Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման ժամկետն առայժմ հայտնի չէ, սակայն դա անխուսափելի է: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը:
Այդ նպատակով վերջերս Հայաստան է ներմուծվել ճապոնական սարքավորումներ եւ արդեն կարգավորիչ աշխատանքներ են տարվում:
Դա թույլ կտա օր ու գիշեր էլեկտրականություն հաղորդել Նինոցմինդայի, Ախալքալակի եւ Ասպինձայի հայկական գյուղերին:
Բաքվի ԶԼՄ-ի տրամադրությունից դատելով` իրավիճակը մոտ է խուճապի:
Նա կմասնակցի նոյեմբերի 20-ից 22-ին Երեւանում կայանալիք «Վերածնունդ մշակույթով» միջազգային կոնֆերանսին:
Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիան չներեց նրան ընտրական փուլի վերջին խաղաշրջանում տանը կոլումբիացիներին կրած «երկիրը եւ Պարագվավայի ֆուտբոլը վարկաբեկող» 0:4 հաշվով պարտությունը եւ հեռացրեց մարզիչին զբաղեցրած պաշտոնից:
Վարդան Օսկանյանն ու Իգոր Իվանովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացը:
Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ Կոմունիստական կուսակցության երրորդ համագումարը:
Մարտակերտի շրջանում հայտնաբերվել են գունավոր մետաղների հանքաքարի եւ քարածուխի պաշարներ: Մարմարով եւ գրանիտով հարուստ է Հադրութի շրջանը: Մարտունու շրջանում հայտնաբերվել են ցինկի, կապարի, պղնձի, ոսկու եւ ծծմբաքարի պաշարներ:
Չիկագոյում կայացած կոնֆերանսում Ստամբուլի համալսարանի դասախոս Սաբաջ Հալիլ Բերքթայը հայտարարել է, որ Թուրքիան զավթել է հայ ժողովրդի պատմական հայրենիքը:
Երեկ Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը հանդիպեց ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլաենկոյի հետ:
Օսկանյանը նշեց, որ Ադրբեջանում ահաբեկչության մեջ Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները բացասական են անդրադառնում հատկապես Ադրբեջանի համար, քանզի ղարաբաղյան խնդիրն աշխարհում չի քննարկվում ահաբեկության կոնտեքստով:
Խաչատրյանը երկրորդ քաղաքական գործիչն է, որը հստակորեն հայտնել է նախագահական աթոռին իր հավակնությունները: Երկու ամիս առաջ երկրորդ ժամանակհատվածում վերընտրվելու իր մտադրությունն էր հայտնել ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հայաստանը պետք է հրաժարվի լրացուցիչ 4 միլիոն դոլարից, որոնք ԱՄՆ-ը մտադիր են հատկացնել հանրապետության ռազմական ոլորտին օգնության կարգով:Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնածողովի ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնի է, հանձնաժողովի անդամները որոշել են բյուջետային հատկացումների մասին օրինագծին կցագրել հավելված, որում ասվում է, որ ամերիկյան օգնությունը չի կարող Ադրբեջանի կողմից օգտագործվել «Հարավային Կովկասի հայկական համայնքների դեմ»:
Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 56-րդ նստաշրջանի նիստում:
Տնտեսության ազատության մակարդակով Հայաստանը աշխարհում գտնվում է 45-րդ տեղում:
Հանձնաժողովը սատարում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ Հայաստանում հիմնվելու ցանկություն ունեցող բոլոր հայերին:
Ինչպես հայտնի է, այժմ քննարկվում է ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստան խաղաղարար ուժեր ուղղելու մասին հարցը, որոնք ձեւավորված կլինեն այդպիսի մահմեդական երկրների ներկայացուցիչներից, ինչպիսիք են Թուրքիան, Եգիպտոսը, Ղազախստանը, Ղրղզստանը:
Մոսկվայում ստորագրվելու է Ադրբեջանում միակ ռուսաստանյան ռազմական օբյեկտի` Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման սկզբունքների ու կարգավիխակի մասին համաձայնագիր:
Եվրոպական Հանձնաժողովը չի ընդգրկել Թուրքիան այն տաս երկրների ցուցակում, որոնք համարվում են առավել պատրաստված 2004 թվականին Եվրամիությանը անդամակցելու համար:
«Ոչ ոք աշխարհում չի կարող վիճել փաստերի հետ: Ցեղասպանությունը եղել է, ողբերրգությունը տեղի է ունեցել»,- ընդգծել է Լեհաստանի նախագահը` խորհուրդ տալով իր թուրք գործընկերներին «ասել ճշմարտությունը»: