Թուրքական իշխանությունների թշնամանքի ալիքը դրսեւորվել է Թուրքիայի պետնախարար Ռեշաթ Դողրուի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է, որ ոչ մի միջազգային կազմակերպություն, այդ թվում նաեւ Եվրամիությունը, չի կարող Թուրքիային ստիպել ապաշրջափակել Հայաստանի սահմանները:
«Hyatt International» համաշխարհային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի մոսկովյան հյուրանոցը գտնվում է հայտնի հայկական «Արարատ» ռեստորանի տեղում:
Իրադրությունը Հարավային Կովկասում քննարկել են Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Կ.Տաշքենթը:
Վլադիմիր Միխայլովը, որը հանդիսանում է ԱՊՀ հակաօդային պաշտպանության հարցերի համակարգման կոմիտեի նախագահը, հայկական կողմի հետ կքննարկի ԱՊՀ Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Համագործակցության հարավային օդային սահմանների ուժեղացման խնդիրները:
Ինչպես հայտարարել է Ա. Աբրահամյանը` արտադրության էլեկտրոնային ճյուղում մասնագիտացող հարավկորեական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում մետաղների եւ պղնձի մոլիբդենի ձեռք բերմամբ:
Այդ մասին «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Վաշինգտոնի կենտրոնի թուրքական նախագծի տնօրեն Բուլենթ Ալիրզանը:
Խորհրդարանների խոսնակները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հանդիպել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեի հետ:
Նիստի օրակարգում, մասնավորապես, կքննարկվեն համագործակցության հարցեր Հայաստանի եւ ՌԴ տարբեր սուբյեկտների միջեւ:
Սա արվել է Սամցխե-Ջավախքում տեղաբաշխված չեչեն գրոհայինների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:
Չեչեն անջատողականների առաջնորդի խոսքերով, Հայաստանի ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի հետ չի համապատասխանում Կովկասի ընդհանուր շահերին:
Կազմված է այցի հագեցված ծրագիր եւ նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի հետ, որը օգտակար կլինի ինձ համար, իսկ մի գուցե եւ նրա համար, հայտարարել է ՌԴ նախկին նախագահը:
Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպային եւ Եվրասիային ԱՄՆ օգնության համակարգող դեսպան Ուիլիամ Թեյլորը:
Հայաստանի բարձրաստիճան զինվորական ղեկավարության հետ կարծիքներ են փոխանակվել գալիք տարում Հայաստանում անցկացվելիք «Համատեղ լավագույն ջանք 2003» զորավարժության նախապատրաստման ու անցկացման հարցերը:
Այսօր Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունենում «կովկասյան քառյակի» հանդիպումը` Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների խոսնակների եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի մասնակցությամբ:
Կասպշիկն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի բանակցությունների կարեւորությունը եւ ասել, որ նման դժվար եւ ցավոտ հարցերի լուծումը պահանջում է երկար ժամանակ:
Արա Աբրահամյանի խոսքերով, նոր կազմակերպությունը կմիավորի հայկական սփյուռքի գործարար շրջանների ներկայացուցիչներին Հայաստանի համար բազմաթիվ կենսական հարցերի լուծման արագացման համար:
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր` ԱՊՀ մասնակից-պետությունների ՀՕՊ-ի միավորված համակարգի շրջանակներում:
Այդ մասին ասվում է «Հայերն այսօր Թուրքիայում» վերլուծական ակնարկում, որը պատրաստել է Եվրոպայի հայկական ասոցիացիաների համաժողովը` Բեռլինի ազատ համալսարանի փիլիսոփայության դոկտոր Տեսա Հոֆմանի խմբագրությամբ:
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Աշոտ Ղուլյանը:
Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ:
Մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի, հայտարարել է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի ղեկավար, դեսպան Ժերար Շտուդմանը:
Հյուրերի խնդրանքով, Արկադի Ղուկասյանը ծանոթացրել է նրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը:
Հեյդար Ալիեւը Ստամբուլում կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովին:
Չարամիտ զրպարտանքի տարածումը հանդիսանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ մասը եւ գնահատվում է որպես ռազմական գործողությունները վերսկսելու քարոզչական նախապատրաստություն, նշվում է ԵԽԽՎ հղված նամակում:
Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, կողմերն ընդհանուր առմամբ պահպանում են 1994 թվականին ձեռքբերված զինադադարի ռեժիմը, սակայն երբեմն տեղի են ունենում խախտումներ, որոնք հիմնականում թեթեւ հրաձգային զենքի օգտագործման արդյունքն են:
Բաքուն դեռեւս 1998 թվականին մերժել էր «ընդհանուր պետության» սկզբունքի վրա հիմնված այդ մոդելը, որը կնշանակեր Լեռնային Ղարաբաղի անկախ պետության փաստացի ճանաչումը` պահպանելով Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Նրա խոսքերով, Հայաստանը ընկալվում է Մոսկվայի կողմից որպես հակագլոբալիզմի եւ հակաթուրքացման բաստիոն:
Փաստաթղթում խոսքը գնում է տեղեկատվության մասին, որի փոխանակումը իրականացվում է Հայաստանի եւ ՌԴ-ի միջ