Առաջին կիսամյակում Ադրբեջանի նավթավերամշակող գործարանները ներքին եւ արտաքին շուկաներում կարողացան իրացնել շուրջ 3 միլիոն տոննա նավթամթերք, ինչը գրեթե 9%-ով պակաս է 2000 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշներից:
Հայաստանի որոշ շրջաններում` Վայոց Ձորում, Սյունիքում ու Գեղարքունւքքւմ, արդեն երաշտ է առձանագրված:
Ազգային-ժողովրդավարական միության քաղխորհրդի հերթական նիստում քննարկվեց կուսակցության վարչության կազմի փոփոխման հարցը:
«Ժամանակի ուղեկից» թերթը հետաքրքիր մանրամասնություններ է հրապարակել Արաբկիր համայնքի էլեկտրացանցի պետ Կարեն Դարբինյանի ամառանոցի կողոպուտի մասին:
«Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 5-ից կսկսի իրականացնել Երեւան-Կահիրե-Երեւան կանոնավոր չվերթ: Նախատեսվում է նաեւ վերականգնել կանոնավոր հաղորդակցություն Դելիի հետ:
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի աշխատանքի ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ «Միասնություն» խմբակցության նիստը, որտեղ որոշվեց խմբակցության քարտուղարի պաշտոնից ազատել ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանին:
Այդ մասին որոշումն ընդունվել է հինգշաբթի ուշ երեկոյան կայացած խմբակցության նիստում: Ինքը` Վազգեն Մանուկյանը, նիստին չի մասնակցել:
Բաքվում շարունակվում է Եվրախորհրդի կողմից ֆինանսավորվող տրանսկովկասյան եվրոասիական փոխադրակիջոցների եւ հաղորդակցական միջանցքի ստեղծման ՏՌԱՍԵԿԱ նախագծի վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Այսօր առավոտյան Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն լրագրողների հետ հրավիրված հատուկ հանդիպմանը հայտնեց, որ իր այցը Բաքու չի կայանա հուլիսի 26-ին հայտնի վրաց հեռուստա լրագրող Գեորգի Սանայայի ողբերգական մահվան պատճառով:
ԱՄՆ-ի Սենատի ֆինանսական հատկացումների ենթակոմիտեն հաստատել է 2002 թ-ին արտաքին օգնության մասին օրինագծի իր տարբերակը:
«Էմնիստի Ինտերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիային մեղադրում է քրդերին ճնշելու մեջ:
Հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Երուսաղեմի եւ Կոնստանտինապոլիսի պատրիարքությունների առաջնորդներին, որոնք շուրջ մեկ ամիս առաջ դիմել էին վեհափառին որոշ հարցերի շուրջ միասնաբար խորհրդակցություն անցկացնելու առաջարկով:
Ախալքալաքի շրջանը Վրաստանի խորհրդարանում ներկայացնող պատգամավոր Մելիք Ռաիսյանը այսօր հայտարարել է, որ եթե Սամցխե-Ջավախեթիայի մարզպետ Գիգլա Բարամիդզեն հրաժարական չտա, մարզում կսկսվեն բնակչության զանգվածային բողոքի ակցիաներ:
ԱՄՆ-ի կոնգրեսում հայկական հարցերին աջակցող կոնգրեսականների թիվը հասավ 101-ի, երբ հայամետ պատգամավորներին միացավ կոնգրեսական Վիլյամ Դելհանսը` Մասաչուսետսի նահանգից:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը բավարարել է «Ազգային ժողովրդավարների դաշինք»-ի առաջնորդ Արշակ Սադոյանի հայցը ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի:
«Արարատցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորվելու է բաց բաժնետիրական ընկերության եւ սեփականաշնորհվելու է` տենդերի միջոցով:
Երեւանում երեք օրվա ընթացքում անցնող հայ-հնդկական միջպետական հանձնաժողովի նիստի արդյունքը դարձավ առեւտրի, տնտեսության, տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտներում երկկողմ համագործակցության մասին համաձայնագիրը:
Այսուհետ ԱԱՀ-ի վճարումներից կազատվի ոսկերչական արտադրանքի կիսաֆաբրիկատների միջանկյալ իրացումը:
Հուլիսի 27-29-ը ԼՂՀ-ում «Բաց հասարակության ինստիտուտի» հովանու ներքո կկայանա Ստեփանակերտի, Բաքվի եւ Երեւանի մամուլի ակումբների ներկայացուցիչների հանդիպումը:
Հանրապետական կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլին իր 36 գործընկերների անունից նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին` Բաքու-Ջեյհան նավթատարը Հայաստանի տարածքով անցկացնելու կոչով:
Երկօրյա այցի ընթացքում նա բանակցություններ կանցկացնի Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարեւթյան ներկայացուցիչների միջեւ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները, որոնց նպատակը դաշինքի ստեղծումն է:
Թբիլիսիում` Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքում, կայացավ Վրաստանի հայերի միության մայրաքաղաքային կազմակերպության սահմանադիր կոնֆերանսը:
Փաստաթղթում արձանագրված է, որ ուժի մեջ է մնում Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը, որը արգելում է ԱՄՆ-ի ղեկավարությանը Ադրբեջանին տնտեսական օգնություն ցուցաբերել մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տնտեսական եւ տրանսպորտային շրջափակումը:
Հաջորդ շաբաթ Ժնեւում կկայանա միջազգային համաժողով, որին քննարկվելու է Երուսաղեմի կարգավիճակի հիմնահարցը:
«Chevron» ընկերության Բաքվի գրասենյակը տարածել է հաղորդագրություն Ապշերոնի ծովային բլոկում առաջին հետախուզական հորանցքի հորատման արդյունքների մասին:
Կուսակցությունը լքել են նրա առավել կարկառուն գործիչները, որոնք կանգնած էին նրա ակունքների մոտ:
Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները անցկացրին հերթական պլանային մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ: