Վատիկանի Առաքյալների պալատում կայացած առանձնազրույցի ընթացքում, Հռոմի պապը իր հիացմունքն է հայտնել հայ ժողովրդով, որն արդեն 1700 տարի է ինչ պահպանում է իր նվիրվածությունը քրիստոնեությանը:
Մարտի 1-ից Հայաստանի Բողոքարկման դատարանը սկսել է փետրվարի 21 եւ 23-ի հանրահավաքների ժամանակ եւ դրանցից հետո խուլիգանության եւ այլ հակաիրավական գործողությունների համար վարչական կալանքի ենթարկված քաղաքացիների գործերի քննությունը:
Երեկոյան Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում նախատեսվում է հեռուստաբանավեճ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ:
Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն ընտրություններից միայն երկու օր առաջ հաստատեց երկրորդ փուլին մասնակցելու պատրաստակամության մասին: Ժողովրդական կուսակցության առաջնորդը հաշվի չառավ իր կողմնակիցների արմատական մասի կարծիքները, որոնք պնդում էին, թե իշխանության փոփոխությանն անհնար է հասնել օրինական ճանապարհով: Դեմիրճյանը ինքնաբացարկ չհայտարարեց եւ գնաց մինչեւ վերջ` հավատալով իր ուժերին եւ օրենքի հաղթանակմանը:
ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճշտել է, որ ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի ոչ թե ինքը, այլ դատարանը եւ հույս է հայտնել, որ դատարանի որոշման մասին Հայաստանի հասարակայնությունը կիմանա արդեն այսօր:
Ընկերության պաշտոնյաներից մեկը հաղորդել է, որ այս տարի ադրբեջանական նավթային հանքավայրերում աշխատող արտասահմանյան շատ ընկերություններ ստիպված կլինեն հրաժարվել իրենց պարտավորություններից` տնտեսական աննպատակահարմարության պատճառով:
Եթե մինչեւ ընդդիմության վաղվա հանրահավաքը, որը կայանալու է ժամը 16-ին, պատասխան չստացվի փետրվարի 19 նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների մասին հայտարարության վերաբերյալ, դա խթան կհանդիսանա համապատասխան քաղաքական որոշման կայացման համար, հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչը:
Ադրբեջանի ընդդիմության Համակարգող կենտրոնում ընդգրկված կուսակցություններն այսօր դիմել են երկրի Սահմանադրական դատարան` մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումների կապակցությամբ:
«Եվրախորհրդարանը գտնում է, որ Հարավային Կովկասում պետք է աճի Եվրամիության դերը», – նշել է Բենիլյուքսի երկրներում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին:
Երկրորդ փուլից առաջ լարվածությունը նվազեցնելու նպատակով, Յափ դե Հուփ Շեֆֆերը կոչ է արել ազատ արձակել պատասխանատվության ենթարկված այն անձանց, որոնք նախընտրական արշավի ընթացքում բռնության չեն դիմել:
Ինչպես հայտարարել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, տվյալ որոշումը պայմանավորված է նրանով, որ առաջին փուլը ընթացել է Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով եւ բազմաթիվ կեղծումներով:
«Դիտորդական առաքելությունը հույս է հայտնում, որ հայ ժողովուրդը կստանձնի դատավորի պատասխանատվությունը եւ նախագահ կընտրի»,-ասվում է հայտարարության մեջ:
Թաիլանդի ձեռներեցները մի շարք հանդիպումներ կունենան ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում, կհանդիպեն իրենց հայ գործընկերների հետ` պարզելու նպատակով երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները:
Նախարարի մամլո քարտուղարի խոսքերով, Բաքվի քարոզչական մեքենան շարունակում է զուր փորձեր ձեռնարկել` ապակայունացնելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ցանկալին ներկայացնելով որպես իրականություն:
Ադրբեջանի եւ ԱՄՆ նախագահների բանակցությունների ընթացքում Ջորջ Բուշն աջակցություն է հայտնել այդ հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված Մինսկի խմբի ջանքերին եւ Հեյդար Ալիեւին խորհուրդ է տվել շարունակել խնդրի խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ջանքերը:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը` Բաքու-Վաշինգտոն հեռուստակամուրջի շրջանակներում:
Միեւնույն ժամանակ, ՀՀ Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը հայտարարել է լրագրողներին, որ ՀԲ-ն մտադիր չէ վերանայել Հայաստանին օգնության հարցում իր մոտեցումները երկրի քաղաքական ղեկավարության փոփոխման դեպքում:
Խոսելով նախագահի մյուս թեկնածու Ստեփան Դեմիրճյանի մասին, ԻՄ-ի քարտուղար Հակոբ Յումուշադյանը նշել է, որ «նրա ներկայացուցիչների հետ հանդիպումը ցույց է տվել, որ այդ թեկնածուի մոտ բացակայում է կոլեկտիվիզմի զգացումը եւ միասնական ծրագիրը»:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանձնարարությամբ, ներկյումս տվյալ փաստաթուղթն ուսումնասիրվում է:
Ինչպես երեւում է, հակաիրաքյան կոալիցիայում Անկարայի մասնակցության ձեւերի մասին Թուրքիայի հետ երկխոսությունում Միացյալ նահանգներն անցնում են մտրակի միջոցին: Վաշինգտոնին հոգնեցրել է անընդհատ հարդուրժել գործընկերների` երկու աթոռին նստելու փորձերը: Թուրք առաջնորդներն Ամերիկայից անընդհատ պահանջում են նորանոր պայմանների կատարում, սակայն իրենց կողմից Հուսեյնի վարչակարգի դեմ ռազմական օպերացիային լիարժեք մասնակցության ոչ մի երաշխիք չեն տալիս: Պենտագոնն արդեն հայտարարել է ռազմական գործողություններին ամբողջապես պատրաստ լինելու մասին, սակայն պետդեպարտամենտում դեռեւս չգիտեն, թե որքանով կարող են հենվել գլխավոր ասիական գործընկերոջ վրա:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Իվանովն ու Սաֆար Աբիեւը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ:
Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայությանը ներկայացնող, Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) կոչ է արել Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին «գործել օրենքի եւ ժողովրդավարական կանոնների եւ ընթացակարգերի շրջանակներում»:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է փոխանցել 154 961 740 դրամ:
Այդ կապակցությամբ Բուշն իր ադրբեջանցի գործընկեր Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ խոստացել է համապատասխան հանձնարարականներ տալ ԱՄՆ Պետդեպարտամենտին:
Ինչպես հայտնել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական Պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, միջոցառմներին կմասնակցեն ավելի քան 20 ավստրիական ընկերությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի պատվիրակությունը պահանջում է, որպեսզի ադրբեջանցի խորհրդականները գրավոր ներողություն խնդրեն նախօրեին սկսված հանդիպման ընթացքում կոնֆլիկտի հրահրման համար:
Այդ երթին, որը կընթնանա Բարեկամության հրապարակից մինչեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կմասնակցեն Հայաստանի եւ Երեւանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:
Փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ վարչական պատասխանատվության են ենթարկվել Երեւանում ընդդիմադիր հանրահավաքների եւ երթերի134 մասնակից: