Կկայանա Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցը Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգի հետ:
Ընդ որում Հայաստանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը, հավանորեն, արագ լուծում չի ստանա:
Թուրքական աղբյուրների համաձայն, «տապանում» կգործեն թանգարան, ռեստորան, կոնֆերանսների դահլիճ եւ խանութ:
Հաղորդակցության ուղիների շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից էապես սահմանափակում է Հայաստանի տնտեսական եւ տրանսպորտային ներուժը:
Երկրի խորհրդարանի կողմից ընդունված` օրենքի համաձայն արգելվում է 20 աստիճանից բարձր թնդության ոգելից բոլոր խմիչքների գովազդը` բացառությամբ կոնյակի:
Եթե դիվանագիտական ջանքերը դրական արդյունքներ չտան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Ադրբեջանի զինված ուժերը ցանկացած րոպեին պատրաստ են կատարել գլխավոր հրամանատարի հրամանը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:
Օսկանյանը նշել է, որ անցյալ տարվա ընթացքում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ զգալի փոփոխություններ է կրել:
Երեկ Հայաստանի նախկին նախագահի մամլո քարտուղարը արել է սենսացիոն հայտարարություն: Նրա խոսքերով, Լեւոն Տեր-Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, իր թեկնածությունը կառաջադրի 2003 թվ.-ի նախագահական ընտրություններում: Մամլո քարտուղարը նաեւ նշել է, որ ոչինչ նոր նա չի ասել, քանի որ մեծ քաղաքականություն վերադառնալու իր պատրաստակամության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս հայտարարել էր մարտի վերջին «21-րդ դար» կուսակցության համագումարին: Հատկանշական է, որ երկուսուկես ամիս առաջ Զուրաբյանը, մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի արտահայտած անհստակ մտքերը, նշել էր, որ «էքս-նախագահի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը մամուլի եւ հակառակորդների հորինվածքներն են»: Այդ ժամանակ նա նաեւ հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը տարված է գիտությամբ եւ մտադրություններ չունի երրորդ անգամ զբաղեցնել նախագահական պաշտոնը:
Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Օսկանյանը նշել է, որ պետք չէ առանձնապես պատրանքներ տածել հայ-թուրքական հարաբերությունների կտրուկ լավացման կապակցությամբ:
Նրա խոսքերով` «ԱրմենՏել» ընկերությունը, ի դեմս հունական OTE ֆիրմայի, պայմանագրեր է կնքել արտասահմանյան հեռախոսային օպերատորների հետ, որոնց համաձայն միջազգային հեռախոսազրույցների համար վճարումները, ինչը կազմում է ընկերության շահույթի հիմնական մասը, անմիջապես գնում են OTE` շրջանցելով «ԱրմենՏել» ընկերությունը, հարկային ծառայությունները եւ համապատասխանաբար Հայաստանի բյուջեն:
Նրա խոսքերով` բանակցային գործընթացին մասնակցելու Թուրքիայի ձգտումը պետք է ապացուցվի այդ երկրի պատրաստակամությամբ` հրաժարվել ճնշում գործադրել բանակցող կողմերից մեկի վրա մյուսի ինքնասիրությունը բավարարելու համար:
Խոսելով Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի եռակողմ երկխոսության շարունակման հնարավորության մասին` Իսմայիլ Ջեմը նշել է, որ Ռեյկյավիկում կայացած հանդիպման ընթացքում անց է կացվել մտքերի օգտակար փոխանակում, որը կարող է շարունակվել ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ ֆորմատով:
Նրա խոսքերով` չնայած տարածաշրջանի երկրների ընդհանուր տնտեսական շահերին, տարբեր քաղաքական ուժեր եւ ուղղվածություններ բերում են խորը տարաձայնությունների:
Անհանգստությունը, մասնավորապես, պայմանավորված է նրանով, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Վաշինգտոնը մեծ քանակությամբ զենք է հանձնել այն երկրներին, որոնք հատուկ ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքների պաշտպանմանը եւ որտեղ կանոնավոր խախտվում են մարդու իրավունքները:
Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ հետագա առաջընթացը:
Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ավարտին:
Թուրքական լրատվական աղբյուրների համաձայն, փակ հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
«Խոշոր եվրոպական կառույցների հետ համագործակցությունը` կայունության եւ զարգացման երաշխիք է այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
Հայաստանի եւ Լիտվայի նախագահները գերադասեցին չտարածվել ստորագրված փաստաթղթի մանրամասների առումով:
Վրաստանում ավարտին է մոտենում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթացը: Մայիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունները հատկանշվեցին բավականին տարօրինակ մի առանձնահատկությամբ` նախընտրական պայքարում ընտրական արշավի առաջնորդների դեմ օգտագործվող զենքը դարձան հայկական ծագումնաբանության մեղադրանքները: Ինչպես եւ սպասվում էր, ընտրություններում հաջողության հասան երկու արմատական օպոզիցիոն ուժեր` «Ժողովրդական շարժում- Ժողովրդավարական ֆրոնտ», որը ղեկավարում է Արդարադատության նախկին նախարար Միխայիլ Սահակաշվիլին, եւ խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիի թիմը, որն ընտրություններին մասնակցում էր պահպանողական կուսակցության դրոշի ներքո: Այս երկու անձերին միավորում է ոչ միայն Էդուարդ Շեւերդնաձեի անձի չընդունելը, այլեւ` ծագումը. եթե հավատանք թբիլիսյան ԶԼՄ-ներին, նրանք երկուսն էլ ունեն հայկական արմատներ:
Նրա խոսքերով` շատ թուրք պատգամավորներ գտնում են, որ հայ-թուրքական տնտեսական համագործակցության զարգացումը շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար:
ՀՀ վարչապետն ու Իտալիայի դեսպանն այսօր ստորագրել են համաձայնագիր ներդրումների վերաբերյալ:
Նրա խոսքերով` պաշտոնական Թբիլիսիի ցանկացած գործողություններ կհարմարեցվեն հարեւան պետությունների շահերին, եւ Վրաստանը երբեք չի ընդունի Հայաստանին վնասող արտաքին քաղաքական որոշումներ:
Այսօր սկսվում է Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Լիտվա:
Հանդիպումը կկայանա Հայաստանի նախագահի հունիսի 27-28-ին Էստոնիա կատարելիք այցի ընթացքում:
Այդ մասին հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Արմեն Դարբինյանը:
Շերմանը նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պայմաններում նախընտրելի էր նավթատարի անցկացումը Ռուսաստանի տարածքով:
Նախօրեին հայկական պատվիրակությունը մեկնել է Սթրասբուրգ համաժողովի աշխատանքին մասնակցելու համար, որը կկայանա հունիսի 24-28-ին:
Վեցօրյա այցի ընթացքում Գարեգին Երկրորդը կհանդիպի Բուլղարիայի պետական եւ հոգեւոր ղեկավարների, ինչպես նաեւ այդ երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատվիրակությունը նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ այսօր մեկնեց Ստամբուլ` Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական վեհաժողովին մասնակցելու համար: