Վերջերս տեղի ունեցած միասնական մամլո ասուլիսում հայկական 13 օպոզիցիոն կուսակցությունների առաջնորդներն հայտարարեցին, որ 13 թիվը նրանց դուր չի գալիս, եւ որ շատ շուտով օպոզիցիոն բլոկի թիվը կավելանա: Ադրբեջանի նախագահին այդ գաղափարը, կարծես թե, դուր եկավ: Տասնչորսերորդը որոշեց դառնալ հենց ինքը: Եվ չնայած հայկական օպոզիցիան Հեյդար Ալիեւից օգնություն չէր խնդրել, նա մի քայլ արեց, որը կարելի է գնահատել որպես, այսպես կոչված, տակտիկական միության ստեղծման հայտ` հիմնված Ռոբերտ Քոչարյանի անձի հանդեպ ընդհանուր անբարյացկամության վրա: Իսկ այլ կերպ, ինչպե՞ս կարելի է ընկալել հայկական օպոզիցիային նետված ադրբեջանական նախագահի փոխանցումը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ը մտադիր չեն Վրաստանում իրականացվող «Վարժեցրու եւ զինի» ծրագրի նման դասընթացներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների համար:
Ըստ ԼՂՀ նախագահի, պաշտոնական Բաքվի քաղաքականությունը սխալ է, քանի որ այնտեղ հաշվի չի առնվում այն փաստը, որ Ղարաբաղի ժողովուրդն ունի սկզբունքներ, որոնցից նա երբեւէ չի հրաժարվի, քանզի դրանք սուրբ են յուրաքանչյուր ղարաբաղցու համար:
Այդ մասին հայտնել է ԼՂՀ նախագահին կից տեղեկատվական ծառայության պետ Ալեքսանդր Գրիգորյանը` մեկնաբանելով Պետդեպարտամենտի ներկայացուցչի վերոհիշյալ հայտարարությունը, որն արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինայի եւ ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Նաիրա Մելքումյանի Վաշինգտոնում կայացած հանդիպման առնչությամբ:
Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ տնտեսության նախարար Վարդան Խաչատրյանը:
Վերջին ժամանակներս ՀՀ Մաքսային կոմիտեին հաջողվել է կանխարգելել առանց ակցիզի ծխախոտի անլեգալ ներմուծման 12 դեպք:
Նրա խոսքերով` ներկա դրությամբ ֆրանսիական եւ հայկական 30 քաղաքների միջեւ ստորագրված են «Բարեկամության եւ համագործակցության» պայմանագրեր, որոնք տալիս են նրանց քույր-քաղաքների կարգավիճակ:
Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Մամլո քարտուղարի խոսքերով, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը դեռեւս չի նախատեսում կազմակերպել հայկական եւ ադրբեջանական կողմերի նոր հանդիպում:
Այդ մասին հայտարարվել է Երեւանում տեղի ունեցած Հայաստան- Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի 4-րդ նիստում:
Չի բացառվոմ, որ քննարկվի նաեւ Հայոց ցեղասպանության հարցը:
Իրաքի կառավարական պատվիրակության Երեւան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, ենթադրվում է ստորագրել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանագիր:
Այդ մասին Բաքվի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը:
Որպես տարածաշրջանային կայունության կարեւոր գործոն, նշվել է տարածաշրջանային համագործակցության զարգացումը, անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացումը:
Հայաստանի ղեկավարը սկզբից կայցելի Վիլնյուս, որտեղ բանակցություններ կվարի Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ:
Ինչպես հայտնել է Հայրենական արտադրողների միության նախագահ Մեխակ Սաֆարյանը, ինքնաթիռի գծագրերը արդեն հանձնվել են «Էլեկտրասարքավորում» հայկական գործարանին` ծանոթության եւ ձեռնարկությունում քիմիական բակերի արտադրության կազմակերպման համար, եւ «Հայէլեկտրոմաշ» գործարանին, որտեղ նախատեսվում է արտադրել ինքնաթիռների ֆյուզելյաժների մասեր:
Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում , երկրի կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ տվյալ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ:
Գլխավոր դատախազության մամլո ծառայության լրատվության համաձայն, յոթանասունամյա Վլադիմիր Նազարյանը երկտող է թողել, որտեղ ասվում է.«Ես հայտնաբերել եմ, որ այլեւս ունակ չեմ ստեղծագործաբար մտածել: Իմ մահվան մեջ մեղավորներ չկան, եւ չկա ոչ մի քաղաքական աստառ»:
Այդ մասին Երեւանում հայտնել է հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
Անկարայում կայացած հանդիպումների ժամանակ նախագծի մասնակից-երկրների լրագրողական շրջանակների ներկայացուցիչները քննարկել են մի շարք հիմնահարցեր` ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Հրապարակի հիմնադրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արգենտինայում Հայաստանի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ Վիլյա Կառլոս Պազ քաղաքի քաղաքապետ Գուստավո Դելասմաժորեն:
Երկրի ղեկավարության, մասնավորապես, Իրաքի խորհրդարանի նախագահ Սադուն Համադիի, փոխվարչապետ Թարիք Ազիզի եւ կառավարության անդամների հետ հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների վերաբերյալ:
Նրա խոսքերով, «Ռուսաստանի հետ սերտ կապեր պահպանելու հետ մեկտեղ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները իր անվատնգության ապահովման համար»:
Նախարարի խոսքերով, դա առաջին հերթին կապված է մեծ ծախսերի հետ, որոնք այժմ անհնարին են հանրապետության համար:
Իր երկօրյա այցի ընթացքում իրանցի դիվանագետը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որոշ այլ միջազգային հիմնախնդիրներ:
Ինչպես նշել է Ղարաբաղում ականզերծման ծրագրի համակարգող Շեյն Պրիչարդը, ԼՂՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ տեղի բնակչության ակտիվ աջակցությամբ, հանրապետության տարածքում վնասազերծվել է 37 հազար չպայթած ռազմամթերք:
Հովհաննիսյանի խոսքերով, տնտեսական համագործակցությունը նախադրյալ է ստեղծում տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար, այնինչ «Ադրբեջանը դեմարկացիոն գծեր է ստեղծում եւ հետաձգում է ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումը»:
«Ես հիանում եմ հայ ժողովրդով, որը այսօր էլ շարունակում է ստեղծել ճարտարապետության գլուխ-գործոցներ»,- ասել է ռուսաստանյան պատգամավորը:
Դրանք ընդգրկում են ընդհանուր առմամբ 150 միլիոն փաստաթուղթ` ռազմական հաղորդագրությունների, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական թղթակցությունների տեսքով, որոնցից ամենահինը թվագրվում է 1300 թվականով:
Ղարաբաղյան հիմնահարցը չի լինի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Իսմաիլ Ջեմի առաջիկա հանդիպման առանցքային թեման: