Անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Թուրքիայի կողմից նոր նախաձեռնությունների առկայությանը` Ալիեւն ասել է, որ «այժմ նոր նախաձեռնություններ չկան ոչ մեկից»:
Նրա խոսքերով` աղատազրկված հարյուրավոր մարդիկ չպետք է գտնվեին այնտեղ Մարդու իրավունքների Կոնվենցիայի համաձայն:
Հովհաննիսյանն արտահայտվեց օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրություններին Թերրի Դեւիսի ներկա գտնվելու նպատակահարմարության մասին:
Համաժողովի արդյունքում որոշում է ընդունվել տնտեսական տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության եւ տնտեսական կապերի զարգացման հեռանկարների ուսումնասիրության վերաբերյալ:
ՆԱՏՕ-ի հաջորդ նման զինավարժությունները տեղի կունենան մյուս տարվա ամռանը Հայաստանում:
Ինչպես իր հերթին Տալլինում նշել է Ռոբերտ Քոչարյանը, ներկայումս համանախագահները փորձում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը նույնպես դրական կարծիք է հայտնել նոր զեկուցողի մասին` անվանելով նրան հեղինակավոր եւ օբյեկտիվ մարդ, որն ընդունակ է «անաչառ զեկույց պատրաստել ղարաբաղյան հիմնախնդրի համակողմանի ուսումնասիրության հիման վրա»:
Նշվել է, որ Ադրբեջանը օգտագործել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն կեղծ թվեր ներկայացնելու համար:
Նրա խոսքերով, հակամարտության կարգավորումը բխում է Ռուսաստանի շահերից, որը 2000 թվականից սկսել է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Մոսկավայում ստորագրված փաստաթղթի համաձայն, նախատեսվում են Հայաստանի ձեռնարկություններին ալմաստային հումքի ամենամյա առաքումներ ոսկերչական մշակման նպատակով` 400-450 հազար կարատ ծավալով եւ տեխնիկական նպատակների համար` Յակուտիայից տարեկան 400-800 հազար կարատ ծավալով:
Գրիբկովի խոսքերով, համանախագահների որոշումը Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպելու վերաբերյալ, պայմանավորված է նրանով, որ նախագահների հետ նրանք վերջին անգամ հանդիպել են բավականին վաղուց եւ անհրաժեշտ է թարմացնել որոշ գաղափարներ:
Ինչպես ավելի վաղ ընդգծել էր ԵԱՀԿ նախագահը, նա մտադիր է հատուկ ուշադրություն հատկացնել այդ հարցին:
Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ծանոթացրել է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում առաջիկա ծրագրերի հետ:
Հանդիպման անցկացման նախաձեռնողը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են:
Մեկնաբանելով Եվրախորհրդի փորձագետների կողմից պատրաստված զեկույցը` Հարավային Կովկասի երկրներում փախստականների վիճակի մասին, Ի. Ալիեւը «տենդենցիոզ» է անվանել այն:
Համագումարը սերտորեն աշխատում է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, տարածաշրջանային զարգացման նախագծերին Հայաստանի մասնակցության դեմ ուղղված, Ադրբեջանի հակազդեցությունը նվազեցնելու նպատակով:
Տալլինում կկայանա նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի խմբի համանախագահների հետ:
Թերրի Դեվիսը, որը հայտնի եվրոպական քաղաքական գործիչ է, ինքն է ցանկություն հայտնել դառնալ Ղարաբաղի գծով զեկուցող:
Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը:
1993 թ սեպտեմբերին ղարաբաղյան պատերազմում մասնակցելու նպատակով Ադրբեջան էին ժամանել 1.5 հազար աֆղանական մոջահեդներ, նշում են ամերիկյան աղբյուրները:
Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի նախագահ Լիդի Պոլֆյերի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ ԵԽՆԿ-ն կարեւորում է համագործակցությունը Հարավային Կովկասում:
Դա չի նշանակում, նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, որ Հայաստանը պատրաստ է ետ կանգնել ազգային հիշողությունից կամ անտեսել պատմական անարդարությունը, որոնց հետեւանքով տառապել է:
Նշենք, որ նախօրեին Պոլֆյերիի ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերը միավորելու վերաբերյալ Սթրասբուրգում ունեցած ելույթից հետո, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչը ընկել է հերթական հիստերիայի մեջ:
Մասնավորապես, հայկական պատվիրակության անդամ Աշոտ Գալոյանը հայտարարել է, որ ֆինանսական ինստիտուտների երկարաժամկետ վարկային ծրագրերը վատ են վերահսկվում, անարդյունավետ են եւ միայն ավելացնում են Հայաստանի արտաքին պարտքը:
Հեյդար Ալիեւի «փարիզյան սկզբունքների» մասին «հայտնություններն» «իսկական դրամի» տեղ չընդունեցին ոչ միայն Երեւանում, այլեւ` Բաքվում: Ադրբեջանական առաջնորդի` հանրությանը համոզելու փորձերը, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր փոխանակել Մեղրին Լաչինով, Բաքվի քաղաքագետները եւ քաղաքական գործիչներն ընդունեցին ակնհայտ անվստահությամբ: Հայտնի կոնֆլիկտոլոգ, ոչ այքան էլ անհայտ Լեյլի Յունիսովայի ամուսին Արիֆ Յունիսովն, օրինակ, համոզված է, որ Ալիեւը ցանկալին որպես իրականություն է ներկայացնում: «Խոսելով Լաչինի եւ Մեղրիի միջանցքների հավասար լինելու մասին` Ալիեւն իրականում կեղծում է: Հայաստանը երբեք Ադրբեջանին չի տա մի տարածք, որտեղով անցնում է Իրանի հետ նրա սահմանն», -վստահեցնում է փորձագետը:
Վաղը Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կկայանան ՆԱՏՕ-Հայաստան բանակցություններ, նվիրված համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Իրականում «Ռանսաթ» ընկերությունը արտադրության մեջ է ներդրել մոտ 500 հազար դոլար, որոնք, հիմնականում, ուղղվել են հումքի գնմանը եւ մարքեթինգային ուսումնասիրություններին:
Այդ մասին հայատարարել է Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն` մեկնաբանելով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքները:
ԵԽԽՎ-ի նախագահ Պիտեր Շիդերը գնահատել է նման ցուցահանդեսի բացումը որպես եվրոպական մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի ներդրման եւս մեկ ապացույց:
Այդ մասին հայտնել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերով Գլխավոր կոմիսար Լլոյդ Դեյքինը: