AM
23 October 2002 • 18:33
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Հայաստանը ներկայացնելու է ՀՀ խորհրդարանի համանման հանձնաժողովի անդամ Մյասնիկ Մալխասյանը:

23 October 2002 • 17:49
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ` ՄԻՆՉԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Բացի այդ, նշել է Ֆադեեւը, որ հակամարտության տասը տարիների ընթացքում «այդ երկաթուղին անուշադրության է մատնվել»:

23 October 2002 • 17:42
ՉԱՐԺԵ ԴՐԱՄԱՅԻ ՎԵՐԱԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ մոտ ժամանակներս Ուկրաիանայի պաշտապանության նախարարի ծրագրված այցը Բաքու կհաստատի իր ասածը:

23 October 2002 • 17:41
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Այցի ընթացքում նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ իր հայ գործընկեր Արտաշես Թումանյանի հետ:

23 October 2002 • 17:39
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԱՀԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Մասնավորապես, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, հայ-վրացական հարաբերությունների մակարդակը եւ ռուս-վրացական հարաբերությունների անդրադարձը Հայաստանի եւ տարածաշրջանի վրա:

23 October 2002 • 14:42
ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ

Հոկտեմբերի 22-ի երեկոյան Երեւանի կենտրոնում` Բայրոնի եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել պայթյուն:

23 October 2002 • 14:39
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ` ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով` համաձայն փոփոխությունների` ՀՀ Կենտրոնական բանկին իրավունք է տրված շրջանառությունից հանել կասկածելի դրամական միջոցները:

23 October 2002 • 14:38
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՆԵՐԴՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Իրանական աղբյուրների համաձայն, այլ երկրներից Իրանի տնտեսություն ներդրումների հիմնական մասը բաժին է ընկնում ավտոմեքենաշինությանը, արեածաղկի յուղի արտադրությանը, տեքստիլ արդյունաբերությանը եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:

23 October 2002 • 14:17
ՍՈՒՅՆ ԹՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԴԱՐՁԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 800 ՓԱԽՍՏԱԿԱՆ

Ինչպես տեղեկացրել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերի ներկայացուցչի օգնական Էմիլ Սահակյանը, ընդհանուր առմամբ, 2002 թվականին 9 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացի է դարձել 7 217 փախստական:

23 October 2002 • 14:15
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԲՈԼՈՐԻՑ ՇԱՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Քննադատելով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծել միայն Հեյդար Ալիեւը», Ադրբեջանի Ժողովրդական կոնգրեսի ղեկավար Իսա Ղամբարը նշել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարելի կապել միայն մեկ մարդու կամքի հետ»:

23 October 2002 • 00:00
23 October 2002 • 00:00
22 October 2002 • 19:52
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԻՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԿԼԻՆԻ

Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խոշորագույն առաքիչ ընկերություններից մեկի` «Ապավեն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

22 October 2002 • 19:46
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՆԱՏՕ-Ի ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՑՎԵԼ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ

«Եթե ՆԱՏՕ-ին անդամակցեն բալթյան պետությունները, ապա միանգամայն օրինաչափ է, որ հերթը հասնի նա- Վրաստանին»,- նշել է Շեւարդնաձեն:

22 October 2002 • 19:42
ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԴՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը, արգելանքը դրվել է որպես դատական որոշման ապահովման միջոց:

22 October 2002 • 17:57
ՎԵՐԱՎԱՃԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԻՐԱՑՆԻ ԻՐԱՔՅԱՆ ՆԱՎԹ

Հայաստանի խորհրդարանի հայ-իրաքյան բարեկամության խմբի նախագահ Ղուկաս Ուլիխանյանի խոսքերով` այդ նավթը հետագայում կարող է իրացվել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:

22 October 2002 • 17:38
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ ՄՏԱԴԻՐ ԷՐ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԵՐԵՒԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ

Սույն թվականի օգոստոսին ՀՀ Ազգային անվտանգության նախարարության կողմից ձերբակալված Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով գործող լրտեսական խմբի անդամներից մեկը մասնակցել է 1993 թ. մայիսին ահաբեկչական նպատակներով Երեւանի «Էրեբունի» հյուրանոցի պայթեցման նախապատրաստմանը:

22 October 2002 • 15:38
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԴԻՏՈՐԴԸ

«Այդ ընտրությունները կարեւոր քայլ են հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար»,- ընդգծել է Նյուբերին:

22 October 2002 • 15:37
ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Նրա խոսքերով` Վրաստանում ապակայունացման դեպքում, Հայաստանի տնտեսական կյանքի ռիթմը խախտվում է, եւ ցանկացած նման խախտում հանգեցնում է բավականին բացասական հետեւանքների:

22 October 2002 • 14:53
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ` ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ

SAC-5 վարկի ընդհանուր ծավալը կազմում է 40 մլն դոլար եւ բաժանված է 20 մլն դոլարի չափով երկու վարկաբաժինների:

22 October 2002 • 14:52
ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԵՐԸ, ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ՍՏԻՊԵԼ ԱՆԵԼ ԴԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Տվյալ հայտարարությունն ուկրաինական դիվանագետի կողմից արվել է ի պատասխան Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի խոսքերի` «Հայաստանն ուժային մեթոդներով բռնագրավել է Ադրբեջանի տարածքները եւ ուշադրություն չի դարձնում միջազգային փաստաթղթերին»:

22 October 2002 • 14:45
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ` ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ

Չի կարելի հավանության արժանացնել մի կառավարության գործողությունները, ըստ որոնց խախտվում են սեփական քաղաքացիների իրավունքները, սահմանափակվում են քրիտոնյա համայնքների դավանության ազատությունը, մերժվում 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, իրականացվում Հայաստանի շրջափակումը եւ շարունակվում Կիպրոսի զավթումը, հայտարարել է ԱՀԱԿ-ը:

21 October 2002 • 17:56
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Եվրոպայի Խորհուրդն ըմբռնումով է մոտեցել մեր ներքաղաքական խնդիրներին, եւ, խախտելով իր իսկ հաստատած նորմերը, սահմանել է Հայաստանում մահապատժի վերացման նոր ժամկետ` 2003թվականի մայիսը»,-նշել է նա:

21 October 2002 • 17:34
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԻՐ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԱԿ-Ի «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչպես պարզաբանել է ՀՀ-ում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգող Ժոել Բուտրուն, այդ նպատակներն են` սովի եւ աղքատության վերացումը, պարտադիր միջնակարգ կրթության կիրառումը, կանանց իրավունքների ընդլայնումը, մանկական մահացության կրաճտումը, կանաց առողջության հարցերը, պայքարը ՁԻԱՀ-ի եւ մալարիայի դեմ, շրջակա միջավայրի պաշտապնությունը, գլոբալ համագործակցությունը զարգացման նպատակով:

21 October 2002 • 17:33
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

2003 թվականին Արբեջանի բյուջեից պաշտպանական ոլորտին հատկացվող միջոցների ծավալը կավելանա 12 տոկոսով:

21 October 2002 • 17:32
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՎ ԽՈՐԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ԱՍԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Այս գործընթացը, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի հետ միասին, գալիս է ամբողջացնելու մեր վարած անվտանգության քաղաքականությունը, որի բաղկացուցիչներն են երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում եւ վերջերս սկիզբ առած ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ», – ասել է նախարարը:

21 October 2002 • 15:03
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ «ԴԱՐՊԱՍՆԵՐ» ԴԱՌՆԱԼ

Այդ մասին է հայտարարել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը Երեւանում կայացած հայ-եգիպտական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի արդյունքում:

21 October 2002 • 15:01
ՆՈՎՈՐՈՍԻՅՍԿ-ՍՈՒՊՍԱ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՇԱՀԱՎԵՏ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ինչպես հայտարարել է Վրաստանի միջազգային նավթային կորպորացիայի նախագահ Գեորգի Չանտուրիան, այս նախագծի իրագործման դեպքում Հայաստանը Ռուսաստանից երաշխավորված կստանա անհրաժեշտ ռեսուրսներ իր ջերմաէլեկտրակայանների համար, եւ այդ դեպքում օրակարգ կմտնի Հայկական ատոմային Էլեկտրակայանի փակման հարցը:

21 October 2002 • 15:00
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԻՋԵՎ

Ամփոփիչ արձանագրությունից բացի կողմերը պայմանագիր են ստորագրել երկու երկրների կենտրոնական բանկերի եւ առեւտրա-արդյունաբերական պալատների միջեւ համագործակցության, երկրաբանական աշխատանքների համատեղ իրականացման վերաբերյալ: