AM
04 October 2002 • 14:28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄՈՎ ԳՈՐԾՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

04 October 2002 • 14:27
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ինչպես հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ամերիկյան կողմը խոստացել է աջակցել այդ հարցում:

04 October 2002 • 14:27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՔԻՇՆԵՎՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր, որոնց թվում նաեւ` ԱՊՀ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, էկոնոմիկայի, բնապահպանության, առեւտրի, հեռուստահաղորդակցությունների, հակաօդային պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը:

04 October 2002 • 00:00
04 October 2002 • 00:00
03 October 2002 • 18:15
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈԻԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Այդ մասին հայտարարել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեմուր Մոսիաշվիլին` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի վերջերս արված առաջարկությունը Վրաստանի այդ հայաբնակ տարածաշրջանում հայկական հյուպատոսություն բացելու հնարավորության մասին:

03 October 2002 • 18:07
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵԱՀԿ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՄՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Այդ մասին է հայտարարել Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով պատասխանատու Ալբերտ Դիսին:

03 October 2002 • 17:59
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Սեմինարին կմասնակցեն ՆԱՏՕ-ին եւ ԵԱՀԽ-ին անդամակցող 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն Հարավային Կովկասում ահաբեկչության սպառնալիքները, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում Հարավային Կովկասի երկրների ներդրումը, տարածաշրջանի երկրների միջեւ հակաահաբեկչական համագործակցության հեռանկարները:

03 October 2002 • 17:59
ՄՈՏԱԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Նրա խոսքերով, ներկայումս Կովկասը, Կենտրոնական Ասիան, Հյուսիսային Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքն «առաջարկում են անկայունության պոտենցիալ կոկտեյլ»:

03 October 2002 • 15:54
ՀԱՅԿԱԿԱՆ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԵԿԵՂԵՑԻՆ ԿԸՆԴԳՐԿՎԻ UNESCO-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ

UNESCO-ի գործերով ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Համբարձում Մինասյանի խոսքերով, դրա շնորհիվ ամբողջ աշխարհը կիմանա տաճարի պատմության եւ ճարտարապետական արժեքի մասին, ինչը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում:

03 October 2002 • 15:44
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԵՎ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպայի Խորհրդում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալվարո Խիլ-Ռոբլեսը Հայաստանի ղեկավարության ուշադրությունն է հրավիրել «ԵԽ-ի համար խիստ կարեւոր մահապատժի վերացման հարցի վրա»:

03 October 2002 • 15:43
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍ-ԿՈՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Համաժողովի մասնակիցները, այդ թվում եւ խոշոր կորեական ընկերությունների ներկայացուցիչները, կքքնարկեն վերամշակման արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի եւ սննդի ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

03 October 2002 • 15:41
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀԱՇՏՎԵԼ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՓՈՐՁԵՐԻ ՀԵՏ

Ուժեղացնելով իր ներկայությունը նավթով եւ գազով հարուստ Կասպիի տարածաշրջանում` ԱՄՆ-ն առաջին հերթին ձգտում է նվազեցնել իր կախվածությունը արաբական երկրներից, որոնք էներգապաշարների ներկայիս հիմնական մատակարարն են Արեւմուտքի համար, գրում է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը:

03 October 2002 • 14:14
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆՆ ԱՌՆԹԵՐ ԿԲԱՑՎԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի խոսքերով, այդպիսի որոշման կարեւորությունը պայմանավորված է հատկապես առեւտրա-տնտեսական հարաբերությունների բնագավառում գործունեություն ծավալող կենտրոնի գոյության անհրաժեշտությամբ:

03 October 2002 • 14:00
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՐԵՔ ՏՈԿՈՍԸ

Այդ մասին է հայտարարել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

02 October 2002 • 18:43
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը:

02 October 2002 • 18:41
ԲԱՂԴԱԴՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԱՔԻ ԴԵՄ

Իրաքի փոխվարչապետ Թարիկ Ազիզը նշել է, որ եթե Թուրքիան աջակցի ԱՄՆ-ին այդ հարցում, ապա նա այլեւս «չի լինի Իրաքի բարեկամը»:

02 October 2002 • 17:38
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Քննարկման մանրամասներ ՌԴ նախագահի մամլո ծառայությունը չի հաղորդել:

02 October 2002 • 17:37
ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, մի շարք ադրբեջանցի պատգամավորների երեկ հնչած ելույթների առնչությամբ` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ցանկացած միջազգային այլ կազմակերպության միջնորդական ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ:

02 October 2002 • 17:36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՈՉ ՄԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ «ԼՈՒԿՕՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այդ մասին են հաղորդել Հայաստանի ՆԳՆ մամլո ծառայությունում` դրանով իսկ հերքելով ռուսական ԶԼՄ-ների հաղորդումները, թե կասկածյալները` Ալեքսանդր Վետլուգաեւը, Սերգեյ Մելչակովսկին եւ Գագիկ Բգդոյանը կարող են թաքնված լինել Ուկրաինայի կամ Հայաստանի տարածքում, եւ, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները դիմել են այդ երկրների իրենց գործընկերներին` նրանց հետախուզումն ակտիվացնելու խնդրանքով:

02 October 2002 • 16:43
ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայկական կողմը գոհունակություն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Կասյանովի երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ:

02 October 2002 • 15:06
ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր մեկնել է Աթենք «Դեսենդրիի» զենքի եւ զինամթերքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

02 October 2002 • 14:56
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԵՎ ԼԵՌՅԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարն ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նույնացնելու ցանկացած փորձ կարող է լոկ բարդացնել իրադրությունն այդ տարածաշրջանում, ուստի եւ պետք է կտրականապես մերժվի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

02 October 2002 • 14:14
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿԴԻՏԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԸ

Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կինոթատրոններում «Արարատը» կցուցադրվի նոյեմբերի 15-ից:

02 October 2002 • 14:13
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ

Միջազգային ցուցահանդեսում, որն ընթանում է Աբու-Դաբիյում, Հայաստանը ներկայացված է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքով:

02 October 2002 • 14:12
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի հակամարտություններին եւ այդ տարածաշրջանում ԵՄ-ի դերին վերաբերող հարցեր:

02 October 2002 • 14:10
ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ «ԵՌՅԱԿԸ»

Քաղաքական երկխոսության ընդլայնումը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ` ԵՄ-ի Հարավկովկասյան տարածաշրջանում ավելի լայն ներգրավման եւ քաղաքական խորհրդակցությունների նոր մեխանիզմների ստեղծման միջոցով, դարձավ հանգուցային հարցերից մեկը Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի նիստում:

02 October 2002 • 00:00
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐԱԲՆԵՐԻՆ

Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության սկսման ցուցադրական հանդիսությունից հետո արաբական երկրների մի շարք ցանցային ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ, որոնցում կասկածի տակ էր դրվում նախագծի բնապահպանական անվտանգությունը: Սաուդյան «Ալ Բավաբա» Ինտերնետ-պորտալը, ինչպես նաեւ մի շարք այլ արաբական էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակեցին տեղեկատվություն այն մասին, որ միջազգային 64 բնապահպանական կազմակերպություններ պահանջում են հրաժարվել նավթատարի շինարարությունից, քանի որ այն բավականին լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: Ադրբեջանից բավականին ինքնատիպ պատասխան ստացվեց. մի քանի օր անց Բաքվի հակերները զանգվածային գրոհ կազմակերպեցին արաբական սայթերի վրա: Տասնյակ համակարգիչներ ներմուծվեցին չափազանց վնասակար վիրուսներ:

01 October 2002 • 19:20
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՃԻ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր խորհուրդը համաձայնվել է Հայաստանին տրամադրել 26 մլն դոլլար` «Ֆինանսավորման աճի եւ աղքատության կրճատման մեխանիզմի» ծրագրի շրջանակներում:

01 October 2002 • 19:01
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԶՈՐՔԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Հայաստանում մեր ներկայությունը չսահմանափակվի ընդամենը ռազմակայանի առկայությամբ»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: