Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, այցը կկայանա Էրդողանի թյուրքալեզու երկրներով շրջագայության շրջանակներում:
Այսօր Երեւանում հաջողությամբ ավարտվել են նաեւ 40 միլիոն դոլարի չափով SAC-5 վարկի տրամադրման վերաբերյալ բանակցությունները, որոնց արդյուքները պետք է հաստատվեն Համաշխարհային Բանկի Տնօրենների Խորհրդի կողմից:
Ռուսական «Լիցա» («Դեմքեր») հեղինակավոր վարկանիշային ամսագիրը 2002 թ. Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների թվում ընդգրկել է նաեւ Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ, «Ռոսիա» շարժման քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ Լեւոն Չախմախչյանին:
«Համաձայնություն» վրացական երիտասարդական շարժման նախագահի խոսքերով, «միավորված ժողովրդավարների» առաջնորդը ակտիվորեն համագործակցում է Ջավախքում գործող «Վիրք» եւ «Ջավախք» հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց, առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի դեպքում, խոստացել է ստեղծել հայկական ինքնավարություն Վրաստանում:
Անդրկովկասում ռուսական զորախմբի շտաբի բաժնի պետ գնդապետ Վլադիմիր Քուպարաձեի խոսքերով, Հայաստան են տեղափոխվել կապի առանձին գումարտակ, կապի միջոցների վերանորոգման արհեստանոց եւ ֆելդեգերային փոստային կապի հանգույց` ընդհանուր առմամբ մինչեւ 100 միավոր տեխնիկա:
Միաժամանակ, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնդրյու Թաքերը հայտարարել է, որ հակամարտող կողմերը պետք է իրենք գան համաձայնության:
Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում գործող «Վիրք» կուսակցությունը վստահ է, որ իրեն չգրանցելու հիմնական պատճառը` իշխանութունների մտավախությունն է 2003 թ. խորհրդարանական ընտրություններում այդ տարածաշրջանի ընտրողների ձայներից զրկվելը:
Հայաստանի կառավարությունը որոշել է միանալ «կոնֆլիկտային» ադամանդների ապօրինի շրջանառությունը բացառող, այսպես կոչված «Քիմբերլիի գործընթացին»:
Վրաստանի պետական գրասենյակի միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Շալվա Պիչխաձեի խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է չափազանց շահագրգռված լինի Կասպիի էներգապաշրներին հասու լինելում, ինչի առումով նրա շահերից է բխում Վրաստանի եւ Ադրբեջանի ընդգրկունը իր շարքերում:
Զեկույցի առնչությամբ ընդունված ԵԽԽՎ բանաձեւում ԵԽ Նախարարների կոմիտեին առաջարկվում է վերոհիշյալ երկրների իշխանություններից պահանջել հարգել եւ կատարել Եվրախորհրդի հանդեպ իրենց պարտավորությունները:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադիր չեն համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Հանրապետության հետ:
Մենք մինչեւ վերջ չենք մշակել ԱՊՀ-ի շրջանակներում մեր հարեւանների, մերձավոր գործընկերների հետ փոխհարաբերությունների քաղաքականությունը, եւ դա մեր խնդիրներից մեկն է, հայտարարել է Գենադի Սելեզնյովը` հանդես գալով ինտերնետ-ասուլիսի ժամանակ:
Անցած գիշեր ռուս-լեհական սահմանը ապօրինի փորձել են հատել Հայաստանի 26 քաղաքացի` 8 տղամարդ, 11 կին եւ 7 երեխա:
Ուկրաինան մտադիր է հանդես գալ որպես 2003 թ. հունվարին Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպիչ:
Նյու Յորքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում տարբեր մշակութային եւ ստեղծագործական ծրագրեր իրականացնող «NK ARTS» հայկական հիմնադրամ-կազմակերպության շնորհանդեսը:
Դեկտեմբերի 20-ին Ղազախաստանի Ալմաթի քաղաքում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) գործողության շրջանում իրավիճակը գնահատող եւ վերլուծող փորձագետների հանդիպումը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Շեւարնաձեի խոսքերով, «եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն երկրում քրեածին իրավիճակի առողջացման ուղղությամբ, ապա շատ երկրներ կարող են հրաժարվել Վրաստանի հետ համագործակցությունից»:
Ռուսաստանի մայրաքաղաքում էրդողանը ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ կքննարկի Իրաքի շուրջ առկա իրավիճակը, ինչպես նաեւ Կովկասին, Չեչնիային, Աֆղանստանին առնչվող հարցեր:
Վրացի բնապահպանները մատնանշում են վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման սպառնալիքը` պնդելով, որ նավթատարի շինարարության երկայնքով կան մեծ թվով կենդանիների զանգվածային թաղման վայրեր:
Միջազգային արժութային հիմնադրամը կասեցրել է 100 միլիոն դոլար վարկի վճարումը Ադրբեջանին երկրի կառավարարության վարած տնտեսական քաղաքականությամբ անհանգստության պատճառով:
Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակին Լեռնային Ղարաբաղի «Երախտագիտություն» մեդալով հետմահու պարգեւատրելու կապակցությամբ, նրա այրին, Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ Լյուդմիլա Նառուսովան նամակ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին:
Նրա խոսքերով, անցնող տարում իրեն ամենից քիչ են գոհացնում ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի փոխհարաբերությունների արդյունքները:
«Բոինգ-737» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով Հայաստանի օդանավակայանները հրաժարվել են ընդունել 131 ուղեւոր տեղափոխող օդանավը:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իրաքլի Մենաղարիշվիլին արտահայտել է պաշտոնական Թբիլիսիի արձագանքը Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր, ՌԴ Սահմանապահ դաշնային ծառայության նախկին տնօրեն Անդրեյ Նիկոլաեւի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերումը հնարավոր է 6-7 տարվա ընթացքում, այլ ոչ թե` 3, ինչպես պահանջում է Վրաստանը:
Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում այդ կազմակերպության անդամ երկրներից 150-ը փաստորեն չեն աջակցել «ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցության մասին» բանաձեւում Ադրբեջանի առաջարկած փոփոխություններին:
Մինչ օրս Բաքվում օրինականորեն գործում է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի մասը համարվող կազմակերպության ճյուղավորումը: Խոսքը գնում է «Միջազգային Բարեգործական հիմնադրամ» (Benevolence International foundation) անվամբ հայտնի կառույցի մասին: Օրերս բավականին հետաքրքրական մանրամասներ են պարզվել Ադրբեջանում այդ կազմակերպության գործունեության մասին: