Հուլիսի 9-ին Վալտեր Շվիմմերը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում եւ խորհրդարանում, ինչպես նաեւ ելույթ կունենա Երեւանի Պետհամալսարանում:
Պատրաստվում է նկարահանման ռեժիսոր Դոն Ասկարյանի նոր ֆիլմը, որը կոչվում է «Արարատը հարյուր կողմերից»:
Այդ մասին հաղորդել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի խաղաղարար գործունեության վարչության խորհրդատու Միխաիլ Շալիմոն:
Ուղղման վերացումը կազատի հայ արտահանողներին բարձր հարկային սակագներից, ինչը Հայաստանի արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքը կդարձնի ավելի մրցունակ:
Հայաստանում Բելառուսի գործերում ժամանակավոր հավատարմատար Վալերի Սիսոեւի խոսքերով` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունիսի 6-7-ը Բելոռուս կատարած պաշտոնական այցից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները մտելեն զարգացման նոր փուլ:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեռեւս չի որոշակիացրել իր Թբիլիսի մեկնելու հարցը` «Կրոնը Կովկասուոմ.համագործակցություն հանուն խաղաղության» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով, որը կկայանա հուլիսի 16-18-ը:
ԱՄՆ Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի ներկայացուցիչ Թոմաս Բարրիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Էթիբար Մամեդովը խոսել է ընտրական օրենսգրքի նախագծի փորձաքննության վերաբերյալ ԵԱՀԿ Բաքվի եւ Վարշավայի գրասենյակների հակասական հայտարարությունների մասին եւ մատնանշել է, որ նման անճշտությունները խարխլում են Ադրբեջանի բնակչության վստահությունը միջազգային կազմակերպությունների հանդեպ եւ լուրջ հարված են հասցնում ժողովրդավարական գործընթացին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Երեւանում Շենգման Ժանգը, ՀԲ-ն պատրաստ է ընդլայնել աջակցությունը Հայաստանին մի շարք ծրագրերի ուղղությամբ:
Հայաստանի զինված ուժերի խաղաղարար ստորաբաժանումների զարգացման հեռանկարներն են քննարկել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը եւ Պենտագոնի տնօրենի տեղակալ, գլխավոր մենեջեր գեներալ-մայոր Լարի Սմիթը:
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հերթական նիստը կընթանա Թուրքիայում սկսված հակահայկական լայնածավալ արշավի մթնոլորտում: Ակնհայտ է, որ այս անգամ գործ ունենք ոչ թե պարզապես հայատյացության դրսեւորման, այլ` ամենիսկական ահաբեկչության հետ: Վերջին շաբաթների իրադարձություններն առավել վրդովվեցնող են, եթե նկատի ունենանք, որ պաշտոնական Անկարան շարունակում է Եվրոպային վստահեցնել ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք պաշտպանվածության մեջ:
Նա կհանդիպի Հայաստանի ղեկավարության, հայ խորհրդարանականների հետ, ելույթ կունենա Երեւանի Պետհամալսարանի ուսանողների առջեւ:
Այդ մասին հայտարարել է ՄԱՀ-ի առաքելության նորանշանակ ղեկավար Էնրիկե Ջիլբարթը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում` ընդգծելով, որ «ՄԱՀ-ը իր խորհուրդներով կօգնի Հայաստանին հաղթահարել անցումային փուլի դժվարությունները»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը ընդգծել է, որ «անջատողական կառույցների հետ պայքարում» համագործակցության այլ ուղիների բացակայության պատճառով, «մենք աջակցում ենք միմյանց քաղաքական առումով, պաշտպանում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը»:
Բուդապեշտի ցուցահանդեսում ներկայացված են` 174 ցուցանմուշներ, որոնք պատմում են Հայկական բարձրավանդակում քաղաքակրթության ծագման մասին, ինչպես նաեւ հունգարացիների եւ հայերի հարաբերությունների պատմական ժամանակագրությունը:
«Արարատ» կինոնկարի ստեղծումը, որը պատմում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, բացասական ռեակցիա էր առաջացրել թուրքական իշխանությունների մոտ, որոնք մի շարք միջոցներ էին ձեռնարկել թույլ չտալու համար, որ ֆիլմը դուրս գա մեծ էկրան:
Մինչեւ 16 տարեկան եւ 60-ն անց մարդիկ ընդհանրապես ազատված են տուրքերի գանձումից:
ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցի համաձայն, արտադրության աճը ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին կազմել է 11,2 տոկոս 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Ինչպես հաղորդել է այդ հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ինքը հանդես կգա ի օգուտ հանձնաժողովի գործունեության վերսկսման, որը, ինչպես հայտնի է, դադարեցրել էր իր գործունեությունը անցյալ տարվա դեկտեմբերին, այն բանից հետո, երբ թուրքական կողմը միակողմանի կարգով դիմել էր միջազգային ատյաններին` պահանջելով չքննարկել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը:
Բրիտանական դիվանագետը ձեռնպահ է մնացել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի որեւէ գնահատականից մինչեւ Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ այցելելը:
Հուլիսի 8-ին Վաշինգտոնում կկայանա Ամերիկյան գյուղատնտեսական մրցանակի շնորհումը Մարքեթինգի աջակցման հայկական նախագծին (USDA MAP):
«Հայկական հետքի» փնտրտունքները Բաքվի քաղաքական գործիչներին, ակնհայտ է, վերջնական զառանցանքների հանգեցրին: Միլի մեջլիսի պատգամավորները ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանից վերադարձած ադրբեջանական դիվանագիտների լուրջ պարտության համար բավականին յուրահատուկ բացատրություն են գտել: Պարզվում է, որ պաշտոնական Բաքվի ստանձնած պարտականությունների իրականացման հանդեպ Եվրոպայի խորհրդի սկզբունքային դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Ադրբեջանի մասին զեկուցող Անդրեաս րոսսը ժամանակին ԵԽԽՎ-ի քաղկոմիտեի նախկին ղեկավար, շվեյցարական պատգամավոր Վիկտոր Ռուֆֆի օգնականն է եղել, որն էլ, իբրեւ թե, հայկական արմատներ ունի: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները, երեկ ելույթ ունենալով իրենց երկրի խորհրդարանի նստաշրջանում, հենց «հայերի նենգություններով» փորձեցին արդարացնել իրենց առաքելության ձախողումը:
Օրերս Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպության անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների համաժողովում ընդունված բանաձեւը «Ադրբեջանական Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի ճանաչման մասին» որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, հայնտե լէ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը:
Եվրոպայի Խորհրդի հետ ընդհարումներից խուսափելու լավագույն միջոցը, դա այդ կազմակերպության առեջւ ստանձնած պարտավորությունների կատարումն է, գտնում են ադրբեջանական իրավապաշտպանները:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը եւ ԱՊՀ հումանիտար համագործակցության եւ բնապահպանական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Մարկ Դանզոնը:
«Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությունը նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանի հասցեին, որտեղ երախտագիտություն է հայտնվում, վերջերս նրա ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԼՂՀ դիրքորոշումը հանգամանալից ներկայացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող հիմնահարցեր:
Մոտ ժամանակներս սպասվում է նոր հուշագրի ստորագրում ԵՄ-ի կողմից 2002 թվականին Հայաստանին դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ:
Նախագահ Ալիեւի հայտարարությունները «փարիզյան սկզբունքների» վերաբերյալ չեն ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահենրի երկխոսության անցկացման մտադրության վրա: