AM
21 December 2002 • 15:45
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ «ՍՏԱԽՈՍ» Է ԱՆՎԱՆԵԼ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ստահոդ է անվանել ադրբեջանցի գեներալ Վագիֆ Ռասուլովի հասցեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւի մեղադրանքները լրտեսության մեջ:

21 December 2002 • 15:31
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ 500 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ

Օնությունը կտրամադրվի 2000-2001 թվականներին երաշտից տուժած հարավային Հայաստանի շրջաններին:

21 December 2002 • 14:47
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՀԱՆԴԵՍԸ

Գիրքը ընդգրկում է 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժածների կենսագրություններն ու վկայությունները, ինչպես նաեւ հոդվածներ եւ վիճաբանություններ այս հարցի շուրջ:

21 December 2002 • 14:47
ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Սանկտ Պետերբուրգի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Պետերբուրգյան ոսկերիչ-2002» 7-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթը` նվիրված քաղաքի 300-ամյա հոբելյանին:

21 December 2002 • 14:43
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԱՄԱՆԳԻՐ ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որպես փաստարկ ԱՀՀ-ն բերում է “Wall Street Journal”-ի տվյալներն այն մասին, որ Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների գծով:

21 December 2002 • 14:40
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ԶԲԱՂԵՑՐԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Երեւանը պատրաստ է Թուրքիայի նոր կառավարության հետ երկխոսությանը` երկկողմ հարաբերությունները նորմալ մակարդակի հասցնելու նպատակով»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը:

21 December 2002 • 00:00
20 December 2002 • 18:51
ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՓՈՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒԺԵՐԻ ԲԱԼԱՆՍԸ

Այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Մազուրկեւիչը:

20 December 2002 • 18:41
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Հայաստանի հյուպատոսության բացումը հետաձգվում է քաղաքում հարմար շենքի բացակայության պատճառով:

20 December 2002 • 18:33
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՏՈ Է ԿԻՐԱՌԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ

Իր նման կոշտ դիրքորոշումը նա բացատրել է նրանով, որ ընդունված փոփոխությունները սուբյեկտիվ են եւ բխում են առանձին անձի շահերից:

20 December 2002 • 18:31
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ 26-ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՃ

Հայաստանում արտասահմանյան ներդրումների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որին, ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում, բաժին է ընկել 29,7 մլն դոլար` 111,7 մլն դոլարի արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալից:

20 December 2002 • 15:35
ՀԱՅ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՆԵՆԳԱՅԻՆ ԴԵՂՈՐԱՅՔ ԵՎ ՓՍԻԽՈՏՐՈՊ ՄԻՋՈՑՆԵՐ

Հայ մաքսավորները վերջին ժամանակներս հայտնաբերել են 1200 մաքսանենգային փաթեթներ` դեղորայքային, այդ թվում նաեւ փսիխոտրոպ միջոցներ 3,5 մլն դրամ (6 հազար դոլար) արժողության:

20 December 2002 • 15:34
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ «ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺԱՄԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆրանկ Մյուլլերը` ժամացույցներ արտադրող համանուն աշխարհահռչակ շվեյցարական ընկերության հիմնադիրը:

20 December 2002 • 14:07
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հայերի միության ղեկավար Գենադի Մուրադյանը` ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

20 December 2002 • 14:06
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Այդ մասին Երեւանում հայտարարել է ՍՀՄԿ-ի գլխավոր տնօրեն Յաննիս Պապանիկոլաուն` ՀՀ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը:

20 December 2002 • 14:05
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ Հայաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը Մոսկվայում քննարկել են Կովկասում անվտանգության ապահովման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները:

19 December 2002 • 17:47
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ

Այս տարի Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական աջակցության բյուջեն կազմում է 10 մլն շվեյցարական ֆրանկ (6,8 մլն դոլար):

19 December 2002 • 17:34
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ «ԲԵՆԵՎՈԼԵՆՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԷԻՆ ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին:

19 December 2002 • 17:33
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾՈՂ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ

0գտվելով կեղծ փաստաթղթերից, որոնք իբր վկայում էին Ոստիկանական վերահսկողության պետական կոմիտեի ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի կարգադրության մասին, փորձեր են կատարել խոշոր գումարներ շորթել գործարարներից:

19 December 2002 • 17:32
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԳՏՆԻ ՄԻՆՉԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԸ

Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

19 December 2002 • 15:09
ՂԱՐԱԲԱՂԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ «ԹԵԺ ԳԾՈՎ» ԴԻՄԵԼ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դիմումում նշվում է, որ դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղում էթնիկ արմատներ ունեցող, Ռուսաստանի մոտ 400 հազար քաղաքացիներ զրկվել են իրենց հարազատների եւ մերձավորների հետ կապվելու հնարվորությունից:

19 December 2002 • 15:07
ԱՄՆ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ

Ինչ վերաբերվում է ռազմական կազմի վերատեղակայման վայրին, ապա, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնի խոսքերով, դա «կախված է այդ երկրների ցանկությունից»:

19 December 2002 • 15:06
ՈՒԵՖԱ-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԱԳԱՅԻ «ԼՈԿՈ»-«ՄԻԼԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ ԷՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Լոկո»-ի տեխնիկական տնօրեն Հասան Բիջիեւի խոսքերով, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնել ընդունելու մեզ, սակայն ՈՒԵՖԱ-ն մերժել է, վկայակոչելով Լիգայի հայեցակարգը, որի համաձայն խաղերը կարող են անցնել միայն մասնակից-երկրներում»:

19 December 2002 • 15:05
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Յաշար Յակիսի հայտարարությունը «Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման մասին` չնայած Ադրբեջանի դժգոհությանը», էական արձագանք է ստացել թուրքական հասարակության շրջանում:

19 December 2002 • 00:00
ԵԹԵ ԹՈւՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՐՎԵԼ ԱՐԵւՄՏՅԱՆ ԵՐԿԻՐ

Գերմանական ազդեցիկ «Die Welt» օրաթերթն իր դեկտեմբերի 12-ի համարում տպագրել է «Եթե Թուրքիան ուզում է պատկանել Արեւմուտքին, չպետք է ժխտի Ցեղասպանությունը» վերնագրով Հանս Շտայնի հոդվածը: Ստորեւ այդ հրապարակումն ամբողջությամբ:

18 December 2002 • 19:13
ՀՀ ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

Համաձայն նախագահի հրամանագրի` նախկին ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, իսկ Հայկ Հարությունյանը` ՀՀ ոստիկանության պետ:

18 December 2002 • 19:12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 107-ՐԴ ՏԵՂՆ Է ԶԲԱՂԵՑՐԵԼ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից բոլորից բարձր վարկանիշ ունի Ռուսաստանի հավաքականը` 23-րդ տեղ:

18 December 2002 • 19:11
ՍՏԾՀ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Դեկտեմբերի 18-20-ը Հայաստան կայցելի Սեւծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրեն Յանիս Պապանիկոլաուն:

18 December 2002 • 19:10
ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Այսօր Եվրախորհրդի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ներկայացուցիչները քննարկում են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Հարավսլավիայում փախստականներին եւ ապօրինի տեղահանվածներին առնչվող իրավիճակը:

18 December 2002 • 16:51
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ ԵՆ
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Որպես հերթական ապատեղեկատվություն է գնահատել Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ, Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող Վազգեն Մանուկյանը Բաքվի «525» թերթի տեղեկատվությունը` թե իբր իր ասելով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբի հետ եւ համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական կայանների ստեղծմանը: