Թուրքիայի Ժողովրդավարության Հիմնադրամի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Բուլենտ Ակարջալին հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցություն սկսելու առաջարկով` Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման համար:
ԱՄՆ եւ Վրաստանի մասնագետների հետ մեկտեղ կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի Ուկրաինայի եւ Ատոմային էներգիայի Միջազգային գործակալության ներկայացուցիչները:
Վաշինգտոնը մի շարք նախաձեռնություններ ունի Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ բարգավաճման հաստատման համար` հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր սոցիալ-տնտեսական շահերի վրա, նշել է դեսպանը:
Այդ մասին հայտնել է ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպմումից հետո:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հանդիպումները:
Միջնորդները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից հանդիպումներ են ունենում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ստեֆան Մինիկեսը` հանդես գալով այդ կազմակերպության Մշտական Խորհրդի նիստում, որտեղ քննարկվում էր ԵԱՀԿ պատասխանատվության գոտում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին զեկույցը:
Հանդիպումը կազմակերպված էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան եւ «Դիվանագիտական ֆորում» կազմակերպության ջանքերով:
Այցի ընթացքում Վարդան Օսկանյանը կհանդիպի Բելառուսի վարչապետ Գենադի Նովիցկու եւ իր բելառուս պաշտոնակից Միխաիլ Խվոստովի հետ:
Մեկնաբանները ենթադրում են, որ Ալիեւի գործողությունը թելադրվում է չկամությամբ, որպեսզի նրա շրջապատն իրազեկ լինի բանակցային գործընթացի մանրամասներին:
Բանաձեւում ընդգծվում է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը միջազգային հանրության աջակցման անհրաժեշտության մասին:
Ներկաները բողոքում էին Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի վերջերս արված հայտարարության դեմ, ըստ որի Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունները չի կարելի որակել որպես ցեղասպանություն:
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի ղեկավարությամբ մարտի 11-ին կմեկնի Մոսկվա` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:
Համաձայնագիրը Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ կստորագրվի 2002 թվականի մարտի 12-ին:
Ալիեւը կոչ է արել Գամային օգտագործել ԵԱՀԿ-ի բոլոր հնարավորությունները` 2002 թվականին հասնելու համար հակամարտության հանգուցալուծմանը:
Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ամերիկացի դիվանագետը նշել է, որ Ինտերնետ-ցանցում տեղ գտած հաղորդագրությունները «ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական տեղեկատվություն չեն համարվում, դրանք այլ աղբյուրներից ստացված նյութեր են»:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ հողերը ազտագրվել են հայ ժողովրդի արյան գնով եւ ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը կախված կլինի ժողովրդի կամքի արտահայտության հետ:
Մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասում ծառատունկ կկազմակերպի ՄԱԿ-ի հայկական ներկայացուցչությունը եւ մայրաքաղաքի քաղաքապետարանը:
Նախատեսված են ՍՏՀ Խորհրդարանական Վեհաժողովի Գլխավոր քարտուղար Ջորջ Պետրիկույի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ:
Դիվանագետի խոսքերով, փարիզյան եւ քի-վեսթյան սկզբունքները կազմում են բանակցությունների կարեւոր հիմքը:
ԱՀՀ-ի երեւանյան գրասենյակից ստացված տեղեկությունների համաձայն, դրան նպաստել է հանձնաժողովի թուրք ներկայացուցիչների ոչ կառուցողական դիրքորոշումը եւ Թուրքիայի ղեկավարության անգործությունը:
Երուսաղեմի «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի» տնօրեն, «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Իսրայել Չարնին նամակ է հղել Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսին եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենին, որտեղ իր մտահոգությունն է արտահայտում Հայոց ցեղասպանությունը ժխտելու նրանց դիրքորոշման վերաբերյալ:
«Մենք հավանություն ենք տալիս բանաձեւում ներկայացված առաջարկին երեք կովկասյան պետությունների եւ ԵԽ միջեւ կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ` տարածաշրջանային համագործակցության ռազմավարության մշակման նպատակով»,- ընդգծել է Օսկանյանը:
Համանախագահների այցի առաջին կետը Բաքուն է, որտեղից նրանք կմեկնեն Ստեփանակերտ, իսկ հետո կժամանեն Երեւան:
Հիշեցնենք, որ երեկ Երեւանում Ալի Շամխանին եւ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության վերաբերյալ, որը, երկու նախարարների խոսքերով, ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ:
Երկրի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում գերմանացի դիվանագետը հավաստիացրել է, որ Գերմանիան պատրաստ է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ գործադրել բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Մոսկվայում մինչեւ մարտի մեկը, ամենայն հավանականությամբ, կկայանա «կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպում:
Եվրոպայի Խորհրդի փորձագետները, որոնք ժամանել են Հայաստան զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքի նախագծի քննարկման նպատակով, պարզաբանել են փաստաթղթի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ նախագահին ընդգրկել «ցեղասպանություն» բառը ամերիկյան հայերին ուղղված իր ավանդական դիմումի մեջ, որով նա մտադիր է հանդես գալ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին:
Ամերիկացի ռազմական պաշտոնյան Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության եւ արտաքին կապերի վարչության պետ գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: