AM
28 September 2002 • 15:19
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

Այցի հիմնական նպատակն է մասնակցել «Միջազգային փորձը եւ Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանության հեռանկարները» թեմայով սեմինարին, որի կազմակերպիչներն են Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ Հայաստանի Սահմանադրական դատարանը:

28 September 2002 • 14:33
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ Է ՀԱՍԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը քննարկել է, Եվրախորհրդին անդամակցելիս, Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը` ընդունելով համապատասխան բանաձեւ:

28 September 2002 • 14:24
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

Նահանգապետը հաղորդել է, որ հայերը ընդգրկված են Սարատովի կյանքի բոլոր ոլորտներում:

27 September 2002 • 18:51
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱԿԱՐԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ` ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի մասին քննարկմանը ելույթ կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

27 September 2002 • 18:50
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԸ ՎԱՐԿԱԲԵԿԻՉ ԵՆ ԳՏՆՈՒՄ

Նման հայտարարությամբ նրանք հանդես են եկել Ադրբեջանում դիտարկման վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկելիս:

27 September 2002 • 18:49
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԻՐԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հայ-իրանական առեւտրային պալատի նախագահ Լեւոն Ահարոնյանի խոսքով, հայ սպառողների ուշադրությանը կներկայացվի շուրջ 50 անուն ապրանք, այդ թվում` շենքերի եւ ավտոճանապարհների շինարարության սարքավորում:

27 September 2002 • 18:48
«ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԳՏՆՎՈՂ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ

«Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» շուրջ հարյուր ակտիվիստ երեկ պիկետ են անցկացրել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի առջեւ:

27 September 2002 • 18:47
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ «MADE IN ARMENIA. EXPO-2002» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Կալիֆորնիայի նահանգապետ Գրեյ Դեվիսը եւ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

27 September 2002 • 15:56
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` հայկական կողմի ներկայացրած բոլոր վեց առաջարկությունները մտցվել են Հայաստանի առնչությամբ դիտարկման զեկույցի վերջնական տարբերակում, որն էլ հաստատվել է ԵԽԽՎ նստաշրջանի նիստում:

27 September 2002 • 15:55
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ

Այսպիսի կարծիք է հայտնել Երեւանում «Եվրասիա» ռուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ, Պետդումայի նախագահի խորհրդական, ՌԴ նախագահի վարչակազմի խորհրդական Ալեքսանդր Դուգինը:

27 September 2002 • 14:31
JVC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑԻ ԱՌԵՒՏՐԻ ՍԱԼՈՆ

Հայաստանում JVC ընկերության պաշտոնական ներկայացուցչի վկայակոչմամբ, դա ճապոնացիների կողմից բացված առաջին մասնագիտացված սալոնը կլինի ԱՊՀ- ում:

27 September 2002 • 14:30
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

Այդ մասին հայտարարել է երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ավարտին:

27 September 2002 • 14:29
ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՆՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Գուլուզադեի խոսքերով` բանակցության կողմերը թաքցնում են փոխըմբռնման բացակայության փաստը` փոխզիջումը, որը թեւածում էր օդում, դատարկաբանություն դուրս եկավ:

27 September 2002 • 00:00
26 September 2002 • 18:40
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԱՅՆ

Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան` ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Հայաստանի զարգացման ծրագրի ուրվագծերը» խորհրդաժողովում:

26 September 2002 • 18:25
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով հայկական խորհրդարանում:

26 September 2002 • 17:54
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Նրա կարծիքով, հուսադրող է արդեն այն փաստը, որ ամերիկյան կողմից ստացված գրավոր հավաստիացման մեջ նշվում է, թե որոշակի գումար արդեն փոխանցվել է:

26 September 2002 • 17:20
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Մասնավորապես, համանախագահները հոկտեմբերի 9-ին Բրյուսելում մտադիր են քննարկել ղարաբաղյան հակամարտութայն կարրգավորման հարցերը Եվրոպական Միության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանայի եւ ԵՄ-ի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Քրիս Պատենի հետ:

26 September 2002 • 17:18
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ՕԳՏԻՆ

«Անկասկած, նախընտրական իրադրությունը Հայաստանում եւ Ադրբեջանում իր հետքն է թողնում խաղաղ գործընթացի տեմպերի վրա, սակայն ամենակարեւորը կայանում է նրանում, որ խաղաղ գործընթացը շարունակվում է», – ասել է ռուսաստանցի դիվանագետը:

26 September 2002 • 15:31
ԵՎՐՈՊԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ԲԱՑ ՄՈՏԵՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Այդ մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի եւ Եվրամիության ղեկավարների հայտարարության մեջ, որը ստորագրվել է սեպտեմբերի 25-ին` Ստրասբուրգում կայացած հանդիպման արդյունքում:

26 September 2002 • 15:21
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԵՐԵՎԱՆԻՑ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱԽԱԼՔԱԼԱՔՈԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Կախա Սիխարուլիձեն:

26 September 2002 • 14:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՓՈԽԱԴԱՐՁ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ադրբեջանական պատվիրակությունը վարում է նաեւ կուլուարային բանակցություններ ԵԽԽՎ իրավական եւ քաղաքական հանձնաժողովների հետ Ադրբեջանի առնչությամբ Գրոսի եւ Կասանի զեկույցի կետերի մեղմացման, մասնավորապես, քաղբանտարկյալների հարցի շուրջ:

26 September 2002 • 14:20
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԱՄՆ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Կալիֆորնիայի նահանգապետ Գրեյ Դեվիսը օրենք է ստորագրելՀայաստանում Միջազգային առեւտրային եւ ներդրումային գրասենյակի բացման վերաբերյալ:

26 September 2002 • 14:20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԿԱՆԱԴԱ

Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված Կանադայի խորհրդարանի խոսնակ Փիթեր Միլիքենի, վարչապետ Ժան Կրետյենի, արտաքին գործերի նախարար Բիլլ Գրեհեմի, պետքարտուղար Հար Քնարթսենի հետ:

25 September 2002 • 18:56
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ՇՐՋԱՆԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԱՌԱՅԺՄ ԼՈՒԾՎԱԾ ՉԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՋԱՎԱԽՔԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

Ինչպես նշել է լիազոր ներկայացուցիչը, այստեղ գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ապահովվեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի տեղի բնակչության համար այդ գործընթացը հնարավորինս անցավ լինի:

25 September 2002 • 18:36
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Ինչպես տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում ծրագրված է հայկական կողմի հանդիպումը Թերի Դեւիսի հետ, որի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

25 September 2002 • 18:24
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ

Պատվիրակությունը կմասնակցի նաեւ Համաշխարհային բանկի ու Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին:

25 September 2002 • 18:23
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Այցի ընթացքում պատվիրակությունը մտադիրէ ծանոթանալ տեղի ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների աշխատանքների հետ:

25 September 2002 • 17:40
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 9-10-ը սպասվում է Ուկրաինայի զինվորական պատվիրակության այցը Հայաստան` պաշտպանության նախարար Վլադիմիր Շկիտչենկոյի գլխավորությամբ:

25 September 2002 • 17:39
ԵՐԵՒԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱՏԵՂ ԼՈՒԾԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանում գտնվող Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ հանդիպման ժամանակ: