Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ մամլո-ծառայությունում այդ կապակցությամբ հայտարարել են, որ Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը գրանցված չէ եւ ոչ պաշտոնական կառույց է հանդիսանում, ուստի եւ դրա փակման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ մի տեղեկություն չունի:
Բելառուսի ճարտարապետության եւ շինարարության նախարար Գենադի Կուրոչկինի եւ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի կողմից ստորագրված նիստի արձանագրության հիման վրա որոշվել է 2002-2003 թվականներին արտադրանքի փոխադարձ առաքումների ծավալը , ինչպես նաեւ ընդլայնել համագործակցության պայմանագրա-իրավական բազան:
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Բուլղարիա պաշտոնական այցի արդյունքներով նախատեսվում է ստորագրել 2002-2003թթ. Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության գերատեսչությունների միջեւ համագործակցության պլանը:
Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարներ Արազ Ազիմովի եւ Թաթուլ Մարգարյանի առաջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Վիեննայում:
Այդ կապակցությամբ նա բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ծրագիրը IT-ինկուբատորի ստեղծման վերաբերյալ, որը թույլ կտա Հայաստանին ամրապնդել կապերը ամբողջ աշխարհի ձեռնարկությունների հետ:
Այդ կապակցությամբ նրանք ուսումնասիրել են «Իրավական հարաբերությունների եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» միջկառավարական պայմանագրի ստորագրման հնարավորությունը, որի բացակայությունը, ըստ Ա.Մարգարյանի, բացասաբար է անդրադառնում միջկառավարական մակարդակով քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերի շրջանակում իրավական հարաբերությունների կարգավորման վրա:
Նրա խոսքերով, Հայաստանի անդամակցությունը Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը թույլ կտա միջազգային ասպարեզում ավելի արդյունավետ առաջ տանել Թուրքիայի կողմից սահմանի ապաշրջափակման հարցը:
Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը:
Ընդգծելով Փաշազադեի հետ հանդիպման առնչությամբ Գարեգին II-ի շահագրգռվածությունը, Օրդուեյը հավաստել է, որ Երեւան վերադառնալուց հետո կանդրադառնա Գարեգին II-ի հետ այդ հարցի քննարկմանը:
ՀԲ մասնագետները կհանդիպեն Midland Resources բրիտանական ընկերության ղեկավարության հետ, որը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի արժեթղթերի մեծ մասի սեփականատերն է:
Ադրբեջանի Միլլի մեջլիսում այսօր բարձրացվել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների միջեւ շփումների դադարեցմանն ուղղված իրավական ռեժիմի կազմավորման անհրաժեշտության հարցը:
ՀԲ տնտեսագետ Լեւ Ֆրեյնկմանի խոսքերով` Հայաստանում իրականացվում է բավականին առաջավոր տնտեսական քաղաքականություն, գրանցվել է ցածր սղաճ, առկա է փոքր արտաքին պարտք, վատ չեն գործերը պետբյուջեում, ինչպես նաեւ տնտեսության որոշ ճյուղերում:
Այդ մասին այսօր հայտարարել է Հայասատանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշյակի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:
ԱՄՆ դիվանագետի Բաքվում հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը կդառնա` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Նրա խոսքերով` գլոբալիզացումը` դա անխուսափելի գործընթաց է, որը վտանգ չի ներկայացնում ժողովրդի մշակութային եւ էթնիկ ինքնօրինակությանը, «հատկապես այնպիսի ուժեղ ժողովրդի համար, ինչպիսիք հայերն են»:
Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանի ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Գենադի Նովիցկին` Մինսկում Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ Կոնգրեսի 46 անդամներ նամակ են հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին` շնորհավորելով նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Էրիկ ֆոն Թերշի խոսքերով, Կենտրոնին կից գործելու է ինչպես բնական, այնպես էլ տեխնոգեն աղետների մոդելավորման հատուկ փորձադաշտ:
Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալողլուն իր ելույթում նշել է, որ ընդդիմության բողոքի ցույցերը կշարունակվեն մինչեւ կառավարող վարչակարգի հրաժարականը, որին «Նյուրնբերգյան դատավարություն» է սպասվում:
Շեւարդնաձեն նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ երկրում Նախարարների կաբինետի ինստիտուտի վերականգնման դեպքում, նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Ահաբեկչական գործողության արդյունքում Մոսկվայի Թատերական կենտրոնում, որտեղ չեչեն մահապարտները պատանդ էին պահում ավելի քան 700 հոգու, զոհվել է Հայաստանի մեկ քաղաքացի` Մյասնիկ Զաքարյանը:
Կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել տնտեսական փոխգործակցության խորացմանը, միջբանկային կապերի ակտիվացմանը:
Այսօր ժամը 12-ին ահազանգ էր ստացվել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենքում տեղադրված պայթուչից սարքի վերաբերյալ:
Լոնդոնում հավատարմագրված թուրք դիվանագետներն արդեն պաշտոնական բողոք են հայտնել ֆիլմի ցուցադրման առնչութամբ:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը կարծում են, թե իրավապահ մարմինների մոտ կասկած է հարուցել լրագրողի կովկասյան արտաքինը, որին այնուամենայնիվ հաջողվել է խուսափել ձերբակալությունից եւ թաքնվել:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ պատգամավոր Զուրաբ Ժվանիան բացասաբար է վերաբերվում Աբխազայի տարածքով երկաթգծի գործունեության վերականգնմանը` առանց հակամարտության իրական կարգավորման եւ վրաց փախստականների Աբխազիա վերադառնալու գործընթացը սկսելու:
Այցը ընթանում է այդ երկրների պաշտպանության նախարարների հրավերով:
Նրա խոսքերով, խոշոր էներգետիկ նախագծերի իրագործումը Հարավային Կովկասում կնպաստի տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների լուծմանը: