ձեռք է բերվել նաեւ պայմանավորվածություն Յուրի Լուժկովի Երեւան կատարելիք պատասխան այցի վերաբերյալ, որը հավանաբար կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Խոսելով Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին նախաձեռնության մասին` հունիսի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության ստամբուլյան գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, Ալիեւը հայտարարել է, որ նման հանդիպում չի լինի:
Թուրքիայի նախագահի Իրան կատարած այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները հայտարարել են անվտանգության եւ ռազմական ոլորտներում համագործակցությանը աջակցելու մասին, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունությանը:
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ այդ փաստն ունի ոչ միայն մարդասիրական, այլեւ քաղաքական նշանակություն եւ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս ցանկացած ռազմական գործողությունների վերսկսման դեմ:
Barbera zamora FAU իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է իսպանական ցեմենտ արտադրողների շահերը, հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի խոշորագույն ցեմենտ արտադրողներից մեկի` «Արարատ-Ցեմենտ» ձեռնարկության նկատմամբ:
Կողմերը նշել են Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանունակության հետագա ամրապնդման կարեւորությունը` որպես անհրաժեշտ պայման ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի պահպանման եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:
2002 ֆինանսական տարվա համար ԱՄՆ Պետդեպարտամենտը 103 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Հայաստանին:
Աշխարհի ազգային առեւտրային ցանցերը միավորող` World Trade Network վեբ-ռեսուրսում ինտեգրվել է նոր սայթ` Armenia Trade Network.
Չի բացառվում նաեւ, որ նիստում կշոշափվեն Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ կապված խնդիրներ:
Թուրքիայի արտգործնախարար Իսմաիլ Ջեմը հայտարարել է հաջորդ շաբաթ Ստամբուլում, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպելու մտադրության մասին :
«Ինձ նման հայտնի քաղաքական գործիչը իշխանության գալու համար կեղծիքների դիմելու կարիք չունի»,- հայտարարել է նա:
Հունիսի 21-ին Ռիժկովը կայցելի Գյումրի, որտեղ հուշատախտակ կբացվի նրա պատվին:
Դրանից առաջ Նախիջեւան կատարած իր այցի ընթացքում ունեցած ելույթներում, Ադրբեջանի ղեկավարը հաստատել էր հաղորդագրություններն այն մասին, որ մոտ օրերս կարող է կայանալ իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցությունների հերթական փուլը, սակայն չէր նշել հանդիպման վայրն ու տեղը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը:
Այժմ Կլեբանովը Ռուսաստանի նախարարների կաբինետի հետ ճշտում է պայմանավորվածությունների շրջանակը, որոնք կքննարկվեն Երեւանում:
Հայաստանի նախագահի խոսքերով` Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունները չեն ունենա ոչ մի նշանակություն Քոչարյան-Ալիեւ նախատեսվող հանդիպման համար:
Ինչպես մինչ այդ տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահը, նման հանդիպումները նպատակ են հետապնդում կողմերի դիրքորոշումների ճշտման եւ հետագա քայլերի մշակման համար:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» շքանշանով:
Ըստ որում, Ալիեւը չի ճշտել երկու պետությունների ղեկավարների հանդիպման տեղը եւ ժամկետը:
Այդ մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
«Քանի որ Ադրբեջանում չի ավարտվել տեղի առաջնությունը, ձեր ակումբների մասնակցությունը եվրոպական գավաթների խաղարկությանը հնարավոր չէ»,- նշված է ՈՒԵՖԱ-ի նամակում:
Այդ մասին տեղեկացրել է ՀՀ խորհրդարանի առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական խնդիրների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ հանձնաժողովի հունիսի 13-15-ին Երեւանում կայացած արտագնա նիստի արդյունքները:
Վերջերս Ալմաթիում տեղի ունեցավ առաջին Եվրասիական մեդիա ֆորումը, որի աշխատանքներին մասնակցում էր մայրցամաքի չորս տասնյակ երկրների զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողական ընկերությունների ավելի քան երկու հարյուր ներկայացուցիչ: Իր ծավալներով նախադեպը չունեցող այդ միջոցառման կազմակերպման նախաձեռնողը «Խաբար» լրատվական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան էր: Նա գլխավորում էր եվրասիական մեդիա ֆորումի անցկացման կազմկոմիտեն եւ նույնանուն միջազգային հիմնադրամը: Սակայն հենց իր` Նազարբաեւայի խոսքերով, նրան հազիվ թե հաջողվեր ստեղծել նման գործունյա կառույց եւ այդպիսի բարձր մակարդակով անցկացնել ֆորումը, եթե իր նախաձեռնության իրականացմանը մասնակցություն չունենային երկու հայ` Հայստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որն այժմ գլխավորում է Քեմբրիջի համալսարնին կից գործող «Եվրասիա» կենտրոնը, եւ լրագրողական միությունների միջազգային համադաշնության գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը:
Այդ մասին ասվում է տարածշրջանի երկրներում վերջերս հետազոտություններ կատարած ազգային փոքրամասնությունների հարցերով Միջազգային խմբի զեկույցում:
Ժնեւում ԱՀԿ ղեկավարության հետ ավարտված բանակցությունների ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարել է, որ, նույնիսկ, այդ կազմակերպությունում երկու երկրների ընդգրկվելու դեպքում, ոչ մի տարածաշրջանային համագործակցության մասին խոսք լինել չի կարող` մինչեւ չլուծվեն վերոհիշյալ հարցերը:
Հեյդար Ալիեւի խոստովանությունը, որ նա պատրաստ է տալ հայերին Լաչինը փոխանակելով այն Մեղրու հետ, խիստ քննադատություն է առաջացրել ադրբեջանական քաղական գործիչների եւ փորձագետների շրջանում:
Մամուլի քարտուղարի խոսքերով` որպեսզի համոզվել Հեյդար ալիեւի խոսքերի ճշմարիտացիության աստճանի վրա, բավական է հիշել, որ երկու տարի առաջ Ադրբեջանի ղեկավարը համառորեն ժխտում էր «փարիզյան սկզբունքների» գոյության մասին, մինչ դեռ այսօր նա ներկայացնում է դրանց մի մասի աղավաղված շարադրանքը:
ՀՀ ՌՕՈՒ-ի ունեցած ավիատեխնիկան համապատասխանում է ժամանակակից պահանջներին, սակայն կգա ժամանակը, երբ անհրաժեշտություն կառաջանա դրանց նորացման համար:
Այդ մասին հայտնել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը` օրերս ելույթ ունենալով Թեհրանում ընթացող «Իրան տրանզիտ-2002» միջազգային համաժողովին:
Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի վերջերս արված հայտարարությունը, թե իբր Հեյդար Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ 2001 թվականին Փարիզում ձեռք է բերվել պայմանավորվածություն տարածքային փոխանակման մասին, Սարգսյանն ասել է. «Լավ կլիներ, եթե Հեյդար Ալիեւը չարդարացներ իր գործողությունները, այլ կոնկրետ սկսեր կատարել Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունները»: