Նիկոլայ Գրիբկովը նշել է, որ բանը ոչ թե գաղափարների քանակի մեջ է, այլ նրանում, թե պատրաստ են արդյոք կողմերը հաղթահարել իրենց անվստահությունն ու կասկածները, եւ բաց սրտով նստել բանակցությունների սեղանի շուրջ որեւէ պայմանավորվածությունների հասնելու համար:
Ադրբեջանի նման հայտարարությունները թելադրված են նրանով, որ ժամանակին Սթրասբուրգում տեղի էր ունեցել կոնֆերանս, որը բարձրացրել էր Հայաստանի հետ սահմանակից պետությունների տարածքներում հայկական պատմական հուշարձանների ավերման հարցը:
ՀՀ-ԵՄ համագործակցության Կոմիտեի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել TRASECA եւ INOGATE տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:
ԱՀՀ-ի նախագահ Ջոն Ջամյանի կարծիքով` «տվյալ օրինագիծը կարծես խրախուսանք լինի Թուրքիային հայոց ցեղասպանությունը չճանաչելու, մարդու իրավունքների խախտման եւ, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականության համար»:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն` հակաահաբեկչական կոալիցիային տարբեր պետությունների մասնակցության վերաբերյալ, որում բովանդակվում են ահաբեկչության դեմ պայքարում
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի դերերին վերաբերող տվյալներ:
Հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը 9:00-ից մինչեւ 17:00-ն արգելված է տրանսպորտի շարժումը Մառնեուլի (Վրաստան)-Շահումյան (Հայաստան) հատվաածում:
Նախատեսված են Իրանի նախարարի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ:
Դա կլինի փոխադարձ այց` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հունիսի կեսին Հռոմ կատարած աշխատանքային այցից հետո:
Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Գագիկ Մանուկյանը:
Քաղաքի հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը, ելույթ ունենալով պուրակի բացմանը, նշել է, որ Յակուտսկում բնակվում են մի քանի հարյուր հայեր, որոնք չնայած խիստ կլիմայի սիրել են երկրամասը եւ բնակվում են այստեղ արդեն 20 տարուց ի վեր:
«IFES» ամերիկյան կազմակերպության Եվրոպայի եւ Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրեն Սքոթ Լանսելը փաստորեն հերքել է պնդումները` Ադրբեջանի իշխանությունների հետ ընտրական նոր օրենսգրքի նախապատրաստման շուրջ «սեպարատ» բանակցությունների վարման մասին:
«ՀԲ ղեկավար տնօրենի այցը Հայաստան վկայում է Հայաստանի հանդեպ Համաշխարհային բանկի մեծ վստահության մասին»,- հայտարարել է Հայաստանում ՀԲ-ի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը:
Ծրագիրը գնահատվում է 16 մլն դոլար:
Տվյալ որոշումն ընդունվել է հայկական կողմի առաջարկությամբ, այն բանից հետո, երբ ադրբեջանական պատգամավորները կրկին բարձրացրել են հակահայկական հիստերիա:
Համատեղության կարգով Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Ժնեւում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:
Այդ մասին, ըստ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի արդյունքների, տեղեկացրել է հայկական պատվիրակության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հայաստանը ներկայացված է «Մետաքսե ուղի` միավորելով մշակույթները եւ ստեղծելով վստահություն» փառատոնին, որն այս օրերին տեղի է ունենում ԱՄՆ Կոնգրեսի շենքի առջեւ:
Անցյալ շաբաթ Հեյդար Ալիեւն Ադրբեջանում միապետական կարգ ստեղծելու սցենարի իրականացմանն ուղղված իրական քայլ կատարեց: Նա ստորագրեց Սահմանադրության ուղղումները հանրաքվեի դնելու մասին օրենքը, որոնք նախագահի հրաժարականի դեպքում նախատեսում են իշխանության անցումը վարչապետին: (Համաձայն գործող օրենքի` նախագահի լիազորությունների ժամանակավոր իրականացնողը պետք է լինի խորհրդարանի խոսնակը): Նկատի ունենալով Հեյդար Ալիեւի առողջական վիճակը` այս փոփոխությունը բավականին կարեւոր է դառնում: Այն իրավական մեխանիզմներ կապահովի իշխանությունը նախագահի որդուն` Իլհամ Ալիեւին փոխանցելու համար, որին եւ մեկնաբանները կանխատեսում են տեսնել վարչապետի պաշտոնում:
Նիստի մասնակիցները քննարկում են, մասնավորապես, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, մալարիայի կանխման, վտանգավոր ապրանքների բժշկական գնահատման հարցերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ փոխհարաբերությունները:
Ահաբեկիչները «մահվան դատավճիռ» են կայացրել 14 պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, ըստ նրանց, մեղավոր են 1999 թվականի հոկտեմբերին Թուրքիայի բանտերում կատարված իրադարձություններում, ինչի արդյունքում զոհվել են մեծ թվով բանտարկյալներ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շախսուվարյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը` այն մասին, թե իբր Վրաստանից դուրս բերված ռազմական տեխնիկան հանձնվում է հայկական կողմին:
Համաժողովի նպատակն է ` ներկայացնել Հարավային Կովկասի պետություններին` Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, Բալթիայի երեք պետությունների համագործակցության փորձը պաշտպանության բնագավառում:
Ձեռք է բերվել նաեւ Ուկրաինայի խորհրդարանի խոսնակի Հայաստան պատասխան պաշտոնական այց կատարելու պայմանավորվածություն:
Այդ մասին հայտարարել է Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի համակարրգող շտաբի պետ Իրակլի Բատկուաշվիլին:
Այդպիսի որոշում է ընդունել Սալգարեդայի քաղաքապետարանը, որը դեռեւս 2000 թվականին ճանաչել է հայերի ցեղասպանությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ կապ չի տեսնում այդ միջադեպերի եւ օրերս Ստամբուլում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ նախարարների հանդիպման միջեւ:
Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շախսուվարյանը, այդ տեխնիկան ընդամենը տեղակայվել է ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայում, որը գտնվում է Գյումրի քաղաքում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նիստն ավարտված է: Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները, վերջապես, Ղարաբաղի հարցերով զեկուցող նշանակեցին, որը դարձավ ԵԽԽՎ-ի սոցիալիստական ֆրակցիայի առաջնորդ, բրիտանական պատվիրակության ղեկավար Թերրի Դեվիսը: Զեկուցողի նշանակումն անցավ առանց արտառոց դեպքերի, որը չի կարելի ասել փախստականների հետ կապված իրավիճակի զեկույցի լսումների եւ Ադրբեջանի մասին զեկուցողի ելույթի հետեւանքների մասին: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները, դժգոհ մնալով զեկույցի բովանդակությունից եւ ելույթից, մինչ այդ երբեւէ տեղի չունեցած սկանդալ բարձրացրին: Բանն հասավ նրան, որ ադրբեջանական պատվիրակությունը դիմեց ԵԽԽՎ-ի նախագահ Պիտեր Շիդերին Ադրբեջանի գծով զեկուցող, Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, շվեյցարական պատգամավոր Անդրեաս րոսսի դեմ բողոքով, որը մեղադրվեց ադրբեջանաֆոբիայի մեջ: Աննախադեպ իրադրություն է: Եվրախորհրդի պատմության մեջ առաջին անգամ ոչ թե զեկուցողն է մեղադրանքներ ներկայացնում իր պարտականությունները չկատարած երկրին, այլ ընդհակառակը` պարտականությունների իրականացումը ձախողած երկիրը` զեկուցողին:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» հայկական թերթը, անհայտ անձինք եկեղեցում ջարդուփշուր են արել ապակիները, պոկել են եկեղեցական զանգի պարանը:
Միեւնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ «կգա ժամանակը, եւ հայերը տնտեսական խնդիրների պատճառով ստիպված կլինեն համաձայնվել ղարաբաղյան հիմնախնդրի ցանկացած լուծման հետ»: