AM
13 July 2002 • 15:52
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՎՐԱ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Այս մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` ամփոփելով Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլա Բիթարաֆի Երեւան կատարած այցի արդյունքները:

13 July 2002 • 15:44
ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԿՐԱՍՆՈԱՐՄԵՅՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՑՈՒՅՑ` Ի ՕԳՈՒՏ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՏԵՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

Կրասնոարմեյսկի վարչակազմի ղեկավար Վիտալի Պաշենցեւը տեղեկացրել է, որ մի քանի նեոնացիստական խմբավորումների ներկայացուցիչների նախաձեռնությամբ, մասնավորապես «Ռուսաստանյան ազգային միավորում» կուսակցության, որոնք ներկա են գտնվել ցույցին, հավաքվածները գոչել են ազգայնական բնույթի կարգախոսներ:

13 July 2002 • 15:42
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ, ՈՐ ԿՐԱՍՆՈԱՐՄԵՅՍԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ Է

Ինչպես հայտնել է Գրոմովը, այդ առումով կանցկացվի հատուկ խորհրդակցություն` դատախազության – ՆԳ քաղաքային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

13 July 2002 • 15:42
ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՇՐՋԵԼԻ ԵՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը` ելույթ ունենալով Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

13 July 2002 • 14:54
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Քննարկվում են Հարավային եւ Հյուսիսային Կովկասում միգրացիայի գործընթացների, էթնոքաղաքական իրավիճակներին առնչվող խնդիրներ:

13 July 2002 • 14:45
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԱՌՆՎԵՆ ԷՔՍՏՐԵՄԻԶՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի հայերի միությունում գտնում են, որ նման էքստրեմիստական արարքները «մեծ հարված են հասցնում ռուսաստանցիների անվանը, որոնք հնուց ի վեր խաղաղ գոյատեւել են այլ ազգի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ նպաստում են երկրի թուլացմանը»:

13 July 2002 • 00:00
ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ԷՋԵՒԻԹԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂԻ ՀԵՏ

Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ հաստատված եւ կարծես թե որոշակի արդյունքներ տվող երկխոսությունը, երեւում է, պետք է նորից սկսել: Իշխանության ճգնաժամը հանգեցրեց նրան, որ Անկարայի արտաքին քաղաքականության գերակայությունը կրկին հարցականի տակ հայտնվեց: Բյուլեթ էջեւիթի կաբինետի վարած քաղաքականության մեջ հստակ արտահայտված եվրոպական կողմնորոշմանը հնարավոր է փոխարինի նացիոնալիզմը: Ազգային շարժում կուսակցության առաջնորդ, այժմյան կաբինետի երկրորդ դեմքը համարվող Դովլեթ Բախչելիի` իշխանության գալու հեռանկարը կնշանակի Եվրախորհուրդ մտնելու գաղափարի փաստացի հրաժարում: Նման հեռանկարը չի կարող Հայաստանին չանհանգստացնել: Արեւմտյան համակարգի արժեքները ժխտող մարդկանց հետ երկխոսության արդյունավետության մասին խոսելն անիմաստ կլինի:

12 July 2002 • 18:47
ԱՄՆ-Ի ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ԴԵՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այդ նպատակով ահաբեկիչները Թուրքիա են տեղափոխել թունավոր բիոքիմիական նյութեր:

12 July 2002 • 17:53
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ԿԱՋԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այդ մասին հայտարարել է թուրքական բանակի ցամաքային զորքերի հրամանատար Հիլմի Օզքեքը Բաքվում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ընթացքում:

12 July 2002 • 17:36
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Դաշնության խորհուրդն անհրաժեշտ է համարում «ՌԴ տարածքում ժամանակավորապես բնակվող, մեսխեթցի թուրքերին անհապաղ Վրաստան հայրենադարձնելու համար պայմանների ապահովումը»:

12 July 2002 • 17:04
ՀԱՅ ԳԱՐԵՋՐԱԳՈՐԾՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԳԱՐԵՋՐԻ ՄԵԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Այս, թվով չորրորդ, փառատոնին ներկայացված կլինի Ռուսաստանի 30 առաջատար գարեջրային ընկերություների, ինչպես նաեւ Հայաստանից, Գերմանիայից, Դանիայից եւ Ուկրաինայից ժամանած հյուրերի արտադրանքը:

12 July 2002 • 16:50
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ

Այսօր Թուրքիայի նոր ԱԳ նախարար է նշանակվել Սուքրու Սինա Գյուրելը:

12 July 2002 • 16:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

ՄԱԿ-ի Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյը ողջունել է անկախացումից հետո Հայաստանում գրանցված տնտեսական աճը:

12 July 2002 • 15:07
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԹԵՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

Ռուսաստանի ՆԳՆ եւ կրոնական դավանանքների ներկայացուցիչները համագործակցության նպատակով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի կրոնական եւ ազգային հողի վրա տեղի ունեցող իրավախախտումների պրոֆիլակտիկայի, կրոնական ծայրահեղականության հիմնախնդիրներով, ինչպես նաեւ այդ բնույթի հանցագործությունների կանխարգելման մեթոդներով:

12 July 2002 • 13:54
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները կշարունակեն ջանքեր գործադրել փոխըմբռնման եւ փոխշահավետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ”, – ասել է Սոյակը:

12 July 2002 • 13:52
ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑ Է ԿԱՑՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

Ադրբեջանի տարածքից մոնիտորինգը իրականացվում է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռժիկի ղեկավարությամբ:

12 July 2002 • 13:41
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը հույս է հայտնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հրաժարականը բացասաբար չի անդրադառնա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վրա:

12 July 2002 • 00:00
ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ

Լեռնային Ղարաբաղում հանրահայտ շվեյցարական բարձրաշխարհիկ ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլեր» ընկերության գործունեության մասին մեր հրապարակումն Ադրբեջանում որոշակի արձագանք ստացավ: Իրադրությունը մեկնաբանելն անհրաժեշտ համարեց նույնիսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայեթ Գուլիեւը, որը հայտարարեց, թե այդ հարցը վերջերս քննարկել է Բաքվում Շվեյցարիայի վստահված դեսպանի հետ: Նախարարի խոսքերով, պաշտոնական Բեռնի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն խրախուսում շվեյցարական գործարարների կապերը չճանաչված պետությունների հետ, սակայն ի վիճակի չեն վերահսկել նրանց գործունեությունը եւ իրավասու չեն միջամտել նրանց բիզնեսին: Գուլիեւն հիշեցրել է եւս մեկ դեպք, երբ Բաքվի իշխանություններն արձագանքեցին Ստեփանակերտում արտասահմանյան միասնական կապիտալով ձեռնարկություն ստեղծելու փաստին: Նա շեշտել է, որ Ադրբեջանի ՆԳՆ անցյալ տարի բողոքի նոտա է ներկայացրել Արգենտինայի ներքին քաղաքականության գերատեսչությանը ղարաբաղյան արդյունաբերության զարգացման համար այդ երկրի քաղաքացու արած ներդրումների կապակցությամբ: ԼՂՀ-ի իշխանության հետ արտասահմանցիների համագործակցության այլ դեպքեր Վիլայեթ Գուլիեւը չգիտի:

11 July 2002 • 18:14
ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՒՄԲԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ

Հուլիսի 10-ին Եվրախորհուրդը նամակ է ստացել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի ստորագրությամբ, որտեղ առաջարկվում է հեռացնել զեկուցող Անդրեաս Գրոսսին ԵԽԽՎ դիտարկման խմբի կազմից, որը հուլիսի 15-ին պատրաստվում էր ժամանել Բաքու:

11 July 2002 • 18:07
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Նա դարձավ թվով 7-րդ նախարարը, որը լքեց Բյուլենտ Էջեւիթի կառավարությունը վերջին չորս օրվա ընթացքում:

11 July 2002 • 18:00
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԻՐՈՎՈԳՐԱԴԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ՉՈՐՍ ՀԱՅ

Այդ կապակցությամբ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը դիմել է հայկական ԶԼՄ-ներին` խնդրելով ձեռնպահ մնալ միջադեպի պատճառների մասին չստուգված տեղեկատվության տարածումից:

11 July 2002 • 17:51
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Այդ մասին է հայտնել Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, հերքելով թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե տվյալ հարցի քննարկումը, հնարավոր է, որ տեղի ունենա սեպտեմբերին կայանալիք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում:

11 July 2002 • 17:15
ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ

Նախատեսվում են Մ. Բոնվիերիի հանդիպումները Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացումը, Հայաստանի եւ Իտալիայի համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

11 July 2002 • 17:10
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ադրբեջանական աղբյուրների հավաստմամբ, հանդիպման ընթացքում կուսումնասիրվեն անվտանգության հարցերը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ ՏՐԱՍԵԿԱ եւ ԻՆՈԳԵՅԹ ծրագրերի իրագործման ընթացքը:

11 July 2002 • 15:10
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԱԺԻՈՏԱԺ ՉՍՏԵՂԾԵԼ ԿՐԱՍՆՈԱՐՄԵՅՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՀՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ինչպես ասվում է փաստաթղթում, Հայաստանը եւ Ռուսաստանը միացնող բարեկամական կապերը փորձված են դարերում, եւ նման տխուր միջադեպերը չպետք է մթագնեն մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունները: Հայաստանի դեսպնատան ներկայացուցիչները Ռուսաստանի հայերի միության ղեկավարության հետ համատեղ եղել են դեպքի վայրում եւ ծանոթացել են իրավիճակին:

11 July 2002 • 15:00
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՌԵՏԵՍՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆԸ

«Ես թերահավատորեն եմ գնահատում առաջխաղացման հնարավորությունը` վկայակոչելով այն փաստը, որ Թուրքիան մտադիր չէ փոխել իր մոտեցումները հարաբերությունների նորմալացման հիմնախնդրի վերաբերյալ, հայ- թուրքական հարաբերությունները պայմանավորելով հայ-ադրբեջանական հարաբերություններով»,- հայտարարել է Սարգսյանը:

11 July 2002 • 14:57
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Այսօր Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսայնը ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-գնդապետ Վլադիմիր Կորոբեյնիկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

11 July 2002 • 14:53
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Հիլդեգարդ Հաշեկը Հայաստանի վարչապետ Անդրանիիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ:

11 July 2002 • 14:48
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՅՑԵԼԵԼ ԲԱՔՈՒ, ՔԱՆԻ ԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

Այդ մասին ԵԽ Գլխավոր քարտուղարը հայտարարել է Երեւանում` պատասխանելով այն հարցին, թե ինչով է բացատրվում նրա ներկայիս այցը բացառապես Երեւան:

11 July 2002 • 14:47
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այդ մասին հաղորդել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: