AM
01 October 2002 • 19:00
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերգեյ Իվանովի հետ այսօր ստորագրել է երկու միջպետական պայմանագիր` «Ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների համատեղ օգտագործման մասին» եւ «Ռազմական բնագավառում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ»:

01 October 2002 • 18:59
ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՈՎ»

Ինչպես տեղեկացրել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նման միջադեպեր տեղի են ունենում, մասնավորապես, հակամարտող կողմերի զինված ուժերի շարքային անձնակազմի մոտ փորձի բացակայության հետեւանքով:

01 October 2002 • 18:59
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՎՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները նման բովանդակությամ փաստաթղթեր չեն ստացել:

01 October 2002 • 18:58
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

Խաբուրձանիան Երեւան է ժամանել իր հայ գործընկեր Կարլոս Պետրոսյանի հրավերով եւ բանակցություններ կվարի «փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի» շուրջ:

01 October 2002 • 18:57
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ՉԷ

Այդ մասին Հարավային Կովկասի տարածարջան իր այցի նախաշեմին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ռենո Մյուզոլիեն:

01 October 2002 • 18:56
ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ` ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ախալցխա է ժամանել նաեւ Ռուսլան Գելաեւը, որը հանդիպում է ունեցել տեղի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ:

01 October 2002 • 15:31
ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՌՈՒՍՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

Սեպտեմբերի 26-29-ը Ռոստովի մարզում անցկացվեցին «Բարեկամության կամուրջներ» խորագրով հայկական մշակույթի օրեր` նվիրված Ռոստովի մարզի 65-ամյակին:

01 October 2002 • 15:30
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԻ ԴԻՐՔԵՐԻ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Դիվանագետի խոսքերով, նման բարդ հարցերի լուծման ժամանակ փոխզիջումները միշտ ցավոտ են, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների անմիջական շփումներն օգնում են նրանց ավելի լավ գնահատել ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորությունները:

01 October 2002 • 14:48
ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ՄԵԿՆՈՂ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԻ ՎՐԱ

Թուրքիայի քաղաքացի Աիգուն Սամեդին պատկանող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսում գտնվել է Հայաստանի 22 քաղաքացի:

01 October 2002 • 14:06
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Նախատեսվում է քննարկել այնպիսի արդի հարցեր, որոնք առնչվում են աշխարհում հայկական սփյուռքի դերին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստանի եւ սփյուռքի հարաբերություններին, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս վիճակին եւ հեռանկարներին:

01 October 2002 • 14:04
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այդ մասին տարածաշրջան կատարած այցի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի համանախագահ Հյուգ Փերնեն:

01 October 2002 • 00:00
30 September 2002 • 18:30
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում կքննարկի նաեւ հայկական բանակի տրամադրության տակ գտնվող խորհրդային եւ ռուսական արտադրության զենքի եւ ռազմական տեխնիկայի վերանորոգմանը եւ արդիականացմանը վերաբերող հարցեր:

30 September 2002 • 18:14
ՃԳՆԱԺԱՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԵԽԽՎ-Ի ՄԻՋԵՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է

ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ուլուք Գուրքանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր չէ ընդունել նոյեմբերի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԵԽԽՎ-ի դիտորդներին:

30 September 2002 • 18:13
ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԷՆԵՐԳԱԿԱՍԿԱԴԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԻՄԱՑ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի պարտքը 1995-2001 թթ. ներկրած միջուկային վառելիքի համար կազմում է 32 միլիոն դոլար:

30 September 2002 • 17:38
ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԵՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ

Երախտագիտություն հայտնելով օտարերկրյա մասնագետներին, որոնք աջակցել են երկրի զարգացմանը, Չինաստանի փոխվարչապետ Ցյան Ցիչենը պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է, որ կկատարելագործվեն համապատասխան օրենքի դրույթները` օտարերկրյա մասնագետների աշխատանքի եւ կյանքի պայմանների հետագա բարելավման նպատակով:

30 September 2002 • 17:04
ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ՊԱՆԿԻՍԻ ԿԻՐՃԻՑ ԵՎ ՄԵԿՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱ

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի տարածաշրջանային օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Իլիա Շաբալկինը:

30 September 2002 • 15:28
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հուշարձանի ստեղծման համար կհատկացվի 250-500 հազար դոլար եւ կպահանջվի երկու տարի:

30 September 2002 • 15:18
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման, փոխադարձ ներդրումների հարցեր:

30 September 2002 • 15:17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵՑ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հանդիպման նպատակն է` ամփոփել Գործընկերության եւ համագործակցության պայմանագրի շրջանակներում ծավալված համատեղ գործունեեությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում:

30 September 2002 • 14:24
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՔՈՒ ԵՆ ԲԵՐԵԼ «ՈՐՈՇ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ», ԲԱՅՑ ՈՉ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Այդ մասին Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

30 September 2002 • 14:12
ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Պատվիրակությունը` ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի գլխավորությամբ, Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Մարկ Գրոսմանին եւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Լին Պասկոյին:

30 September 2002 • 14:11
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԼՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Վյաչեսլավ Տրուբնիկովը ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքի հետ հաշվի նստելը չի նշանակում, որ մենք ճամաչում ենք այդ տարածաշրջանի անկախությունը»:

30 September 2002 • 00:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՃԱԽԱԿԻ ԱՅՑԵԼԵԼ ՄՈՍԿՎԱ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Հատկանշական է, որ Ռուսաստանի մայրաքաղաք` նախարարի նախկին այցելությունից անցել է ընդամենը 25 օր: Այն ժամանակ Սարգսյանը մացնակցեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին, որի համանախագհն է: Այս անգամ նա Մոսկվա է ժամանել պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հրավերով: Զինվորական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում առաջին հերթին կշոշափվեն Հյուսիսային Կովկասում իրադրության լարման եւ կոլեկտիվ անվտանգության Համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս խնդիրները կարծարծվեն նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Անատոլի Կվաշնինի միջեւ զրույցի ընթացքում:

29 September 2002 • 00:00
28 September 2002 • 16:06
ՍԿՍՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ

Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այցը կոչված է գնահատել կայունության մակարդակը տարածաշրջանում, որը տառապում է գոյություն ունեցող հակամարտությունների` ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսական, չկարգավորվածության պատճառով:

28 September 2002 • 15:58
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն Հնդկաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Քուվեյթը, Գերմանիան, Եգիպտոսը եւ Ինդոնեզիան:

28 September 2002 • 15:41
ԵԽՎՎ-Ն ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵՑ ԲԱՔՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանում դիտարկման վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում խիստ քննադատություն է հնչել պաշտոնական Բաքվի հասցեին:

28 September 2002 • 15:21
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Այդ մասին Բի-Բի-Սի ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրեաս Գրոսը:

28 September 2002 • 15:20
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջեյմս Ստյուարտը: