Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի օգտագործման հարցը քննարկվելու է Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի` 2001 թվականի հոկտեմբերին Փարիզում կայանալիք խորհրդակցության ժամանակ:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմմոնը երեկ հայտնեց լրագրողներին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է միայն հակամարտող կողմերի ձեռքերում:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմմոնին:
Վլադիմիր Պուտինի Երեւան այցի ընթացքում, որը տեղի կունենա 2001 թվականի սեպտեմբերին, Հայաստանի եւ Ռուսսաստանի միջեւ կստորագրվի առաջիկա 10 տարվա առեւտրա-տնտեսական համագործակցության կոնցեպցիան:
Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունները` ի նկատի ունենալով նրա անդամակցությունը Եվրախորհրդին եւ Համաշխարհային առեւտրային կազմակերպության մեջ մտնելու մտադրությունը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր Երեւանում հանդիպեց Կոլեկտիվ անվտանգության խորհրդի Գլխավոր քարտողար Վալերի Նիկոլաենկոյի հետ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական ձեռնարկությունների ավելի քան 38 տոկոսը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, իսկ տվյալ ճյուղի արտահանումը 2000 թվականին կազմել է 20 միլիոն դոլար:
Եր-ան-Ստեփանավան մայրուղու վրա ավտոբուսի վթարի պատճառների պարզման նպատակով այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կազմավորել է աշխատանքային խումբ:
Հայաստանի արդյունաբերության նախարարությունը քննարկում է Չինաստանում քլորոպրենային կաուչուկ արտադրող համատեղ ձեռնարկության ստեղծման նախագիծ:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Օհանյանը ազատվել է զբաղեցված պաշտոնից իր դիմումի համաձայն:
«Ես վստահ չեմ, որ Բելոռուսի վարչապետ Վլադիմիր Յերոշինը, ղարաբաղյան կարգավորման հարցում, Ադրբեջանին միանշանակ աջակցություն է հայտնել»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո-քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը:
Երեւան-Ստեփանավան երթուղով շարժվող ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետեւանքով 7 մարդ զոհվել է:
Հայաստանը եւ Իրանը ողջունում են «Իրան-Հայաստան» գազամուղի շինարարությանը մասնակցել ցանկացող երկրներին: Այդ մասին երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալի Ախանին:
Թուրքական «Աքսիոն» ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից պատվիրված 130 էջանոց հետազոտական աշխատանք, որը նվիրված է Կովկասյան երկրների, Միջին Ասիայի եւ նրանց հարեւան պետությունների խնդիրներին:
Այն պայմանները, որոնք «ԱրմենԹել» հեռահաղորդակցական ընկերությունը ցանկանում է կիրառել րոպեավարձով ներքաղաքային հեռախոսներից օգտվելու համար, անընդունելի են: Այդ մասին այսօր լրագրողներին է հատարարել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովը կկայանա 2002 թվականի գարնանը Երեւանում:
Հայաստանում հեռախոսայի ծառայությունից օգտվելու համար րոպեավարձի կիրառումը սեպտեմբերին անխուսափելի է: Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տրված հարցազրույցում հայտարարել է «ԱրմենԹել» հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը:
Կոմունիստական կուսակցությունում շարունակվում են խորանալ հակասությունները:
Սամցխե-Ջավախեթի նահանգի, որի երեք շրջաններում խտաբարո ապրում են հայեր, տեղական ինքնակառավարման մարմնի պատգամավորները բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում` նահանգապետ Գիգլա Բարամիձեի կողմից կիրառվող կառավարման մեթոդների դեմ:
Այսօր Հայաստանում սկսվել են հայ-ռուսաստանյան համատեղ զինվարժությունները, որոնցում կմասնակցեն ռուսաստանյան ռազմական բազայի 102-րդ զորամասերը եւ Հայաստանի ռազմական ուժերի հինգերորդ բանակային կորպուսը:
Հայաստանի կառավարության պատվիրակությունը երեք օրով այցելեց Լեռնային Ղարաբաղ, որի ժամանակ ՀՀ եւ ԼՂՀ փոխվարչապետեր Անդրանիկ Մարգարյանը եւ Անուշավան Դանելյանը ստորագրեցին գործակցության մասին համաձայնագիր:
Ճշտվեցին Ռուսաստանի Դաշնության նախագահի Երեւան կայանալիք պաշտոնական այցի ժամկետները:
Վերջին տասը տարիներին Հայաստանը` Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ժամանակ, երբեք չի եղել այսքան բարենպաստ պայմաններում, ինչպես այսօր: Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը:
Այսօր ռուսաստանյան կուրորտային Էսենտուկի քաղաքում սկսել է իր աշխատանքը Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի «ուժային» նախարարությունների ղեկավարների խորհրդակցությունը:
Երեկ կիառավարությունը փոխանցել է 150 միլիոն դրամ աշխատավարձի պարտքի մի մասի մարման համար:
Այսօր Երեւանում կշարունակվի երեկ Գյումրիում սկսված դուդուկի միջազգային փառատոնը` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում:
Հայաստանի կառավարությունը մարել է ՀԱԷԿ-ի աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձի մի մասը, որը կազմում է 150 միլիոն դրամ: