AM
15 November 2001 • 18:50
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՎԻԵՆՆԱ

Իննօրյա այցի ընթացքում հովվապետը կծանոթանա Հայ առաքելական եկեղեցու ավստրիական թեմի գործերի իրադրությանը, պատարագ կմատուցի Վիեննայի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում:

15 November 2001 • 18:49
ԼԵՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

Լեհական «Պոլէներգիա» ընկերությունը պատրաստ է ներդնել 100 միլիոն դոլար Հայաստանում հիդրոէլեկտրակայանի կառուցման մեջ:

15 November 2001 • 18:48
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՎԵՐՍԿՍԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական ատոմային էլեկտրակայանը, որը կանգնեցվել էր հուլիսի 18-ին պլանային-պրոֆիլակտիկ վերանորոգման ու վառելիքի լցավորման համար, երեկ վերսկսել է իր աշխատանքը

15 November 2001 • 17:16
ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ ԿՍՏԱՆԱ ՇՈՒՐՋ 100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների համաձայնեցման հանձնաժողովը հավանություն է տվել հոկտեմբերի 24-ին Սենատի կողմից ընդունված բյուջետային հատկացումների մասին օրինագիծը` համաձայն որի Հայաստանը 2002 թվականին Միացյալ Նահանգներից կստանա 94 միլիոն 300 հազար դոլարի չափով օգնություն:

15 November 2001 • 17:14
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

Հուշահամալիր այցելելուց առաջ Լեհաստանի նախագահը մասնակցել է հայ-լեհական բիզնես-ժողովի բացմանը:

15 November 2001 • 17:13
ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԵՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հանձնաժողովի անդամներն ուժի մեջ են թողել նախագահին Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու լիազորությունների տրամադրում նախատեսող կետը:

15 November 2001 • 17:12
ՔՐԻՍՏՆԵԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Ինչպես մենք հայտնել ենք, նա մեղադրվում էր զենքի ու զինամթերքի ապօրինի պահման մեջ:

15 November 2001 • 17:12
14 November 2001 • 18:07
ՀԱՅԱՍՏԱՆԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԻԾԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագիծը չի նախատեսում հարկային դրույքների փոփոխություն: Այդ մասին, խորհրդարանական հանձնաժողովներում Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում,
հայտնեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյան

14 November 2001 • 17:13
ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԱՀԸ

Այսօր կկայանա երկու երկրների ղեկավարների հանդիպումն առանձին, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Ենթադրվում է, որ այցի ավարտին կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր:

14 November 2001 • 17:09
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԻՐԸ

Այսօր Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից-երկրների միջեւ ռազմա-տեխնիկական գործակցության հիմնական սկզբունքներին վերաբերող համաձայնագիրը:

14 November 2001 • 15:30
ԱՅՍՕՐ ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՈՒԺԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Այսօր ԱՄՆ-ի Սենատի համաձայնեցման հանձնաժողովի եւ Ներկայացուցիչների պալատի նիստում սպասվում է «Ազատությանն աջակցման ակտի» 907-րդ ուղղման ուժը ժամանակավոր կասեցնելու վերջնական որոշման ընդունումը: Հիշեցնենք, որ այդ ուղղումն արգելում է ԱՄՆ-ի կառավարությանը ուղղակի օգնություն ցույց տալ Ադրբեջանին` մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

14 November 2001 • 14:33
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյի Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսամերիկյան թեմի արքեպիսկոպոս Խաժակ Փարսամյանի եւ Ամերիկայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված հարցեր:

14 November 2001 • 14:07
ԹԵՀՐԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Նախատեսվում է քննարկել շրջակա միջավայրի, կրթության, առողջապահության եւ բնության աղետների հետեւանքների վերացման հետ կապված հարցեր: Կոնֆերանսին մասնակցում են երեք երկրների փոխնախարարներ, եւ ենթադրվում է, որ մի շարք հարցերի վերաբերյալ կստորագրվեն համաձայանգրեր:

13 November 2001 • 19:22
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ «ԱՐՑԱԽԿԱԲԵԼ» ԳՈՐԾԱՐԱՆԸ

Գործարանի ղեկավարությունը նախատեսում է իր արտադրանքն արտահանել Հայաստան ու ԱՊՀ երրկրներ:

13 November 2001 • 19:08
«ԻՆՏԵՐ ԿՈՆՏԱԿՏ» ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ «ՆԱԻՐԻՏ»-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ 51% ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Նոյեմբերին ընկերությունը պետք է կառավարությանը ներկայացնի «Նաիրիտի» զարգացման վերաբերյալ բիզնես-նախագիծ եւ միայն դրա հաստատումից հետո կստորագրվի համապատասխան պայմանագիրը:

13 November 2001 • 18:49
ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՏԱԻԼԱՆԴ

Հայաստանի եւ Տաիլանդի կառավարոությունների միջեւ ստորագրվել է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը կանխելու եւ հարկերի վճարումից խուսափելը կասեցնելու մասին կոնվենցիա:

13 November 2001 • 18:46
ԵՐԵՎԱՆԻԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանում իրադրության արհեստական սրման հետեւանքով լրագրողների փոխադարձ այցերը խաղաղեցման փոխարեն ավելի են լարում մթնոլորտը:

13 November 2001 • 18:05
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՊՎԱԾ ԵՆ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԵՏ

Պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում զինվորական գործողությունների սկսման մասին կապված են ԱՄՆ-ի նախագահին Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ շնորհեու Սենատի որոշման հետ:

13 November 2001 • 18:04
13 November 2001 • 18:03
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-16-Ը ԿԿԱՅԱՆԱ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով նոյեմբերի 14-16-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին իր տիկնոջ` Իոլանտա Կվասնեւսկայի հետ:

13 November 2001 • 17:34
13 November 2001 • 16:26
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՄԻՆՉԵՒ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը

Բաժանորդները, որոնց հեռախոսները չվճարելու պատճառով անջատվել էին մինչեւ սույն թվականի հուլիսի 1-ը, կրկին կարող են օգտվել իրենց հեռախոսահամարներից:

13 November 2001 • 16:24
«AMERICAN AIRLINES» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ

«Տվյալ պահին մենք չենք գտնում, որ դա կարող էր լինել ահաբեկչություն, քանի որ չկա ոչ մի տեղեկատվություն, որը թույլ է տալիս ենթադրել իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակ»,- հայտարարել է Հետախուզության դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Թրեյսի Բելլինջերը:

12 November 2001 • 19:20
12 November 2001 • 18:56
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԵՒ ՀՀ-ՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ժամանակն է արդեն խոսել ոչ թե զենքի դիրքից եւ ոչ թե ռազմական ներուժի մասին, այլ խաղաղության եւ համատեղ տնտեսական ծրագրերի մասին, որոնք կօժանդակեն հակամարտության խաղաղ կարգավորման գործին, ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

12 November 2001 • 17:47
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ժամանել է Ստեփանակերտ:

12 November 2001 • 17:18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ՂԵԿՎԱՐՄԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«Գլխավորն այն է, որ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը կայանա բիզնես-ոլորտում»,- ասել է Գալուստյանը:

12 November 2001 • 17:13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՆՅՈՒ ՅՈՐՔ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը վաղը կմեկնի Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 56-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

12 November 2001 • 15:42
ՍՏԱՑՎԵԼ Է ԱԼԱՎԵՐԴՈՒ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագրի շրջանակներում` գործող գործարանի տարածքում նախատեսվում է 2002 թվականին սկսել պղնձաքարի հարստացման ֆաբրիկայի եւ մանրախճի կոնցենտրատի ֆաբրիկայի շինարարությունը: