AM
24 April 2003 • 15:24
ՄՈՆԹԵԲԵԼԼՈՅՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Ամերիկյան Մոնթեբելլո քաղաքում ավարտվել են 1915 թ. Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի վերականգնման աշխատանքները:

24 April 2003 • 15:18
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿՀԵՏԵՎԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՈՐԴ ՌԱՍՍԵԼ-ՋՈՆՍԹՈՆԸ

Ընդ որում, նա նշել է, որ եվրոպացի դիտորդների քննադատությունն ինքնանպատակ չէ, եւ Հայաստանն ինքը պետք է շահագրգիռ լինի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում:

24 April 2003 • 14:46
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԱՏՕ-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ԲԱՔՎԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանագիր են կնքել համագործակցության, բարեկամության եւ փոխադարձ անվտանգության մասին, որը նախատեսում է չձեռնարկել այնպիսի գործողություններ եւ քայլեր, որոնք կարող են ուղղված լինել միմյանց անվտանգության խաթարմանը, հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը:

24 April 2003 • 14:29
ԱՅՍՕՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

6 մետրանոց բրոնզե հուշարձանի պատվանդանին փորագրված է` «XX-րդ դարում իրականացված առաջին ցեղասպանության զոհ դարձած 1,5 մլն հայերի եւ երգահան Կոմիտասի հիշատակին»:

24 April 2003 • 14:22
ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Այսօր Պրահայի Սուրբ Լյուդմիլա կաթոլիկ եկեղեցում, ինչպես նաեւ չեխական Զնոյմո քաղաքում կմատուցվի պատարագ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի:

24 April 2003 • 14:22
ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թեւը նշել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ջահերվ երթ անցկացնելով Երեւանի կենտրոնական փողոցներով:

24 April 2003 • 14:21
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Ինչպես միշտ այդ օրը մարդկանց անվերջանալի հոսքը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հավերժ կրակը` իր հիշատակի տուրքը մատուցելու անցյալ դարասկզբի հրեշավոր հանցագործության 1,5 զոհերի հիշատակին:

23 April 2003 • 19:04
ԱՆՑՅԱԼ ԳԻՇԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ

Ըստ Ադրբեջանի սահմանադրության` պետության ղեկավարի անաշխատունակության դեպքում նրա պարտականությունները պետք է ստանձնի վարչապետը` մինչեւ նոր նախագահական ընտրությունների անցկացումը:

23 April 2003 • 18:55
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ

«Այժմ Հայաստանին անհրաժեշտ է վարել քաղաքականություն` որը հաշվի կառնի աշխարհում առկա նոր իրողությունները»,- նշել է պետության ղեկավարը:

23 April 2003 • 18:54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ

Հայաստանի պատվիրակությունը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կմասնակցի ապրիլի 27-28-ը Դուշանբեում կայանալիք Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանին` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից երկրների ղեկավարների մակարդակով:

23 April 2003 • 18:00
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԻՍՏ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ

Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Յան Ռեպայի հետ հանդիպման ընթացքում:

23 April 2003 • 17:48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԻ ԵՐԿՐՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

«Ընտրություններն` ըստ էության բաժանում են բնակչությունը երկու մասի` կողմ եւ դեմ, եւ դրանից հետո միշտ ինչ որ լարվածություն է ստեղծվում, որն անցնում է միայն որոշակի ժամանակահատվածում»,- հայտնել է Ռ. Քոչարյանը:

23 April 2003 • 17:24
23 April 2003 • 15:42
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանը մի երկիր է, որտեղ խախտվում են փախստականների, օտարերկրացիների, կրոնական փոքրամասնությունների եւ հայերի իրավունքները, նշվում է Ռասիզմի, կսենոֆոբիայի եւ հակասեմիտիզմի երեւույթների դեմ պայքարի Եվրախորհրդի հանձնաժողովի նախապատրաստած զեկույցում:

23 April 2003 • 14:24
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՉԻ ՎԵՐՍԿՍԻ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻՆՉԵՒ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀՈՒՆԻՍԸ

Հայաստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հետագայում կայանի վերագործարկման ժամկետները կախված կլինեն Հայաստանի էներգետիկ շուկայում տիրող իրավիճակից:

23 April 2003 • 14:17
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ՃԻՇՏ ՔԱՅԼ»

Վալթեր Շվիմերը հույս է հայտնել, որ հայ պատգամավորները որքան հնարավոր է արագ կհանեն վերջին սահմանափակումները «պատժի այդ անընդունելի միջոցի» լրիվ վերացման ճանապարհին:

23 April 2003 • 14:16
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ

Մեկնաբանելով Փարիզի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան բացելու մասին որոշումը, Դոմինիկ դե Վիլպենը հատարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող ազդել քաղաքային իշխանությունների որոշումների վրա:

23 April 2003 • 00:00
ՎԱՂ ԹԵ ՈւՇ ԹՈւՐՔԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԵՂԱՆՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր աշխարհի բոլոր հայերը նշում են 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունների տարելիցը: Անցել է արդեն 88 տարի այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը ձեռնարկեց Արեւմտյան Հայաստանի բնակչության ֆիզիկական բնաջնջման ծրագրի իրականացումը: Սակայն մինչ օրս միջազգային հանրությունը արժանի գնահատականը չի տվել մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործությանը` հայերի Ցեղասպանությանը: Այնուհանդերձ, տարեցտարի ավելի մոտենում ենք անհերքելի փաստի համընդհանուր ճանաչմանը:

22 April 2003 • 18:42
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ հանձնաժողովի համանախագահ Բրյուս Ջեկսոնին:

22 April 2003 • 18:22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների
կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

22 April 2003 • 18:21
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ ԵՐԿՐՈՒՄ

Դեմոկրատական կուսակցության քարտուղար Այդին Գուլիեւն ենթադրել է, որ չնայած նախորդ օրվա ճգնաժամին, Ալիեւը կրկին կառաջադրի իր թեկանծությունն առաջիկա նախագահական ընտրություններում:

22 April 2003 • 17:22
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ «ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏՔ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ

Հայոց ցեղասպանության 88-րդ տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը նշել է, որ Թուրքիան առաջվա նման ընդունակ է մարդկության դեմ նման հանցագործության:

22 April 2003 • 17:03
ԷՋՄԻԱԾԻՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՊԵՏԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ ՁԱԽՈՂԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

Այդ մասին հայտարարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավարը` մեկնաբանելով Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը, որ Հայ Առաքելական Եկեղեցին կարեւոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «բորբոքման» գործում:

22 April 2003 • 16:53
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ապրիլի 30-ին Թբիլիսիում նախատեսված է «Կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը:

22 April 2003 • 16:52
ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հարավային Կովկասի երկրներ տարածաշրջանային այցի շրջանակներում ապրիլի 29-ին Հայաստան կայցելի Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին:

22 April 2003 • 14:09
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԿԱՆ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ

«Բանտերի դիտարկումների հարցը չպետք է քաղաքականացնել, մինչդեր, երբեմն մենք ականատես ենք լինում հենց այդ իրավիճակին»,- հայտարարել է նա:

22 April 2003 • 13:56
ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԾԱՆՈԹԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Վաղը Հայաստան կժամանի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը` ծանոթանալու մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքին:

22 April 2003 • 13:55
ՆԱԽՈՐԴ ԳԻՇԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԳՏՆՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Այդ միջոցները ձեռնարկվել են երկրի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակի կտրուկ վատթարացման առնչությամբ:

22 April 2003 • 00:00