան ժողովրդի իրավունքը:

16 April 2003 • 16:03
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ՀԱՋՈՐԴ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՏԱԴԻՐ Է ԼԻՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցը, որը կկազմվի Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսի հակամարտության տարածաշրջան կատարած այցի արդյունքներով, ԵԽԽՎ-ում չի քննարկվի մինչեւ տարեվերջ:

16 April 2003 • 15:23
ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱՏՕ-Ի ԱՌԱՋԻԿԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Թուրքիայի բանակի ավագ սպա Նաիմ Բարբուրօղլու խոսքերով, Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունենում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին, անկախ այն բանից, թե որտեղ են դրանք անցկացվում:

16 April 2003 • 15:19
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱՍԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի ներկայացված զեկույցի համաձայն, ներկայումս Ադրբեջանում ուղղակի կամ անուղղակի խտրականության են ենթարկվում փախստականները, օտարերկրացիները, կրոնական փոքրամասնությունները եւ հայերը:

16 April 2003 • 15:18
ԹՈՒՐՔԵՐԸ ՖԻԼՄ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Այսօր Անկարայում կկայանա «հայկական միջազգային ահաբեկչության» մասին վեց սերիանոց ֆիլմի պրեմիերան:

16 April 2003 • 15:17
ԼՂՀ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՎԱՂԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

Ապրիլի 17-ին երկօրյա այցով Երեվան կժամանի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերրի Դեւիսը:

16 April 2003 • 15:16
16 April 2003 • 00:00
15 April 2003 • 18:40
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ԿՈՉՈՎ` ԱՆՎԱՆԵԼ 1915 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Այս տարի տվյալ խնդրանքով Բուշին դիմողների ցուցակում ավելացել են եւս հինգ կոնգեսականների ազգանուններ:

15 April 2003 • 18:02
ԻՐԱՔԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՍՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Ս. Միրոնովը, ռուսաստանյան կողմը «հրավերք է ստացել մասնակցել Հայաստանի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին որպես դիտորդ»:

15 April 2003 • 18:02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթի հետ:

15 April 2003 • 17:57
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Մախմուդ Մամեդ-Կուլիեւը մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստին:

15 April 2003 • 16:10
ԱՄՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՎՍ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ

Ի տարբերություն Աֆղանստանի եւ Իրաքի, Կենտրոնական Ասիայով եւ Կովկասով մենք սկսեցինք զբաղվել մինչեւ այն պահը, երբ իրավիճակն այնտեղ կհասներ ճգնաժամի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը:

15 April 2003 • 15:54
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Մայիսի 14-17-ը Կիեւում կկայանա ԱՊՀ երկրների ապրանքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների միջպետական ցուցահանդես-տոնավաճառ: