Մորելան կոչ է արել նաեւ ԱՄՆ վարչակազմին շտապ միջոցներ ձեռնարկել` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար:
ՀՀ ԱԱՆ մամլո ծառայությունում նշել են, որ այդ լուրերը տարածում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները պրոպագանդայի նպատակով:
Բրիգադի գեներալը բանակցություններ կվարի Հայաաստանի ռազմական ղեկավարության հետ եւ կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ 2003 թվականին Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-յի զինավարժություններին վերաբերող հարցեր:
Ինչպես նշել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Խոսրոեւը, Երեւանում մեծ գոհունակությամբ են նշում այն ուշադրությունը, որը Թբիլիսիի իշխանությունները ցուցաբերում են հայ բնակչության խնդիրներին:
Այցի շրջանակներում կկայանան թուրք բարձրաստիճան զինվորականների հանդիպումները վրացական սահմանապահ գերատեսչության ղեկավար Վալերի Չխեիձեի եւ Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ:
Այդ մասին այսօր Երեւանում տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ Ժայմե Գաման:
Իր հերթին, ԼՂՀ նախագահի խոսքերով, ղարաբաղյան կողմի դիրքորոշումը հակամարտության լուծման վերաբերյալ ըմբռնումով է ընդունվել Ժայմե Գամայի կողմից:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ` միակ արդյունավետ միջոցն է, հայտնել է այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը:
Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության տակ վերադարձնելու ցանկացած փորձեր կհանգեցնեն նոր պատերազմի:
Անկարան տարակուսում է, ինչու՞ Բաքուն պատշաճ հայտարարությամբ հանդես չեկավ վերջերս Եվրախորհրդարանի կողմից ընդունած «հայամետ բանաձեւի» վերաբերյալ, որը պարտավորում է Թուրքիային ճանաչել եւ դատապարտել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, ապաշրջափակել Հայաստանի հետ սահմանը եւ հայ-թուրքական հաշտության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ:
Հաշվետվության հեղինակները նշում են, որ Ադրբեջանում դատական իշխանությունը կախման մեջ է գտնվում գործադիր իշխանություններից` նա կաշառված եւ անարդյունավետ է, իսկ ՆԳՆ եւ ԱԱՆ անմիջականորեն ենթարկվում են նախագահին:
Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննեսյանը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իրանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Ալի Շամհանիի հետ:
Արդյունաբերական արտադրության իջեցում նկատվում է, մասնավորապես, Ադրբեջանում (2 տոկոս):
Այցի ընթացքում համանախագահները կբանակցեն հակամարտող կողմերի ղեկավարության հետ, որի ընթացքում մտադիր են նրանց ներկայացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր նախաձեռնություններ:
Անկարան համարում է, որ Եվրախորհրդարանի այդ քայլերը չեն նպաստի Կովկասում կայունության հաստատմանը եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ կապերի բարելավմանը:
Պետք չէ բորբոքել մթնոլորտը ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիվկի Կոենի վերջերս «հրեաների Հոլոկոստի եւ Հայոց ցեղասպանության տարբերության» վերաբերյալ արված հայտարարության շուրջ, գտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ բանակցական գործընթացում Երեւանը հետագայում եւս կղեկավարվի «փարիզյան սկզբունքներով»:
Միասնական Ադրբեջան Միավորման 50-ից ավելի ակտիվիստներ այսօր չթույլատրված ցույց են կազմակերպել Ադրբեջանում Իրանի դեսպանատան առաջ:
Միաժամանակ, Ալի Շամհանին ընդգծել է, որ հայ-իրանական ռազմական համագործակցությունը ուղղված չի լինի ինչ որ երրորդ երկրի դեմ:
Այցի ընթացքում Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կքննարկի Հայաստանի ղեկավարության հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը:
Հայտնել է այսօր պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Շահմանին` Վրաստանի տարածքում ամերիկյան ուժերի հնարավոր տեղակայման կապակցությամբ:
Այցի ընթացքում կստորագրվի ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության ծրագիր:
Այդ հարցի առավել մանրակրկիտ քննարկումը նախատեսվում է Թուրքմենստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի ընթացքում:
«Վաշինգտոնը պետք է պաշտոնապես ճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», գտնում է Կալիֆորնիայի Ժողովրդավարական կուսակցության ղեկավարությունը` նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: