AM
03 February 2003 • 14:34
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Այդ մասին, Փարիզում ելույթ ունենալով «Pro Armenia» միջազգային կոնֆերանսում, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

03 February 2003 • 14:33
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նիստում նախատեսվում է նաեւ հաստատել երկարաժամկետ` մինչեւ 2010 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը:

03 February 2003 • 14:32
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱՎԵՃ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Զրույցի ընթացքում պատմաբանները, քաղաքագետներն ու խորհրդարանի անդամները քննարկել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից Հայոց ցեղասպանության հերքման փաստը:

03 February 2003 • 00:00
01 February 2003 • 16:01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՆԱ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այդ մասին երեկ Փարիզում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը:

01 February 2003 • 15:57
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ

«ԶԼՄ-ների հետապնդումն անթույլատրելի է մի երկրում, որը եվրոպական կառույցների առջեւ պարտավորվել է հարգել մամուլի ազատությունը», – նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբեր Մենարը:

01 February 2003 • 15:23
ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԻՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՁԵՌՔԸ ՎԵՐՑՆԵԼ ԵՐԿՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

«Վրաստանի երկաթուղի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ակակի Չխաիձեի խոսքերով, այդ խմբավորումը հետապնդում է ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական շահեր:

01 February 2003 • 14:51
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՈՒՐԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ձեռնամուխ է եղել PKK-ի ահաբեկիչների հետ ադրբեջանական ընկերությունների եւ ձեռնարկությունների կապի մասին թերթերի հրապարակումներում ներկայացված փաստերի ստուգմանը:

01 February 2003 • 14:16
ԵԽ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ

Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ այդ օրենքի լսումները կկայանան ընթացիկ տարվա մարտին:

01 February 2003 • 14:15
ԱՄՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻ»

Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությանը ոչինչ հայտնի չէ ԱՄՆ պետդեպարտամենտի կամ որեւէ այլ կառավարական հաստատության կողմից նման փաստաթուղթ նախապատրաստելու մասին:

01 February 2003 • 14:13
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵԽԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳՈՎ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, համանման առաջարկություն է արվել նաեւ Հայաստանի պատվիրակությանը:

01 February 2003 • 14:12
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՈՇԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻ ԷԼՄԵԴԴԻՆ ԱԲԻԵՎԻՆ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը որոշում է ընդունել ադրբեջանական կողմին հանձել Էլմեդդին Աբիեւին, որը գերի էր ընկել հունվարի 8-ին` ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ԼՂՀ տարածք ներխուժելու փորձ կատարելիս:

31 January 2003 • 18:33
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿՈԴԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Տվյալ համակարգի կիրառման համաձայն, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա անհատական կոդ, որով նա կարող է ստանալ թոշակ, նպաստ, ընդունվել աշխատանքի, հրապարակել եկամուտները եւ այլն:

31 January 2003 • 18:20
ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՄՏԱԴԻՐ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԺԱՄԱՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՎ

Թերի Դեւիսը հայտարարել է, որ տարածաշրջան կայցելի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո` փետրվարի վերջին կամ մարտի սկզբին, եւ կուղեւորվի Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ:

31 January 2003 • 18:18
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՈՐՈՇԵԼ ՄԻՆՉԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԸ

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, հանձնման սխեման կքննարկվի փետրվարի 4-ին Երեւանում` տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

31 January 2003 • 17:23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԻՄԻ ՀԵՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խաղին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով, որ իրենց չի անհանգստացնում լարված իրավիճակը մերձարեւելյան տարածաշրջանում:

31 January 2003 • 17:20
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒղղումը սահմանափակում է առեւտուրը ԱՊՀ 8 երկրների հետ` որոնց թվում է նաեւ Հայաստանը:

31 January 2003 • 15:03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՏՈՒԿ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն:

31 January 2003 • 14:35
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Թուրք պաշտոնյաների հետ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն նաեւ Թուրքիայում քաղաքական եւ օրենսդրական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ապահովման հարցերը, ինչպես նաեւ Կիպրոսի հիմնախնդիրը:

31 January 2003 • 14:34
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏ

Եվրամիության առեւտրի պալատի գործունեության հիմնական նպատակն է` աջակցել Հայաստանում գործարար մթնոլորտի զարգացմանը` եվրոպական ներդրումների ներգրավման համար, ինչպես նաեւ զարգացնել առեւտրական հարաբերությունները Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ:

31 January 2003 • 14:33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Փետրվարի 2-ին Վ. Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:

31 January 2003 • 14:32
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՖԵԴՈՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԵՎ «ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐԻ» ՄԵԴԱԼԸ

Այդ մրցանակներին Հայաստանի ղեկավարն արժանացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության եւ փոխշահավետ համագործունեության ամրապնդման գործում մեծ ներդրման, տնտեսական, գիտա-տեխնիկական եւ պատմա-մշակութային կապերի զարգացման համար:

31 January 2003 • 14:31
ՄՈՍԿՎԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԳՏԵԼՈՒ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՈՉ ՄԻ ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԼԻՆԻ

Այս մասին հայտարարել է այցով Երեւանում գտնվող Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը:

31 January 2003 • 14:30
ՄԵՂՐԻՆ ԵՎ ԼԱՉԻՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑ ԳՈՐՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Ներկայումս բանակցությունները գտնվում են «Հայաստանի համար շահավոր մակարդակի վրա, եւ երկիրն ի վիճակի է իր պայմաններն առաջադրել հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

31 January 2003 • 00:00
30 January 2003 • 18:39
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՈՒՂԻՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

Այսօր այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը:

30 January 2003 • 17:24
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ ՈՒԺԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ

Այդ մասին Բաքվում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վլադիմիր Շկիդչենկոն:

30 January 2003 • 17:22
ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ «ՆԱԻՐԻՏ-1» ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՄԲ

ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, այդ մասին հայտարարվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում:

30 January 2003 • 17:05
ՓԵՏՐՎԱՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը ստացել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Սուպաչայ Պանիչպաքտիի պաշտոնական գրությունը:

30 January 2003 • 17:04
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՄԱՐ

Որոշվել է ամսեկան վճարել 2000-ական դրամ վետերաններին եւ 2500-ական դրամ` հաշմանդամներին: