AM
29 November 2001 • 19:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՎԱՂԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿՃԱՆԱՉՎԻ

Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի խոսքերով` կառավարությունը դեռեւս չի սկսել բաշխիչ ցանցերը հավատարմագրային կառավարման փոխանցելու հնարավորության մասին բանակցությունները:

29 November 2001 • 19:48
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՈՐԴՈՒ ԴԵՄ, ԻԲՐ, ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջաանի հատուկ ծառայությունները հաղորդագրություն են տարածել այն մասին, որ Բաքվում, իբր, կանխվել է երկրի նախագահի որդի Իլհամ Ալիեւի դեմ ուղղված մահափորձը:

29 November 2001 • 18:59
ԱՅՍՕՐ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ, ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ ՈՒ ՍՈՒԽՈՒՄԻ

Կարճատեւ այցի ընթացքում դիվանագետը մտադիր է Վրաստանի ղեկավարության հետ քննարկել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը եւ ծանոթանալ պաշտոնական Թբիլիսիի մոտեցումներին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը:

29 November 2001 • 18:58
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ Է ԼԻՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Միջազգային Արժութային Հիմնադրամը Թուրքիային կտրամադրի երեք միլիոն դոլարի վարկ երեք տարի ժամկետով:

29 November 2001 • 18:56
«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔ ԵՆ»

Հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության նախարարության մամալո ծառայության քարտուղար Արմենակ Մանուկյանը:

29 November 2001 • 18:55
ԱԼԻԵՎԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՄՍԿՎԱՅԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ, ՈՐ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ ԿՐԵՄԼԸ ՉԴԱԴԱՐԵՑՆԻ ՃՆՇԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Մեկնաբանելով Հեյդար Ալիեւի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժովին մասնակցելու նպատակով Մոսկվա կատարած այցը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի վարիչ Ռուստամ Մամեդովը հայտարարել է, որ «Ադրբեջանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում առկա են լուրջ
պրոբլեմներ»:

29 November 2001 • 18:53
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ԿԲԱՐՁԱՑՎԻ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԵՆՑ ՈՐ ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹ ԼԻՆԻ

Հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրադրությունը` այժմ նպատակահարմար է բարձրացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցը: Այս մասին հայտարարել է Ռամկավար-ազատական կուսակցության վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը:

28 November 2001 • 18:25
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է 75 ՏԱՐԻ

90-ական թվականների կեսերին հանրապետությունում դիտվում էր կյանքի միջին տեւողության անկում, սակայն, սկսած 1999 թվականից նկատվում է հակառակ գործընթաց:

28 November 2001 • 18:24
ԺՈՂՈՎՐԴԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ

Կուսակցությունը գրանցվել է մեկուկես ամիս առաջ: Նրա հիմնադիրներն են Ժողովրդական կուսակցության նախկին ղեկավարները, որոնք լքեցին կուսակցության շարքերը նրա այժմյան ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ տարաձայնությունների պատճառով:

28 November 2001 • 16:54
ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԲԱՆԱԿՑՈՒՑՅՈՒՆՆԵՐԸ

Ավելի ուշ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կմիանա Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը:

28 November 2001 • 16:54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ կայացած մամլո ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ Հայստանի ղեկավարությունը ողջունում է Հեյդար Ալիեւի հայտարարությունը հաջորդ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:

28 November 2001 • 16:53
ԼՂՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

ԼՂՀ բնակչության բնական աճը նշված ժամանակահատվածում կազմել է 937 մարդ, ինչը 27,3 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշը:

28 November 2001 • 16:52
ՎԻԼԱՅԱԹ ԳՈՒԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ

Մեկնաբանելով հայաստանյան որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները այդ բանակցությունների անիմաստ լինելու վերաբերյալ` Գուլիեւը գնահատել է դրանք որպես «չափազանց սխալ դիրքորոշում»:

28 November 2001 • 16:51
ԲԱՔՈՒՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԹՈՒԼԱՑՆԵՆ ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ

Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Հասիմ Մոլազացեն, որը ներկայացնում է այդ երկրի խորհրդարանը ԵԽԽՎ-ում, Բաքվի թերթերից մեկին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Ամերիկայի հիմնական հայկական լոբբիստական կառույցներում նախանշվող տարաձայնությունները ձեռնտու են Ադրբեջանի համար:

28 November 2001 • 16:51
ԱԴՐԴԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ԲԱՔՎԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

Անդրադառնալով դեկտեմբերի 3-ից 4-ը կայանալիք ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին` Գուլիեւը ասել է, որ չի սպասում որեւէ արմատական փոփոխություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

27 November 2001 • 19:28
27 November 2001 • 19:22
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Ոլորտի ֆինանսավորման ավելացման հաշվին պլանավորված է 20 տոկոսով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը:

27 November 2001 • 19:21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԻ «ԿՈՎԿԱՍ» ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Պոտի-նավահանգիստ «Կովկաս» ջրային ուղու շահագործումը թույլ կտա կրճատել Ռուսաստանից Հայաստան բեռների տեղափոխման արժեքը` միջինում 30 տոկոսով:

27 November 2001 • 19:19
27 November 2001 • 19:18
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր` կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վասիլի Ղազարյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակման մասին:

27 November 2001 • 19:18
ՄԻԼԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ

«Այդ ընտրությունները չեն համապատասխանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման միջազգային ստանդարտներին»,- ասվում է ամերիկյան դեսպանատան հայտարարությունում:

27 November 2001 • 19:08
27 November 2001 • 18:10
26 November 2001 • 18:09
«ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԺՎԱՐ ԹԵ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»,- գտնում է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը

Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս տարածաշրջան կատարած այցը չի ունեցել զգալի արդյունքներ:

26 November 2001 • 18:08
ԲԱՔՎՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՏ ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

Բաքվի «քաղաքագետ» Ռովշան Նովրուզօղլուն հրապարակել է նոր «աշխատություն», որը կոչված է ապացուցել, որ հայերը Ուսամա բեն Լադենին օգնել են միջուկային զենք ստանալ:

26 November 2001 • 18:08
26 November 2001 • 18:07
ՍՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ

Անցյալ շաբաթ Անկարան մեղադրել է Աթենքին սադրիչ գործողություններում: Թուրքական աղբյուրները պնդում են, որ հունական ՌՕՈՒ-ի կործանիչը ներխուժելով Թուրքիայի օդային տարածք` կատարել է սադրիչ զորաշարժ:

26 November 2001 • 18:05
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՍՈՑԻԱՏԻՎ ԱՆԴԱՄ

Բրյուսելում կայացած Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հանձնաժողովի նիստում Հայաստանի ղեկավարությանն ուղղվել է հրավերք` դառնալ Եվրախորհրդարանի ասոցիատիվ անդամ:

26 November 2001 • 18:04
ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Ադրբեջանը մտադիր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցը մտցնել դեկտեմբերի 4-ին նախատեսված Սեւծովյան Տնտեսական Գործակցության 18-րդ նիստի օրակարգում:

23 November 2001 • 19:33
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՆ

Թուրքական կողմը ներկայացնող 4 անդամներին միացել է եւս երկուսը: Դա Ամերիկյան թուրքերի ասոցիացիայի համագումարի ու Ամերիկայի թուրքական կազմակերպությունների ֆեդերացիայի ղեկավարներն են: