AM
05 March 2003 • 16:20
ԺԱՄԸ 13-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 628 ՀԱԶԱՐ 203 ԸՆՏՐՈՂ

ԿԸՀ-ն բավականին մեծ թվով հայտեր եւ բողոքներ է ստացել, որոնք առնչվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններին:

05 March 2003 • 15:55
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՀՈՒՅՍ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԱՍՏԱՏՎԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Ամեն դեպքում, բնակչության ակտիվությունն օգնում է ակնկալել երկրում օրինական իշխանության հաստատում, ընդգծել է Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդը:

05 March 2003 • 14:09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԵԼ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Յու. Յարովը հաղորդել է նաեւ, որ լուրեր են տարածվում, որոնք չեն հաստատվում ոչ մի դիտորդի կամ վստահված անձի կողմից, այդ թվում նաեւ Ս.Դեմիրճյանի:

05 March 2003 • 14:08
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԷԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐՈՎ

Ինչպես քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարել է Գ.Հարությունյանը, «այս անգամ ընտրական հանձնաժողովի անդամները ավելի զգոն էին, քան առաջին փուլում»:

05 March 2003 • 13:15
ԼՈՐԴ ՌԱՍՍԵԼ-ՋՈՆՍԹՈՆԸ ԱՅՍՕՐ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՎ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐ

Նա ընդգծել է, որ առայժմ լուրջ խախտումներ չեն գրանցվել:

05 March 2003 • 12:58
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Սակայն, ինչպես նա այսօր հայտարարել է լրագրողներին, «էականն այստեղ այն է, թե ինչպիսին կլինի ընտրությունների իրական պատկերը եւ որքանով անաչառ կլինի ընդդիմության դժգոհությունը»:

05 March 2003 • 12:52
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԱՐԴԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ է ՈՐՊԵՍ «ԱՆԱՐԴԱՐ»

Միեւնույն ժամանակ Ս.Դեմիրճյանը համոզվածություն է հայտնել իր հաղթանակում «քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում»:

05 March 2003 • 12:30
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ «ԵՐԳԵՐԸ» ԲՈՂՈՔԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՆ»

Այդպես է մեկնաբանել այսօր ՀՀ գործող նախագահ Ռ.Քոչարյանը ընդդիմության կողմից ըտրությունների երկրորդ փուլի արդյունքների բողոքարկման հնարավորությունը:

05 March 2003 • 12:00
ԺԱՄԸ 11:00 ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 5,14 ՏՈԿՈՍԸ

Հայաստանի ընտրազանգվածը կազմում է 2 300 410 մարդ, որոնց թվում ընդգրկվել են նաեւ դատական կարգով իրենց ընտրական իրավունքը վերականգնած քաղաքացիները:

05 March 2003 • 11:52
ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՈՒՂԻՂ ԺԱՄԸ 8-ԻՆ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ 1865 ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, քվեարկության ընթացքին հետեւող միջազգային դիտորդները նշում են, որ ընտրություններն առայժմ անցնում են առանց միջադեպերի:

05 March 2003 • 11:51
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Հանրապետության ընտրազանգվածը պետք է ընտրություն կատարի Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի միջեւ:

04 March 2003 • 18:28
ՇՐՋԱՆԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԱՍԵԼ Է ԿԸՀ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

Արտակ Սահրադյանը նաեւ նշել է, որ ընտրությունների կազմակերպվածության համար պետք է պատասխանատու լինեն քաղաքական ուժերը, քանզի ընտրական հանձնաժողովները հանդիսանում են քաղաքական ձեւավորումներ:

04 March 2003 • 18:20
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

Ադրբեջանի նախագահին օրերս ամերիկյան Կլիվլենդ քաղաքի բժշկական կենտրոնում հեռացրել ել աճուկային ճողվածքը:

04 March 2003 • 17:57
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՎ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

ԵԽԽՎ նախկին նախագահ Լորդ Ռասսել-Ջոնսթոնը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ընդդիմության մի քանի ներկայացուցիչների կալանքի մասին հարցը:

04 March 2003 • 17:34
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆԸ ՏՐՎԱԾ Է 3-6 ՕՐ

Այդպիսով Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփման վերջնական ժամկետն է մարտի 11-ի ժ.20:00:

04 March 2003 • 17:26
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

«Մենք արդեն ապահովել ենք նրանցից 400-ի ազատ արձակումը, սակայն ստույգ գիտենք, որ մնացած 250 բանտարկյալներից ոմանք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով», – նշել է Վալտեր Շվիմմերը:

04 March 2003 • 17:25
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԹԵՐԻ 75 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ

Վճռաբեկ դատարանը շարունակում է ուսումնասիրել առաջին ատյանի դատարանների որոշումները կալանված անձանց նկատմամբ, որոնք դիմել են իրենց պատիժը վերանայելու խնդրանքով:

04 March 2003 • 15:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Նրա խոսքերով` համագործակցելով ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ, Եվրախորհուրդն ակտիվ մասնակցում է Հարավային Կովկասի երեք երկրներում ընտրությունների նախապատրաստմանը, կազմակերպմանը եւ վերահսկողությանը:

04 March 2003 • 14:44
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՆԱԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

Նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի բողոքի բոլոր մանրամասների ուսումնասիրության եւ դատաքննության նկատմամբ «նախնական անվստահությունից» խուսափելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանը Երեւան է հրավիրել Եվրախորհրդի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների Վենետիկի հանձնաժողովի մի շարք փորձագետների, որոնք Երեւան կժամանեն մարտի 8-ին:

04 March 2003 • 14:18
ԻՐԱՔԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Նրա խոսերով` հետեւանքները կարող են լինեն նավթի գների տատանումների հետ կապված, ինչը լրջորեն կարող է անդրադառնալ երկրի տնտեսության վրա:

04 March 2003 • 14:17
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ

Նա նշել է, որ նման իրավիճակում «առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել կլանային համակարգը»:

04 March 2003 • 14:16
«ԱՊԱՎԵՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

Նման որոշումն ընդունվել է այն կապակցությամբ, որ խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրիքը, «Ապավեն» կազմակերպության ներկայացուցիչները բացահայտ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանության մասին:

04 March 2003 • 14:13
ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԱՅՐԵԼԸ ԿԼԻՆԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԽԱԼԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Սակայն այն ինչ կատարվում է Հայաստանում ներկայիս նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշ կասկածներ է հարուցում իշխանությունների հետ ընդդիմության համագործակցության պատրաստակամության վերաբերյալ, հայտարարել է գործող նախագահը` Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ հեռուստաբանավեճի ընթացքում:

03 March 2003 • 17:59
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԲԱՁԱՐՁԱԿԱՊԵՍ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՌԴ արտաքին եւ պաշտպանական քաղաքականության նախագահության անդամ Վիտալի Տրետյակովի խոսքերով, դա ավտոմատ կերպով Կովկասի վրա կարող է բեւեռի նրանց ուշադրությունը, «ովքեր շարունակում են նորովի վերաձեւել աշխարհի քարտեզը»:

03 March 2003 • 17:49
ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԵՎ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ապրիլի 25-ին Մոսկվայում նախատեսվում է անցկացնել ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

03 March 2003 • 17:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵԽԽՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ

Հայկական կողմը հանդես է եկել խնդրանքով չքննարկել այդ նիստում Հայաստանին վերաբերող հարցեր:

03 March 2003 • 15:27
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻՆ

Նախագահի թեկնածուին չի գոհացնում հանդիպման ձեւաչափը, որը ենթադրում է նաեւ մի շարք տեղական հեռուստաընկերությունների լրագրողների մասնակցությունը:

03 March 2003 • 14:57
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ Է ՆԵՐԿՐՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՎ

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահի խոսքերով, հետաքննությունը ցույց է տվել, որ ադրբեջանցիները սխալմամբ վրացական շուկաներում գնում են հայկական արտադրանք եւ ներմուծում Ադրբեջան:

03 March 2003 • 14:30
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՆԻՐԱԿԱՆ Է ԱՌԱՆՑ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի ենթադրությամբ, «կամ Հայաստանը կտրուկ կթուլանա եւ Ադրբեջանը ուժով կլուծի այդ հարցը, կամ Ադրբեջանում ճգնաժամ կառաջանա եւ Հայաստանը կկարողանա իրավաբանորեն ամրագրել ստատուս-քվոն»: