AM
17 October 2002 • 14:50
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովը, որը կղեկավարի ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Աշոտ Քոչարյանը, Հայաստանի վարչապետին պարբերաբար տեղեկատվություն կներկայացնի այդ հարցի շուրջ ստեղծված իրավիճակի եւ ձեռնարկված միջոցների վերաբերյալ:

17 October 2002 • 14:48
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԻՉ ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դա թույլ կտա ոչ միայն ավելացնել էլեկտրաէներգիայի առաքման ծավալները, այլ հետագայում համագործակցել նաեւ եվրոպական եւ ռուսական կայանների հետ:

17 October 2002 • 14:47
ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ «MADE IN ARMENIA.EXPO-2002» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ԿՆՔԵԼ ԵՆ 24 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ինչպես հաղորդել է Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը, դա թույլ կտա ավելացնել ԱՄՆ հայկական ապրանքների առաքման ծավալը 24 միլիոն դոլարով:

17 October 2002 • 14:47
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Ալիեւի խոսքերվ, իրականությանը չեն համապատասխանում նաեւ նրան վերագրված խոսքերն այն մասին, որ Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահագործման հանձնելուց հետո, կփակվի Բաքու-Սուպսա նավաթմուղը: Ինչպես պարզվել է, Ադրբեջանի նախագահը պարզապես կատակել էր:

17 October 2002 • 14:45
ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Բարձր գնահատելով հակաօդային պաշտպանության հայկական ուժերի ռազմական պատրաստականությունը` Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահի հետ զրույցի ընթացքում ընդգծել է, որ նրանք ի վիճակի են լուծել իրենց առջեւ ծառացած բոլոր խնդիրները:

17 October 2002 • 00:00
ԻՐԱՔԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎՆԱՍԵՆ «ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ» ՆԱԽԱԳԾԻՆ

Բաքվում լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի համար անխուսափելի բացասական հետեւանքներից, որոնք կառաջանան ամերիկացիների կողմից Իրաքի դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացման դեպքում: Բանն այն է, որ Սադամ Հուսեյնի վարչակարգի կործանումը եւ Բաղդատում արեւմտամետ իշխանության հաստատումը հղի է «Բաքու-Ջեյհան» նավթատարի շինարարության նախագծի վերջնական ձախողմամբ: «Չարի բոռի» կարեւորագույն օղակը խեղդելով` ամերիկացիները պայմաններ են ստեղծում էժան իրաքյան նավթը համաշխարհային շուկա վերադարձնելու համար: Այդ դեպքում ադրբեջանական նավթի տեղափոխումն Արեւմուտք անիմաստ կդառանա:

16 October 2002 • 18:52
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՈՉ ԷՄԻԳՐԱՑԻՈՆ ՎԻԶԱՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԱՄՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ մեկնելու ոչ էմիգրացիոն վիզաների արժեքը նոյեմբերի 1-ից կկազմի 100 դոլար` նախկին 65-ի փոխարեն:

16 October 2002 • 18:27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վարչապետը շոշափել է նաեւ Բելգրադի քանդված հայկական եկեղեցու վերականգնման եւ հայկական համայնքին պատկանող շինության վերադարձնելու հարցը` այնտեղ հայկական մշակութային կենտրոն հիմնելու համար:

16 October 2002 • 18:26
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Ակնկալվում է, որ Երեւանում Կոնստանտին Տոցկին եւ Վրաստանի պետական սահմանի պահպանության դեպարտամենտի նախագահ Վալերի Չխեիձեն արձանագրություն կստորագրեն ռուս-վրացական սահմանի պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շուրջ:

16 October 2002 • 18:26
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԵՂԵԼ ՀԵՌԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ՓՐԿՎԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻՑ

ԱՄՆ-ից ժամանած եւ Թուրքիայում հյուրանոցային բիզնես հիմնած հայ գործարար Վիկտոր Բեդոյանը, մեկ տարի անց ստիպված է եղել հեռանալ երկրից:

16 October 2002 • 18:25
ԵԹԵ ԵՍ ՉԼՈՒԾԵՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ, ԱՅՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԼՈՒԾԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ

Նրա խոսքերով` ադրբեջանական բանակը շատ զորեղ է եւ ի վիճակի է վերադարձնել կորցրած տարածքները, սակայն «ադրբեջանական ղեկավարությունը, չնայած հասարակության հաճախակի դարձած կոչերին, նախապատվությունը տալիս է խաղաղ բանակցություններին»:

16 October 2002 • 15:50
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հանդիպումը կայացել է Ռուսաստանի նախկին նախագահի նախաձեռնությամբ:

16 October 2002 • 15:48
USAID-Ն 15 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը պայմանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքում տուժած մարդկանց օգնություն տրամադրելու վերաբերյալ:

16 October 2002 • 14:38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌՕՈՒ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Կողմերը շոշափել են նաեւ ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում համատեղ մարտական հերթապահության հարցը եւ խնդիրներ, որոնք առնչվում են Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմական բազայի ավիացիոն խմբին:

16 October 2002 • 14:37
ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

հայ-ռուսաստանյան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Արտադրողների միջազգային միության նախագահ Նիկոլայ Ռիժկովի խոսքերով` Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն չի ցանկանում բացել այդ ճանապարհը, քանզի օգտագործում է այն որպես «քաղաքական լծակ` Աբխազիայի հետ հարաբերություններում»:

16 October 2002 • 14:21
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Նիստի ընթացքում կհաստատվի նաեւ 2003թ. ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքային պլանը, ինչպես նաեւ կքննարկվեն ԱՊՀ զինված ուժերի կենտրոնակայանին առնչվող հարցեր:

16 October 2002 • 00:00
ԵՎՐՈՊԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ

Հերթական անգամ Եվրոպան անհեռանկարային համարեց Թուրքիայի կողմից գրավված Կիպրոսի հյուսիսային մասում իշխող թուրք անջատողականների մարիոնետային վարչակարգը օրինականացնելու փորձերը: Հոկտեմբերի իննին Եվրահանձնաժողովը հաստատեց ավելի շուտ ընդունած որոշումն այն մասին, որ չնայած Անկարայի ընդդիմությանը, Կիպրոսն արդեն 2004 թ.-ին պետք է Եվրոպական միության լիիրավ անդամը դառնա: Խոսքը, բնականաբար, միասնական պետության մասին է, ՄԱԿ-ի հաստատած սահմաններով: Մոտ ժամանակահատվածում Եվրախորհրդարանը կվավերացնի ԵՄ-ի գործադիր մարմնի որոշումը, որը նախատեսում է միության կազմի մեջ ընդգրկել 10 պետություն, որոնց թվում բացի Կիպրոսից նաեւ Հունգարիան է, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Սլովենիան եւ Մալթան:

15 October 2002 • 19:01
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ` ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՒ ՓՈԽԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երկրների կառավարություններին կառաջարկվի միջոցներ ձեռնարկել չափիչ սարքավորումների արտադրության, էներգիայի խնայողության, գունավոր մետաղների արդյունահանման եւ մշակման ոլորտներում նոր տնտեսական կապերի վերականգնման եւ հաստատման համար:

15 October 2002 • 19:00
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ

Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը` ընդունելով Հայաստանում Իրաքի գործերի հավատարմատար Թարիկ Յահյային` Երեւանում նրա դիվանագիտական գործունեության սկզբի կապակցությամբ:

15 October 2002 • 18:59
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԻ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ` ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նա հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ժողովրդավարական Ձախ կուսակցությունն ավելի ազդեցիկ ներկայացուցչություն կունենա երկրի կառավարությունում:

15 October 2002 • 18:57
ՍԵՒԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ

Այդ մասին ասվում է եզրափակիչ փաստաթղթում, որն ընդունվել է Սեւծովյան ավազանի պետությունների առեւտրա-արդյունաբերական պալատների ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովի նիստում, որին մասնակցել է նաեւ Հայաստանը:

15 October 2002 • 18:52
ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ Է ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐՑԻԶԸ

Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Բերձենիշվիլու կարծիքով, նման պարագայում Հայաստանը «կդադարի իրեն Ռուսաստանի պատանդը զգալ` հայ-թուրքական սրված հարաբերությունների պայմաններում»:

15 October 2002 • 15:09
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿ ԻՐԻՆԱ ԽԱԿԱՄԱԴԱՆ

Այցի ընթացքում Իրինա Խակամադան կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ եւ կմասնակցի Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության համագումարի աշխատանքին:

15 October 2002 • 15:08
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՊԱՀԵՍՏԱՅԻՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Մինչ այդ տարածաշրջանում այդպիսին համարվել է Թբիլիսիի օդանավակայանը:

15 October 2002 • 14:55
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ

Այդ մասին հայտարարել է երեկ երեկոյան Երեւան ժամանած Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովը:

15 October 2002 • 14:48
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ԹՈՒՐՔ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Քահան Սոյակը մտադիր է առաջարկել Ադրբեջանի նախագահին վերականգնել տնտեսական հարաբերությունները Բաքվի, Անկարայի եւ Երեւանի միջեւ, ինչպես նաեւ մեղմացնել դիրքորոշումը Կարս-Երեւան-Թբիլիսի-Բաքու երկաթգծի աշխատանքի վերականգնման խնդրի վերաբերյալ:

15 October 2002 • 14:46
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՖԻՐՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Սիրքափ Հայաստան» շվեյցարական ֆիրման ձեռք է բերել խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի առաջատար ձեռնարկություններից մեկի` Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի բաժնետոմսերի 70 տոկոսը:

15 October 2002 • 14:45
ԱԼԻԵՒԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ ԻՐ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Միաժամանակ, նա ավելացրել է, որ «Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության լուծումից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից եւ փախստականների իրենց մշտական բնակավայր վերադարձից հետո»:

15 October 2002 • 00:00
14 October 2002 • 18:28
ԵՎՐԱԲԱՆԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԻՑ

Եվրաբանկի երեւանյան գրասենյակում հաղորդել են, որ «Եվրաբանկը հրաժարվում է ներդրումներ կատարելուց, քանի որ նրա գործընկեր` բաժնետոմսերի 80,1 տոկոսը գնած Midland Resources Holding LTD բրիտանական ընկերությունը աշխարհում բավականաչափ ճանաչված չէ եւ չունի բաշխիչ ցանցերի կառավարման անհրաժեշտ փորձ: