«Փոքր քայլերով առաջ շարժվելն ավելի իրատեսական է, եւ այդ դեպքում, կարծում եմ, որ մինչեւ ԼՂ հակամարտության լուծումը հնարավոր են որոշ դրական տեղաշարժեր հայ-թուրքական հարաբերություններում»,- նշել է նախարարը:
Ադրբեջանի Համաներման պետական հանձնաժողովի անդամ Բախտիյար Ալիեւի խոսքերով, նման խնդրանք քաղբանտարկյալներ Իսկանդեր Համիդովի, Ռահիմ Քազի-ի, Սուրաթ Հուսեյնովի եւ Ալիքրամ Գումբաթովի կողմից չի հղվել:
Ներկայումս ԱՊՀ Գործադիր կոմիտեն Համագործակցության անդամ պետությունների համապատասխան հանձնաժողովների հետ նախապատրաստում Է առաջիկա նիստի օրակարգի հարցերը:
Ինչպես գտնում են ՀՀ արդարադատության նախարարությունում, նոր համակարգը հնարավորություն կտա պետական ռեգիստրի համակարգում ձեւավորել միասնական էլեկտրոնային տեղեկատվական ցանց, որը թույլ կտա միջոցներ եւ ժամանակ տնտեսել իրավաբանական անձանց եւ մասնավոր ձեռներեցների պետական գրանցման գործում:
ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլայ Գաջիսկին ճշտել է, որ բանկը չունի բավականին տեղեկություններ հայկական ԲԷՑ-երի ռազմավարական ներդրողի` «Midland Resources» ընկերության մասին:
Անդրադառնալով վերջերս Ադրբեջանում հնչող կոչերին ` լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, Ալիեւը նշել է, որ դա դրական կընդունվեր, եթե այդ գաղափարով հանդես գային իրականում հայրենասեր մարդիկ:
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Պրահայում երկու պետությունների նախագահների առանձնազրույցից հետո նրանց կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Եգիպտոսի արտաքին գործերի պետնախարար Ֆայզա Աբու ալ Նագայի խոսքերով` Հայաստանի անդամակցելը ՀԱԿ-ին, որի անդամն է նաեւ Եգիպտոսը, կխթանի հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:
Հայաստանը, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրները, հանդես է եկել տվյալ բանաձեւի ընդունման օգտին:
Նրա խոսքերով` Հայաստանում տարվող քաղաքականությունը նպաստում է մասնավոր սեկտորի զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը եւ ընդհանուր առմամբ ակտիվ տնտեսական աճին:
Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ռազմական համագործակցության հաստատման հնարավորությունները քննարկել են այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Հայաստանում հավատարմագրված Ճապոնիայի զինվորական կցորդ Կոկի Առասեին:
Այդպիսի կարծիք է արտահայտվել ադրբեջանական մամուլում` «Արտակարգ իրավիճակի մասին» օրինագծի վերաբերյալ բանավեճի ընթացքում:
Ինչպես հայտարարել է Հեյդար Ալիեւը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական ուժերի գլխավոր հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Ռալսթոնի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանն աջակցել է եւ հետագայում նույնպես կաջակցի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին:
«Չեն բավականացնում կոնրետ գործողությունները` նշանառու հարվածներն այն կետերին, որտեղից բխում են ահաբեկչությունները»,- ասել է Ռուսաստանի ԴՍԾ տնօրենը:
Ինչպես հաղորդել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին առընթեր ՆԱՏՕ-ի ծրագրերի համակարգող Իրաքլի Բատկուաշվիլին, զորավարժությունները հավանաբար տեղի կունենան 2003 թվականի մայիս-հունիս ամիսներին:
Եգիպտոսի արտաքին գործերի պետնախարար, հանձնաժողովի համանախագահ Ֆայզա Աբու ալ Նագան նշել է, որ նիստը կօգնի ակտիվացնել համագործակցությունը տնտեսական, գիտա-տեխնիկական եւ մշակութային ոլորտներում:
ՏՏ-ի ոլորտում հայկական ձեռնարկությունների համար հնարավոր գործընկերների որոնման նպատակով կներգրավվի միջազգային փորձագետ:
Վրաստանի Սահմանների պահպանության Պետդեպարտամենտի նախագահ գեներալ-լեյտենանտ Վալերի Չխեիձեի խոոսքերով` ըստ արձանագրության նախատեսված է միջոցառումների համակարգ` երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջեւ փոխգործողությունների կատարելագործման համար:
Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի վերջերս արված հայտարարությունը խիստ աղմկահարույց էր: Կառավարության ղեկավարը, որը նաեւ իշխող կոալիցիայում առաջատար ձախ դեմոկրատական կուսակցության ղեկավարն է, հավաստեց, որ եթե իր կուսակցությունը հաջողության հասնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը լիովին իրական կդառնա: Ինչպես հաղորդում է«Անադոլու» գործակալությունը, Էջեւիթն ասել է, որ իր կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի բացելու համար Հայաստանի հետ սահմանները: Հատկանշական է, որ այս խոսքերը նա կրկնել է մի քանի անգամ Հայաստանին սահմանամերձ շրջաններում նախընտրական ելույթների ընթացքում:
Վկայակոչելով իրազեկ աղբյուրները` Թբիլիսիի «Ջորջիան թայմս» թերթը հաղորդում է, որ Էդուարդ Շեւարդնաձեն, մտադիր լինելով հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ասլան Մասխադովի առաջիկա հանդիպման ժամանակ, պատրաստվում է նախապես համաձայնեցնել հանդիպման մանրամասները:
Նրա խոսքերով, առանց ԱՄՆ-ի հայկական սփյուռքի մասնակցության, գործակալության ֆինանսավորումը շատ ավելի քիչ կլիներ:
«Եռյակի» մոսկովյան բանակցությունները ընթանում են Ռուսաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության շրջանակներում:
«Ազատության աջակցության» ակտի 907-րդ բանաձեւի գործողությունը Վաշինգտոնի կողմից ժամանակավորապես դադարեցնելուց հետո, Ադրբեջանը ամերիկյան օգնության ծավալների «փոփոխություն չի զգում», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հավաքական ուժերի գլխավոր հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ Ռալսթոնի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է նիստի մասնակիցներին ուղղված իր դիմումում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ստիպում են նորովի գնահատել միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ ապօրինի միգրացիայի վտանգը:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը` Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հավաքական ուժերի գլխավոր հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ Ռալսթոնի հետ հանդիպման ժամանակ:
Ելույթ են ունեցել նաեւ լորդեր Ալթոնը եւ Հիլթոնը, որոնք այցելել են Բաքու եւ ադրբեջանական կողմի համոզմամբ, «կչեզոքացնեն Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի հայամետ գործունեությունը»:
Նա գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջոցները դեռ չեն սպառվել, եւ պատերազմի քարոզչությունն անտեղի է: