AM
16 May 2003 • 15:36
ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Էդուարդ Շեւարդնաձեն դիտարկում է Վրաստանի ապագա նախագահի մի քանի թեկնածություններ, սակայն վերջնական ընտրություն առայժմ չի կատարել:

16 May 2003 • 15:35
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ

Նամականիշը շրջանառության մեջ է դրվել ապրիլի 24-ից` մեծ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

16 May 2003 • 15:34
ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նախատեսված է մանրամասնորեն քննարկել Հայաստանի գյուղատնտեսական բնագավառի աջակցությանն ուղղված հարցերը:

16 May 2003 • 14:55
ՆԱՏՕ-Ն ԱՌԱՅԺՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում Ռոբերթսոնը քննարկել է 2006-2007 թվականներին երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները:

16 May 2003 • 14:38
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Սթրասբուրգում ընթացող ԵԽ նախարարական կոմիտեի 112-րդ նստաշրջանին:

16 May 2003 • 14:36
ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻՆ

Այդ մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը:

15 May 2003 • 18:28
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ՄՈՏԱԿԱ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Միեւնույն ժամանակ, Ա.Ռասիզադեն անբարոյական է անվանել ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ Վաշինգտոնում նա գաղտնի բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտոնական անձանց հետ:

15 May 2003 • 18:21
ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՊՐԵԼ ԱՅՍՕՐՎԱ ՕՐՈՎ` ՉՄՈՌԱՆԱԼՈՎ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Պատասխանելով Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի դատապարտման հնարավորությանն առնչվող հարցին, ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ այսօր երկրներին պետք է միավորվել, այլ ոչ թե անջատվել:

15 May 2003 • 17:57
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Բորիս Գռիզլովը Երեւան կժամանի Հայաստան Հանրապետական կուսակցության ղեկավարության հրավերով` որպես ՌԴ-ում կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար:

15 May 2003 • 17:55
ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ԿԽՄԿ երեւանյան ներկայացուցչության համաձայն, հայրենադարձվածը քաղաքացիական անձ է:

15 May 2003 • 17:39
ՋԱՎԱԽՔՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԻԿԵՏ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

Ջավախքի շրջանից հայ ուսանողները բողոքում են վրացական օրենսդրության մի շարք կետերի դեմ, որոնք խոչընդոտներ են առաջացնում խորհրդային անձնագրեր ունեցող քաղաքացիների համար:

15 May 2003 • 15:38
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԵՎՐՈԱՏԼԱՆՏՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

Հարավային Կովկասի երկրները բացառիկ նշանակություն ունեն Եվրոատլանտյան տարածքում անվտանգության ապահովման համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը, այսօր ելույթ ունենալով Հայստանի Ֆրանսիական համալսարանում:

15 May 2003 • 15:15
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԲՈՒԼՂԱՐԻԱ

Այդ հարցին անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստանում Բուլղարիայի գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Պավել Դիմիտրովի այսօր կայացած հանդիպման ընթացքում:

15 May 2003 • 15:14
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԱՐԺԵ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՆԱՏՕ-Ի ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Նրա խոսքերով, գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք արդեն զբաղվում են այդ հարցով, մասնավորապես, ԵԱՀԿ-ն, որը վերջին ժամանակներս «նոր մշակումներ» է ուսումնասիրում այդ հարցի առնչությամբ:

15 May 2003 • 14:42
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Զրուցակիցները նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

15 May 2003 • 14:41
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին` ընդգծելով կայանալիք ՀՀ խորհրդարանի ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացման կարեւորությունը:

15 May 2003 • 14:39
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՐ Է ՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի խոսքերով, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցությունը թույլ կտա Հյուսիսատլանտյան դաշինքին մեծ աջակցություն ցուցաբերել հանրապետությանը:

15 May 2003 • 00:00
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ, ՌՈւՍԱՍՏԱՆԻ Եւ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԵՄԱՐՇԻՑ

Միջազգային կազմակերպությունը բավականին կոշտ գնահատական է տվել Ադրբեջանի պրովոկացիոն դեմարշին, որն ուղղված էր ռազմագերիների եւ պատանդների փոխանակման հարցի շուրջ բանակցությունների վարկաբեկմանը: ՀԻշեցնենք, որ ապրիլի վերջին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների ցուցակը, որոնք, իբրեւ թե մասնակիցն են եղել ադրբեջանական ռազմագերիների խոշտանգումներին եւ սպանություններին: Այդ ցուցակում ներառված էր նաեւ պատանդներին փնտրելու միջազգային աշխատանքային խմբի ղարաբաղյան համակարգող Ալբերտ Ոսկանյանը:

14 May 2003 • 19:10
ԹՈՒՐՔԻԱՆ ՋԱՆՈՒՄ Է ԱՆԻՐԱԶԵԿ ՊԱՀԵԼ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Թուրքիայի ժողովրդական կրթության նախարարությունը պարտադրել է «Հայկական գաղափարների սնանկությունը» թեմայով խորհրդաժողովներ եւ շարադրությունների մրցույթներ կազմակերպել երկրի դպրոցներում:

14 May 2003 • 18:56
ԱՇՆԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերին նախատեսվում է լիբանանցի գործարարների այցը Հայաստան:

14 May 2003 • 17:48
ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԱԶՄՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ 50-150 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների նորմալացման եւ Թուրքիայի կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակման վերացման դեպքում ապրանքաշրջանառությունը կավելանա 3-4 անգամ:

14 May 2003 • 17:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԱՌԱՋԻԿԱ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

Վարդան Օսկանյանի խոսքերով, ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանում տեղ գտած գործընթացներից:

14 May 2003 • 17:15
ՆԱՏՈ-Ն ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԸ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ

Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի ուղերձում, որն այսօր ժամանում է Երեւան երկօրյա այցով:

14 May 2003 • 15:27
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Տվյալ հուշագիրը կապահովի միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտ շրջանակները առաջիկա 2,5 տարվա համար:

14 May 2003 • 15:27
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՀԱՐԳԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1916 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Մայիսի 19-ին` Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ կդրվեն 1916 թ. Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

14 May 2003 • 15:24
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի խոսքերով, տվյալ հատվածի վերականգնումն անհրաժեշտ է ողջ Անդրկովկասին:

14 May 2003 • 15:22
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀՐԱՎԵՐԻՆ

Այդ մասին հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ, ՄԽ նախկին համանախագահ Հյուգ Պերնեն` խոսելով մայիսի 18-22 նախանշված ԵԱՀԿ համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամկետների հետաձգման մասին:

14 May 2003 • 14:29
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿՌԱՍՆՈՅԱՐՍԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Մայիսի 15-ին Կրասնոյարսկում տեղի կունենա Ուրալից այն կողմ առաջին հայկական Սբ.Սարգիս եկեղեցու օծումը:

14 May 2003 • 00:00